Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


IPSE DIXIT

Խրիմյանը իր ժամանակից դուրս էր, չեմ ասում վեր կամ վար, այլ դուրս։ Նա ուրիշ աշխարհի եւ ուրիշ շրջանի մարդ էր։ Քրիստոսի ժամանակ նա կլիներ մեկը նրա առաքյալներից, Սոկրատի շրջանում նա կլիներ փիլիսոփա։ Նրա միակ զենքն էր իր հոգին, իր միտքը, իր հեզությունը եւ ներողամտությունը։
Ահ գիտեմ, այս տողերը կարդալիս կան մարդիկ, որ պիտի ժպտին հիշելով Խրիմյանի այն վայրկյանները, երբ նա վրդովվում էր, բորբոքվում եւ անիծում մեկին ու մյուսին։ Բայց արդյոք երկա՞ր էր տեւում այդ։ Անմիջապես նրա վրդովմունքին չէ՞ր հետեւում մեղմ մարդասիրական ժպիտը եւ նրա անեծքին՝ օրհնությունը։
Համաձայն եմ, որ նա շատ ուներ տկարություններ իբրեւ իշխանավոր, բայց չէ՞ որ միեւնույն ժամանակ ուներ եւ արժանավորություններ իբրեւ Մեծ Մարդ։ Կաթողիկոսը մեքենա է, մարդը գերիշխան....
Դժբախտաբար մեծ էր այն մարդկանց թիվը, որ չգիտեին հարգել Հայրիկի նրբազգացությունը եւ շարունակ ձանձրացնում էին նրան իրենց անկոչ խորհուրդներով։ Երբեմն նրա մոտ գալիս էին իրանց «քաղաքական ծրագիրներով» մարդիկ, որոնց սահմանափակ խելքը չէր կարող ըմբռնել Խրիմյանի մեծությունը։ Ամենից ավելի այդ մեծությունը չէին տեսնում նրանք, որոնք ամեն օր Խրիմյանի քով էին, այն պարզ պատճառով, որ հոյակապ արձանի տակ կանգնողները չեն կարող տեսնել նրա բարձրությունը....
Հայ գրականության ապագա պատմագիրն անկասկած չի մոռանա Խրիմյան Հայրիկի անունը իբրեւ գրողի, բանաստեղծի թե բանասերի, որը կամենաք։ Ինքը Խրիմյանը իրան ավելի բանաստեղծ էր համարում, քան կաթողիկոս, եւ գրիչը նրան ավելի էր զբաղեցնում, քան Էջմիածնի գահը... Խրիմյանը հանճարեղ հռետոր էր։ Հանճարեղ ոչ իր պերճախոսությամբ, այլ մտքերի սրությամբ եւ համեմատությունների սրամտությամբ...
Խրիմյան Հայրիկը, բացի հայերենից, ոչ մի լեզու չգիտեր։ Ես, իհարկե, հաշվի չեմ առնում տաճկերեն լեզուն, որ ոչ մի նյութ չէր կարող տալ նրա ուղեղին։ Զարմանալի էր, որ նա կարողանում էր միայն հայերենով հետեւել եվրոպական ոչ միայն քաղաքականությանը, այլեւ գրականություններին ու արվեստներին... Ազատ եւ անկախ էր Խրիմյանի հայացքը եւ գրականության մասին։ Նրան չէր շփոթեցնում բարքերի նկարագրությունը։ Նա միայն պահանջում էր չափավորություն։ Այն, ինչ որ ռեալիզմի հատկանիշն է, վասնզի նա գիտեր նատուրալիզմի եւ ռեալիզմի մեջ եղած ահագին տարբերությունը։ Մի բան, որ չգիտեին եւ չգիտեն Խրիմյանից ավելի շատ կարդացած մարդիկ...
Աննման էր Խրիմյան Հայրիկի արտաքինը։ Եթե Ադամյանի միայն գլուխն էր գեղեցիկ, Խրիմյանը ոտքից մինչեւ գլուխ մարմնացած գեղեցկություն էր եւ առնական գեղեցկություն։ Ոչ մի լուսանկարով չի կարելի պատկերացնել Խրիմյանի դեմքը, մանավանդ խոշոր կապտագույն աչքերի արտահայտությունը։ Ցավալի է, որ չգտնվեց այնչափ տաղանդավոր նկարիչ, որ կարողանար տալ այդ աննման պատկերը... Նա ամբողջ գլխով բարձր էր իր շրջապատողներից։ Արծվաքիթ էր նա, հպարտ գծավորված դեմքով։ Չկար նրա այտերի վրա եպիսկոպոսներին հատուկ կարմրությունը։ Միապաղաղ էր նրա դեմքի գույնը եւ ճերմակ...
Նրա մաքուր հոգին գարշում էր ե՛ւ նենգամտությունից, ե՛ւ բանսարկությունից։ Իսկ երբ գարշում ես մի թշնամուց, չես կռվում նրա հետ, այլ արհամարհում ես, վասնզի կռվելու համար պետք է դիմես հավասար զենքի... Խրիմյանը արհամարհում էր իր շրջապատող հանգամանքները եւ այն միջավայրը, ուր ձգել էր նրան ճակատագիրը։ Միեւնույն ժամանակ նա ե՛ւ տառապում էր իր հոգու խորքում։ Այդ հայտնի էր միայն այն մարդկանց, որոնք գիտեին նրա պարզ խոսքերի ետին իմաստն հասկանալ եւ նրա պայծառ դեմքի վրա կարդալ նրա ներքին վիշտը։
Ալեքսանդր ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO