Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը

Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանը եւ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը երեկ կառավարությունում հրավիրած մամլո ասուլիսում խոսեցին կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկած քայլերից։
«Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում արտակարգ այս վիճակում մեր երկրի պատրաստվածությունը։ Խնդրում եմ հարցս դիտարկել բացառապես պետական կառավարման մարմինների մասով։
Եվ գտե՞լ եք այն թերությունները, որոնք հաշվի կառնեք մեկ այլ արտակարգ իրավիճակում». «ՀՀ»-ի հարցին ի պատասխան ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանը շեշտեց. «Փորձը ցույց տվեց, որ նմանատիպ խնդրին ամբոÕղջ աշխարհը պատրաստ չէր։ Հայաստանի Հանրապետությունը, այո, պատրաստ է այնքանով, որքանով պատրաստ են աշխարհի մնացած բոլոր պետությունները։ Դասեր, այո, քաղվել են»։
«ՀՀ»—ի հարցին անդրադարձավ նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը. «Այդ առումով նոր բան հորինելն ու ասելն անիմաստ է։ Ընդհանուր մոտեցումներ կան, որոնք մշակված են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Վիրուսի այս տեսակը նոր տեսակ է, որին հակընդդեմ միջոցառումները դեռ հայտնի չեն։ Դրա համար ամեն ինչ կախված է մեր ընդհանուր կազմակերպվածությունից՝ ինչպես հասարակության, այնպես էլ պետական մարմինների։ Մեր երկրում դա ստացվում է։ Մենք կարողանում ենք հասկանալ՝ որտեղից է գալիս սպառնալիքը եւ ինչպես պետք է պայքարել։ Դա շատ կարեւոր բան է։ Շատ։ Որ բոլորը կարողանան աշխատել փոխըմբռնմամբ ու համահունչ»։
Արմեն Հարությունյանը վստահեցրեց] ԱԻՆ—ն աշխատում է 24–ժամյա ռեժիմով] միաժամանակ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ։ Այս ընթացքում 500 ահազանգ են ստացվել եւ բոլորին ընթացք է տրվել։
Տեղեկացվեց նաեւ, որ ԱԻՆ ավտոբուսներով եւ ԱԻՆ—ի բուժվարչությանը պատկանող շտապօգնության մեքենաներով մեկուսացվել են ընդհանուր առմամբ 400 կոնտակտավոր։ Ընտանիքներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Համայնքների հետ համատեղ մի շարք հանրային տարածքներում ախտահանման գործողություններ են արվել։
Ի դեպ, հանրային տարածքներում, մասնավորապես կանգառներում, այսօրվանից արդեն օրը երկու անգամ ախտահանում կարվի։
Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ ամեն ինչ արվում է աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար, քանզի արդեն արձանագրված դեպք ունեն։ ՓԾ որոշ աշխատակիցներ շփվում են վիրուսակիրների հետ եւ, հասկանալի է, հնարավոր է վարակվեն։ 1 դեպք կա արդեն։ «Այս պահին կան 11 մեկուսացված կոնտակտավորներ՝ Լուսակերտի մեր մասնաճյուղում,–ասաց ՓԾ տնօրենը։–Նրանք շփվել են վարակված անձի հետ։ Հիմա օրը երկու անգամ աշխատակիցները ջերմաչափվում են։ Հերթափոխությունների ընթացքում վարակազերծում է իրականացվում։ Այսինքն՝ ամեն ինչ անում ենք մարտունակ կազմ ունենալու համար։ Ունենք նաեւ պահուստային աշխատակիցներ, որոնք հարկ եղած պարագայում կփոխարինեն գործընկերներին»։
ԱԻՆ աշխատակիցներն էլ ապահովագրված չեն ռիսկերից։ 15 հազար պաշտպանիչ միջոցներ են տրամադրվել աշխատակիցներին։ Համապատասխան պարագաներով ապահովելու դեպքում նվազեցնում են ռիսկը։
ԱԻՆ փոխախարարն ու ՓԾ տնօրենը հորդորեցին հանրությանը հետեւել պարետատան ցուցումներին, որովհետեւ «խնդիրն անլուծելի է առանց ժողովրդի»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO