Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՍՈՑԻՈՒՄ


Քննարկման է ներկայացվել ծնելիությունը խթանող հերթական ծրագիրը

Ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը ժամանակի հրամայական է

Մեր երկրի ժողովրդագրական ցուցանիշները շարունակում են մնալ բացասական դինամիկայի մեջ։ Այդուհանդերձ, դրական որոշ միտումներ արդեն նկատվում են։ Մասնավորապես, ծնելիության գործակիցը նախորդ տարի մի փոքր ավելի է եղել, քան մահացությանը,  մի փոքր բարձրացել է ամուսնության ցուցանիշը, եւ ապա՝ կյանքի միջին տեւողությունը հասել է 75.9-ի, այն դեպքում, երբ 2000-ին 72.9 էր։
Ժողովրդագրական բացասական ցուցանիշներն առաջին հերթին հարվածում են պետության անվտանգությանը, հարցն առանձնակի նշանակություն ունի մեզ համար, երբ ունենք չավարտված պատերազմ արեւելյան սահմանին եւ 80 մլն բնակչություն ունեցող ոչ բարյացակամ վերաբերմունք ունեցող հարեւան արեւմուտքում։ Ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար կառավարությունը իրականացնում է նպատակային մի շարք սոցիալական ծրագրեր։ Ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով սահմանված են երկրորդ եւ երրորդ երեխաների ծննդյան նպաստներ։ Ամուսնությունները խթանելու համար պարբերաբար իրականացվում են երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրեր։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախորդ շաբաթ շրջանառության մեջ է դրել հերթական միջոցառումը՝ երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու 2020—2023 թթ. պետական աջակցության ծրագիրը։ Գերատեսչության ուսումնասիրություններով երեխաների պլանավորման վրա առաջնային դրական ազդեցություն են ունենում երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը եւ մատչելի բնակարաններով ապահովումը։ Մինչեւ հիմա իրականացվել է նմանատիպ 5 ծրագիր, որոնցով գնի եւ հիփոթեքի արտոնյալ պայմաններով բնակարաններ են կարողացել ձեռք բերել երիտասարդ ընտանիքները, գիտնականները, լրագրողները, բժիշկները, երիտասարդ մասնագետները, մարզիկները եւ պետական ծառայողները։ Սակայն այդ ծրագրերից չէին կարողանում օգտվել մարզերի երիտասարդ ընտանիքները՝ բացառությամբ մեկ ծրագրի։ Արտոնություններ սահմանված չէին հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներին խրախուսելու համար։ Սա էապես խոչընդոտում էր նման ընտանիքներում ծնելիությունը։ Մարզային բնակչության համար էական խնդիր էին նաեւ կանխավճարները, քանի որ բնակարանները հիմնականում ձեռք էին բերվում երկրորդային շուկայից։
Այս խնդիրները լուծելու համար առաջարկվող նախագծով կառավարությունը իրականացնում է նպատակային երեք ծրագիր՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, հիփոթեքային պարտավորության կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին եւ երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
2020—2023 թթ. իրականացվելիք այդ երեք ծրագրի շահառու է այն վարկառուն կամ նրա ամուսինը, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղված է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած ծրագրի նախնական տարբերակով սահմանվում է, որ միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի, երբ գույքը ձեռք է բերվում 2020 թ. հուլիսի 1—ին կամ դրանից հետո։ Բնակելի անշարժ գույքի առավելագույն գումարը կարող է լինել մինչեւ 30 մլն դրամը, որն ավելանում է 5—ական միլիոն դրամով շահառուի 3—րդ եւ նրան հաջորդող յուրաքանչյուր երեխայի հաշվով։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը, որին ավելանում է հաջորդ եւ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Այս բաղադրիչով առավելագույն դրամական աջակցության չափը կազմում է 2 մլն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելանում է 30 տոկոսով եւ առավելագույնը կազմում 2.6 մլն դրամ։ Այս ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է ունենա առնվազն երկու երեխա։ Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձի բյուջե։
Մյուս կանխավճարային ապահովագրության ծրագրով պետական միջոցների հաշվին հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը՝ որպես շահառու, այս ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Շահառուները պետք է ունենան առնվազն մեկ երեխա։ Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով։ Դրամական աջակցության վճարումը դադարում է այն ժամանակ, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի եւ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերությունը տվյալ տարվա հունվարի 1—ի դրությամբ կազմում է 70—ից ցածր՝ երկրորդային շուկայից ձեռք բերված, եւ 80—ից ցածր՝ առաջնային շուկայում գնված բնակելի անշարժ գույքի դեպքում։
Երրորդ՝ երեխայի ծննդյան աջակցության շրջանակներում հիփոթեքային վարկ մարող շահառուներից սերված երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Ըստ նախագծի՝ շահառուն իրավունք ունի օգտվել այս ծրագրից, անկախ այն բանից, թե երբ է վերցրել հիփոթեքային վարկը։ Ընտանիքը հավակնում է այս վարկին նաեւ այն դեպքում, երբ օգտվում է բնակարանային աջակցության այլ ծրագրերից։ Հանրային քննարկման դրված ծրագրով երեխայի ծննդյան աջակցության չափը սահմանվում է ծննդյան օրվա հաջորդ ամսվա 1—ի դրությամբ։ Ծրագրով նախատեսվում է հատկացնել վարկի մնացորդային գումարի 10 տոկոսի, իսկ Երեւանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Սա՝ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում։ Երրորդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում այդ տոկոսները կավելանան հաջոդաբար 50 տոկոս եւ 25 տոկոս, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
Երբ շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարեկանը, ապա առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 15 տոկոսի չափով մարզերում եւ 8 տոկոսի չափով Երեւանում, բայց ոչ ավելի, քան 1,500,000 դրամը, իսկ երբ այդ տարիքի շահառուն կունենա երրորդ եւ ավելի երեխա, ապա այդ աջակցությունը կբարձրանա համապատասխանաբար 70 տոկոս եւ 35 տոկոս, բայց ոչ ավելի, քան 4,000,000 դրամը։ Բոլոր երեք աջակցության ծրագրերը գործում են 2020 թ. հուլիսի 1—ից հետո ծնված երեխաների համար։
Նախատեսվող ծրագիրը կարեւոր խթան է երկրի ժողովրդագրական տվյալների բարելավման հարցում, սակայն հիփոթեքային շուկայի համար վճարունակ երիտասարդության ապահումն ուղիղ կապ ունի երկրի տնտեսության զարգացման, առնվազն միջին աշխատավարձով աշխատատեղերի ապահովման գործընթացների հետ։ Հետեւաբար, երիտասարդ ընտանիքներին աջակցության ու խթանման գործընթացը համակարգային բնույթ ունի, եւ արդյունավետությունը կախված է տարբեր գործոնների համադրումից։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

15-04-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO