Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել

Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» արտահայտությունը կարող է կորցնել պատկերավորության նշանակությունը եւ իրավիճակի ճշգրիտ բնորոշում դառնալ։ Եվրոպական տնտեսագետներն ահազանգում են, որ ճգնաժամի խորացման դեպքում Հին աշխարհամասը կվերադառնա Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված վիճակին՝ այն տարբերությամբ, որ ավերված շինությունների փոխարեն կունենա քայքայված տնտեսություն։ Այդ պարագայում չի բացառվում, որ մարզական շատ կազմակերպություններ պարզապես կսնանկանան եւ առժամանակ կդադարեցնեն գործունեությունը։
Ենթադրվում է, որ նման հեռանկարից չեն խուսափի շատ ֆուտբոլային ակումբներ։ Մինչ մասնագիտական շրջանակներում քննարկվում են մրցումների վերսկսման ժամկետները եւ այլ հարցեր՝ կարող է պարզվել, որ շատ մասնակիցներ ուղղակի ի վիճակի չեն շարունակելու ելույթները։ Իրավիճակն օրհասական է հատկապես Ֆրանսիայում եւ Իտալիայում, որոնք ավանդաբար աչքի են ընկնում թույլ եւ խոցելի տնտեսությամբ։ Այդ երկրների շատ ակումբներում արդեն խուճապային տրամադրություն է, քանզի մրցումների կասեցման պարագայում նրանք զրկվել են վաստակելու հնարավորությունից, սակայն դեռ ստիպված են վճարել իրենց աշխատակիցներին։ Ահավասիկ, ֆրանսիական «Սենթ Էթիեն» ակումբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բեռնար Կայացոն այսպես է մեկնաբանել իրավիճակը «France Bleu» հանդեսին տված հարցազրույցում. «Ես շատ եմ անհանգստանում բոլոր ակումբների համար։ Առանց պետության աջակցության մնալու դեպքում Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ակումբների կեսը առաջիկա 6 ամսում սնանկ կհայտարարվի։ Արդեն հիմա Եվրոպայի 5 առաջատար լիգաները շուրջ 4 միլիարդ եվրոյի վնաս են կրել, իսկ ֆրանսիական Լիգա 1—ի կորուստները գնահատվում են 500—600 միլիոնի սահմաններում։ Դա լուրջ հարված է՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլը սովորական տնտեսությունից տարբերվում է բարձր աշխատավարձներով։ Հիմա ակումբները զրկված են եկամտի աղբյուրներից եւ արդեն ամռանը ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել։ Թիմերը պարզապես փող չեն ունենա համալրման, անձնակազմին վճարելու եւ մրցումների մասնակցելու համար»։
Նրա կարծիքով, իրավիճակը կարող է փրկել միայն մրցումների վերսկսումը, ինչը, սակայն, անհավանական է թվում։ Փրկության մյուս տարբերակներից է աշխատավարձների համատարած կրճատումը։ Համերաշխության յուրօրինակ դրսեւորման են դիմել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները, որոնք պատրաստ են հրաժարվել իրենց աշխատավարձի 20 տոկոսից, որպեսզի ակումբի ղեկավարությունը կարողանա հարկադիր պարապուրդի շրջանում վճարել մյուս աշխատակիցներին։ Իսկ «Բարսելոնի» ղեկավարությունը ֆուտբոլիստներից թույլտվություն է խնդրել պարապուրդի շրջանում նրանց աշխատավարձը 70 տոկոսով կրճատելու համար։ Նրանց մի մասն արդեն ընդունել է առաջարկը, իսկ մյուսները գտնում են, որ իրենք պարտավոր չեն վճարելու ղեկավարության թերացումների համար։ «Ժամանակին մտածեիք, երբ ոմանց համար աստղաբաշխական աշխատավարձեր էիք սահմանում»,–ասում են նրանք։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO