Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՇԽԱՐՀ


Կորոնավիրուսը չեզոքացրել է Սիրիայում Էրդողանի հաղթաթուղթը

Փախստականները սպառնալիքի են վերածվել թուրքական իշխանությունների համար

Հումանիտար առաքելություններն անհանգստացած են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին սիրիացի փախստականներն ու ներքին տեղահանված անձինք անհրաժեշտ կերպով բավարարված չեն լինի եւ կդառնան հիվանդության ամենավտանգավոր կրողներ։ Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական իրավիճակի սրումը հանգեցրել է այն բանին, որ այս տարի պատերազմից փախած մեծ թվով խաղաղ բնակիչներ են կուտակվել նաեւ թուրք-սիրիական սահմանին։ Եթե նախկինում նրանք Անկարայի կողմից որպես գործիք էին օգտագործվում՝ իրենց միջազգային գործընկերներին համոզելու համար, ապա հիմա վերածվել են սպառնալիքի։
Այն մասին, որ փախստականները եւ ներքին տեղահանվածները նման հիվանդությունների տարածման գործում հատկապես խոցելի են, նշում են փորձագետները եւ հումանիտար աշխատակիցները։ Այդպիսի մարդիկ բարձր ռիսկի գոտում են։ Այս մասին «Ahval»—ին ասել է Բրուկլինի քոլեջի հետազոտող Լուիս Ֆիշմանը, ով մասնագիտանում է Թուրքիայի հետ կապված հարցերով։
«Հատուկ վտանգ են առաջացնում նրանք, ովքեր գտնվում են սահմանի մոտ, որովհետեւ մյուս փախստականները պարբերաբար բժշկական օգնություն են ստանում,–նշել է Ֆիշմանը։–Կասկած չկա, որ Թուրքիայում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել սիրիական սահմանի մոտ գտնվող տասնյակ փախստականների համար, այդ թվում՝ թեսթավորումը։ Դա, իհարկե, վերաբերում է նաեւ հունական սահմանին»։
Թուրքիայի տարածքում ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստականներ կան։ Եվս 6,2 մլն սիրացի, ովքեր լքել են իրենց տները, հենց Սիրիայի տարածքում են։ Նրանցից շատերը հիմա կենտրոնացել են հյուսիս—արեւմուտքում, որտեղ վերջին ամիսներին կառավարական ուժերն ուժեղացրել են հարձակողական գործողությունները թուրքամետ գրոհայինների դիրքերի վրա։
Կառավարական ուժերի ուշադրությունը բեւեռված է Իդլիբ նահանգի վրա, որի նկատմամբ վերահսկողությունը կիսում են չափավոր խմբավորումները եւ արմատական տարրերը։
Վերջերս ԱՄՆ կոնգրեսում կայացած լսումների ընթացքում փորձագետները միջազգային հանրությանը կոչ են արել ավելացնել հումանիտար օգնությունն այդ անկլավին։ Կրակի դադարեցման այժմյան պայմանագիրը, որը համաձայնեցված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, անհուսալի է եւ միայն ժամանակավոր հնարավորություն է ընձեռում՝ ավելացնելու հումանիտար ապրանքները տեղի բնակիչներին։ Օգնությունը հյուսիսարեւմտյան Սիրիա է հասնում Թուրքիայի միջոցով։ Այս մասին հայտնել է «Refuges Inmternational»—ի փոխնախագահ Հարդին Լանգը։ Նրա խոսքերով՝ դեռ պետք է հասնել աջակցության այնպիսի աճի, որը կբավարարի բնակչության կարիքները։ Այժմյան մակարդակը կարելի է անբավարար համարել։
Փախստականների հետ կապված ճգնաժամը, որի մասին Անկարան կրկին սկսել է խոսել այս տարվա փետրվարին Իդլիբի շուրջ իրադարձությունների ֆոնին, դարձավ երկակի օգտագործման գործիք։ Այս մասին նշում են փորձագետները։ Դրա հիմնական նպատակն իրադարձությունների զարգացման սեփական տարբերակն ապստամբ անկլավին պարտադրելն էր։ Օգտվելով իրավիճակից՝ Թուրքիան փորձեց ճնշում գործադրել ԵՄ—ի վրա, ինչի մասին է վկայում արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը փախստականների վերաբերյալ Անկարայի եւ Եվրոպական միության միջեւ համաձայնագրի թարմացման մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է 2016 թ., սակայն լիովին չի իրականացվել։
Հնարավոր է՝ Թուրքիային հաջողվել է մասամբ օգտագործել նոր «փախստականների ճգնաժամը»՝ արդարացնելու համար Իդլիբում իր բազմաթիվ կորուստները, սակայն չի հաջողվել Եվրոպային լիովին համոզել. փախստականների մի մասը փակված է մնացել Հունաստանի հետ սահմանի մոտ։ Աթենքը պարզապես հրաժարվել է իր տարածք թողնել սիրիացիներին։
«Al—Monitor»—ի փորձագետներն ասում են, որ մեկ ամիս առաջ առաջացած միգրացիոն ճգնաժամը լույս է սփռել երկու կարեւոր հանգամանքի վրա։ Առաջինը՝ սիրիացիները դժվար թե ինքնակամ լքեն թուրքական տարածքը, եթե արեւմտյան երկրները նրանց ավելի լավ կենսապայմաններ չառաջարկեն։ Հետեւաբար, Թուրքիայի իշխանությունների ցանկացած սպառնալիք՝ Եվրոպային պարտադրելու Սիրիայի հարյուրհազարավոր բնակիչների, այլեւս չի ունենա նույնպիսի էֆեկտ, ինչպես առաջ։ Երկրորդ՝ նույն Հունաստանի զգուշությունը, որը կոշտ միջոցներ է մտցրել իր սահմանին, խանգարում է թուրքական ղեկավարությանը՝ արդյունավետորեն օգտագործելու փախստականների հաղթաթուղթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական օրակարգում զրկվել է իր հումանիտար հաղթաթղթից կորոնավիրուսի տարածումից դեռ շատ առաջ, սակայն բռնկված համավարակը նրա հաղթաթուղթն իր իսկ համար սպառնալիքի է վերածում։ Եթե պարզվի, որ վիրուսակիրների մի մասը թուրքերի մոտ է հայտնվել սիրիացիների հետ հարավային սահմանից, ապա դա Անկարայի ռազմական քաղաքականությունից արաբների դժգոհության ֆոնին կնշանակի հարված Էրդողանի դիրքերին եւ նախաձեռնության կորուստ։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO