Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՄԱՐԶԵՐ


Համակարգված պայքար՝ ընդդեմ համավարակի

Կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները Լոռիում շարունակվում են

Լոռու մարզպետարանի տարածած հայտարարությամբ արագորեն հավաքագրվեց ավելի քան 40 կամավոր մարզի տարբեր տարածաշրջաններից։ Արդեն մի խումբ կամավորներ, Լոռու մարզպետարանի համակարգմամբ, մարզկենտրոնի փողոցներում կայանած անհատ տաքսի մեքենաներին բաշխել են մարզպետարանի կողմից տրամադրված ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ եւ դիմակներ, ներկայացնելով դրանց օգտագործման կարգը, բացատրելով կանխարգելիչ միջոցառումների կարեւորությունը։
Բնակիչներին տեղյակ է պահվել, որ կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ—ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով։
Մարզպետարանի քարտուղար Ա. Մխիթարյանը պատմեց մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզում իրականացվող կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված կանխարգելիչ գործողությունների մասին։ Ըստ նրա՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները մարզային եւ ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տրամադրում են անհրաժեշտ նյութեր եւ պարագաներ՝ ախտահանիչ միջոցներ, դիմակներ, ձեռնոցներ՝ սահմանված կարգի համաձայն ամենօրյա պարբերականությամբ ախտահանում կատարելու ցուցումով։ Ամենօրյա ուշադրության տակ են ոչ միայն միջհամայնքային, այլեւ ներհամայնքային երթուղիները, ինչպես նաեւ տաքսի ծառայությունները։ Այս գործընթացում կներգրավվեն նաեւ մարզպետարանում գրանցված կամավորները։ Ախտահանիչ նյութեր, դիմակներ եւ ձեռնոցներ են տրամադրվել մարզային երթուղիները սպասարկող, ինչպես նաեւ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու ներհամայնքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններին։
Կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ամենօրյա ռեժիմով վերահսկվում է մարզպետարանի կողմից։ Փոխմարզպետ Գ. Մարկոսյանի տեղեկատվությամբ՝ քաղաքային համայնքների բարձրահարկերի վերելակներում այս օրերին իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Մարզպետարանը սկզբի համար անհրաժեշտ նյութերը ինքն է տրամադրելու այդ կարեւոր գործընթացը եւս իրականացնելու նպատակով։ Հանձնարարական է տրված նաեւ կանգառների ամենօրյա ախտահանում իրականացնելու վերաբերյալ, որը եւս վերահսկվելու է։
Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող փակ տարածքներում գործող 10 խոշոր առեւտրային կետերի մարզպետարանը տրամադրել է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ։ Հատուկ հանձնարարականով ամենօրյա վերահսկողության ներքո են նաեւ մարզի արտադրական ձեռնարկությունները։
Ինչ վերաբերում է օնլայն դասապրոցեսին. մարզի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծություն է կատարվում, թե քանի դպրոց է իրականացնում հեռավար դաս եւ որքան երեխա է ներգրավված դասապրոցեսում։
Մարզի համայնքներում ստեղծվել ու ստեղծվում են սննդամթերքի պահեստներ՝ կարիքավոր, միայնակ ապրող ծեր մարդկանց սննդով ապահովելու նպատակով։ Տրվել են առաջին օգնությունները։ Սարչապետ գյուղի սոցիալապես անապահով միայնակ ապրող 3 բնակչի բաշխվել է համայնքի «Պարտեզ» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, սոխ, խնձոր, նարինջ, հավի կրծքամիս, թխվածքաբլիթ)։ Տաշիրում նման օգնությունից (կարտոֆիլ, ալյուր, հաճար, ցորենաձավար, վարսակաձավար, բրինձ, շաքարավազ, գարեձավար, հնդկաձավար, ձու, հալվա, պանիր, ձեթ, տոմատի մածուկ, տավարի միս, կարագ, ծիրանի ջեմ, խնձոր, աղ, մակարոն) օգտվել են 5, Գյուլագարակում՝ 29, Լեռնապատում՝ 4, Դարպասում՝ 7, Վանաձորում՝ 180, Ստեփանավանում՝ 60 ընտանիքներ։ Այդպես՝ նաեւ մարզի գրեթե բոլոր համայնքներում։
Շահումյան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ համայնքապետարանի եւ «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ—ի աշխատակիցների կողմից կազմակերպվել է դրամահավաք եւ 104.000 դրամ որպես աջակցություն, փոխանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով ստեղծված հիմնադրամին։
Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրի Ս. Անանյանի անվան մանկապարտեզի պահեստի սնունդից տրամադրվել է համայնքի հաշմանդամություն ունեցող 5 միայնակ նպաստառուների, 4 միայնակ թոշակառուների եւ 2 սոցանապահով ընտանիքների։
Ախթալայի համայնքապետարանը համայնքային ենթակայության մանկապարտեզների սնունդը տրամադրել է համայնքի 23 սոցիալապես անապահով ընտանիքի։ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ—ն Ախթալայի համայնքապետարանի աշխատակազմին նվիրել է 100 պաշտպանիչ բժշկական դիմակ, 100 հատ ալկոգել։
Մարզկենտրոն Վանաձորի համայնքապետարանը եւս ձեռք է առել մի շարք միջոցառումներ, որոնք բխում են վարակի հետագա տարածման կանխարգելման անհրաժեշտությունից։ Քանի որ համայնքապետարանի աշխատակիցներն իրականացնում են համայնքային ծառայություն, համայնքի ղեկավարի հանձնարարականով նրանց գործունեությունը շարունակվում է։ Խոցելի խմբերն առանձնացվել են։ Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր բաժնի պետ իր վրա պարտավորություն է վերցրել իր բաժնի աշխատանքն ու գործունեությունն ապահովելու համար։ Չկա որեւէ գործառույթ, որ չիրականացվի։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակում պահպանվում է կանխարգելիչ հեռավորությունը, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումները։ Ձեւավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք անհրաժեշտության դեպքում իրականացնում են կամավորական գործունեություն։ Արդեն իսկ ցանկություն հայտնել են ավագանու անդամներ եւ մի խումբ քաղաքացիներ։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնում է՝ մի խումբ խոշոր սեփականատերեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում քաղաքացիների մեկուսացման համար տրամադրել նաեւ տարածքներ։ Քաղաքը Հայաստանի ազգային բժշկական պալատից (նախագահ՝ Նարեկ Վանեսյան) որոշակի օգնություն է ստացել։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

26-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO