Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դպրոցական առողջապահության խնդիրները 20-րդ դարասկզբին

Կրկին ֆիզիկական դաստիարակության կարեւորության մասին

«Դպրոցը միայն ուղեղը ծանրաբեռնելուն չպետք է ծառայի։ Այն պիտի մշակի նաեւ մանկան ֆիզիկան, նրան դարձնի դիմացկուն, ճարպիկ, հեշտ կենտրոնացող վտանգի մեջ։ Մի խոսքով, նա պիտի պատրաստի ազգի համար ուժեղ սերունդներ, որոնք, ուժեղ լինելով, կլինեն եւ ինքնավստահ»։ Ահա, այսպիսի խնդիր էր դնում հայկական դպրոցների առջեւ 1903-1905 թթ. Թիֆլիսում հրատարակվող «Առողջապահիկ» թերթը։
Ամիսը երկու անգամ հրատարակվող հանդեսի նպատակն էր ժողովրդի մեջ տարածել բժշկական եւ սանիտարահիգիենիկ գիտելիքներ, որի կարիքն իրապես զգացվում էր։ Այդ մասին էին վկայում թերթին թղթակցող բժիշկների բազմաթիվ օրինակները։ Խմբագիրն էր Վահան Արծրունին։ Հանդեսին կից «Բժշկի զրույցներ» ընդհանուր խորագրով հրատարակվել է նաեւ 35 անուն հանրամատչելի գրքույկ։ Նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր համարվում հիմքից փոփոխել դպրոցական ծրագիրն «ընդհանուր մարդկայնական եւ ազգային նորագույն պահանջներին համեմատ»։ Խնդիրն այն էր, որ տարատեսակ հիվանդությունների եւ համաճարակների ֆոնին ժողովուրդը չուներ տարրական գիտելիքներ առողջապահության եւ հիվանդախնամության մասին։
15 օգոստոսի համարի խմբագրականում թերթը գրում է. «Ազգային դպրոցների բացումը, ուր դասավանդումը պիտի լինի մեր երեխաներին հասկանալի լեզվով, մեծ զարկ կտա մեր ժողովրդի ընդհանուր կուլտուրական զարգացմանը եւ այդպիսով հող կպատրաստի առողջապահիկ գաղափարների տարածման համար, պատրաստելով ընթերցողների մի ընդարձակ շրջան։ Ուստի ոչ միայն ժողովրդի ընդհանուր կուլտուրայի, այլեւ մասնավորապես նրան առողջապահորեն կրթելու տեսակետից այժմ մեր ջանքերից մեծագույնը պիտի լինի դպրոցներ բանալը հայկական ամեն մի անկյունում»։ Լավագույն արդյունք ստանալու համար առաջարկում էին առողջապահական գիտելիքների ուսուցման ծրագրի մշակումը հանձնել բժիշկներից եւ մանկավարժներից կազմված խմբին։ Որպես դրական օրինակ էր բերվում Գերմանիայում եւ մի շարք այլ տեղերում կիրառված ծրագիրը, որում ներառված էին տարրական գիտելիքներ անատոմիայից, ֆիզիկայից եւ քիմիայից։ Հիշեցնենք, որ 1905 թ. վերաբացվել էին հայկական դպրոցները, ինչը մեծ ոգեւորությամբ էր ընդունվել հայ ազգաբնակչության կողմից։ Հայերին իրավունք էր տրվել դպրոցները վերաբացել համաձայն 1874 թ. կանոնների։
Սանկտ Պետերբուրգից բժիշկ Ա. Բուդուղյանը գրում էր, որ ֆիզիկական զարգացման անհրաժեշտությունը հասունացող երկու սեռի համար այն աստիճանի ակներեւ է, որ նոր ապացույցների կարիք չունի։ «Միջնակարգ եւ ստոր դպրոցներում ֆիզիկական դաստիարակությունը լուրջ կերպով մտցնելը հեշտ է, մանավանդ, որ առողջ երեխաների մեծամասնությունը միշտ սիրով է վերաբերվում ֆիզիկական վարժություններին եւ դաստիարակներին մնում է միայն օգուտ քաղել մանուկների այդ հակումից, որպեսզի այդ վարժություններին կարեւոր ընթացք տրվի»,–գրում էր նա։ Բժիշկը համոզված էր, որ ֆիզիկական ակտիվությունը դրական է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական դաստիարակության առաջադիմության, այլեւ մտավոր եւ գիտական աշխատանքի վրա՝ ընդգծելով, որ ֆիզիկական վարժությունները չպետք է ծայրահեղության հասնեն եւ հոգնեցնեն վարժվողներին։
Դպրոցական առողջապահությունը դիտակվում էր իր ամբողջականության մեջ, բազմաբնույթ պահանջներ դնելով թե՛ դպրոցական շենքի, թե՛ դասասենյակների, թե՛ դասարանական կահույքի եւ պիտույքների, թե՛ դասավանդության եղանակի, թե՛ դասաժամերի ու դասամիջոցների մասով։ Այդ համալիր խնդիրների ճիշտ եւ գրագետ կազմակերպմամբ էին պայմանավորում աշակերտների առողջությունը։
Դպրոցական առողջապահության մասին բավականին հետաքրքիր դիտարկումներ է անում բժիշկ խան Փաշայանը (Եգիպտոս)։ Նրա խոսքով, գիտությունը եւ փորձառությունը ցույց են տվել, որ առողջապահական եւ մանկավարժական տեսանկյունից առավել ընդունելի է բոլոր դասերն առավոտյան ժամերին անելը, իսկ կեսօրից հետո երեխաներին ազատ արձակելը։ «Կեսօրից հետո դասերը խորապես ազդում են երեխաների առողջության վրա։ Առավոտը, մասնավորապես մտավորական աշխատությունը նպաստավոր է քաջառողջ մարդու համար, որը գիշերվա քնով հանգստացած է լինում։ Վատառողջ եւ ներվային մարդը միայն առավոտներն է աշխատությունից հոգնում եւ ավելի երեկոյան տրամադիր է լինում աշխատելու։ Կարելի է ասել, որ առավոտվա աշխատությունը բնական աշխատություն է, իսկ երեկոյան աշխատությունը հակաբնական»,–գրում է բժիշկ Փաշայանը։
Բոլոր դասերն առավոտյան ուսուցանելու արդյունքում այդ ժամանակի մասնագետները նկատել են, որ երեխաների մոտ զարգանում է կարգապահությունը, նրանք ավելի աշխույժ եւ ավելի ուշադիր են դառնում, քան հետկեսօրյա դասավանդության ժամանակ։ 1903 թ. հունիսի 2—3—ին Գերմանիայի Բոն քաղաքում գումարված «Դպրոցական առողջապահության ընդհանուր ժողովում» մասնագետները փաստել են, որ այդ մեթոդն ավելի արդյունավետ է եղել հատկապես տարրական դասարաններում։
Թերթի խմբագիր Վահան Արծրունին 1905 թ. դեկտեմբերի 1—ի համարում ափսոսանք է հայտնում, որ մեր ուսումնարաններում մարմնամարզություն չեն անցնում, համարելով, որ «դրանով պարապեցնել մանուկներին հիմարություն է, ի՛նչ մարմնամարզություն, եթե կարելի է այդ ժամանակն օգտագործել դասերի համար», մինչդեռ չեն հասկանում, որ երեխան չի կարող դասերը լավ յուրացնել, եթե ժամերով մատնված է անշարժության։ Նա մեջբերում է Միշլենի խոսքը, որ «երեխան մի շարժուն էակ է, իսկ դպրոցը՝ անշարժության դժոխք նրա համար» (ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլենին)։ Վ. Արծրունին 15 տարի շարունակ որպես բժիշկ այցելելով ժամանակի ամենաբարեկարգ դպրոցները, ինչպես նաեւ Թիֆլիսի ծխական ուսումնարանները, եկել է այն եզրակացության, որ միայն լավ դրված ֆիզիկական կրթությունը կարող է ուղղել «երեխաների աղավաղված, ծռմռված մարմինը», չէ՞ որ մարդու մարմնի կեսը մկաններ են եւ դրանք պետք է աշխատեն։
Ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին արտահայտվել է նաեւ ֆիզիոլոգ Լագրանժը՝ նշելով, որ «պահանջը դեպի շարժողությունը նույն չափով ծանր եւ ստիպողական մի զգացմունք է, ինչ որ քաղցը եւ ծարավը։ Եթե այդ պահանջը բավարարում չի ստանում, առաջանում են անհանգստություն, գրգռում եւ ներվային վրդովում»։ Իսկ Ֆարմակովսկին ասում է, որ «երկար միեւնույն տեղը նստելն ավելի է հոգնեցնում երեխային, քան ծանր աշխատանքը»։
Ֆիզիկական դաստիարակության կարեւորագույն նշանակության մասին բարձրաձայնում են ոչ միայն մեր օրերի, այլեւ 20—րդ դարի սկզբի մասնագետները՝ բժիշկներ, մանկավարժներ եւ այլք։ Ցավոք, աշակերտների անշարժությունը դասերի ժամանակ այսօր էլ խնդիր է մնում, որն ըստ մեզ՝ վերանայման կարիք ունի։ Այսօր հանրակրթական դպրոցներում աշակերտները ստիպված են 5—7 դասաժամ անշարժ նստել, որը մեծ ծանրաբեռնվածություն է երեխաների օրգանիզմի համար։ Հաճախ երեխայի բնական շարժունակությունը դիտարկվում է անկարգություն եւ հանիրավի բացասական արձագանքի արժանանում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

10-04-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO