Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հավանաբար, կչեղարկվի նաեւ ֆուտբոլային տրանսֆերների շրջանը

Մադրիդի «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան առաջարկել է ազգային առաջնությունների ընդմիջման կապակցությամբ չեղարկել ֆուտբոլիստների տեղափոխության այս տարվա ամառային շրջանը։
«Կարծում եմ՝ ամառային տրանսֆերային պատուհանը չպետք է գործի։ Այն կարող է վերաբացվել ձմռանը, իսկ մինչեւ հունվար խաղացողները կմնան իրենց ներկայիս ակումբներում։ Դա կլինի ամենատրամաբանական լուծումը։ Ակումբները պետք է հաշվարկեն, թե ինչպիսի վնասներ են կրելու ճգնաժամի պատճառով եւ վերլուծեն հնարավոր ներդրումների ծավալը»,–հայտնել է պաշտոնյան իսպանական «Mundo Deportivo» հանդեսին։
Ավելի վաղ ՖԻՖԱ—ն հայտարարել էր, որ պատրաստ է ակումբների հետ քննարկել ամառային տրանսֆերային շրջանը մինչեւ 2021 թ. հունվարը երկարաձգելու տարբերակը։ Նշվում է, որ դա ակումբներին հնարավորություն կտա վերականգնելու բյուջեի հավասարակշռությունը, որը խախտվել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում մրցումների համատարած կասեցման պատճառով։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է այդ հարցը քննարկել ակումբների ներկայացուցիչների հետ, որոնց մի մասն արդեն հավանություն է տվել ներկայացված գաղափարին։ Շատ ակումբներ հայտարարել են, որ ֆինանսական խոշոր վնասների պատճառով այս ամառ կհրաժարվեն էական գործարքներ կնքելուց։ Ստեղծված իրավիճակում ընդմիջվել են եվրոպական բոլոր երկրների (բացառությամբ Բելառուսի) առաջնությունները եւ միջազգային գրեթե բոլոր մրցումները։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO