Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Հակաճգնաժամային քայլերում նպաստառուներն էլ ընդգրկվեցին

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը

Գործադիրի երեկվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց, որ հերթական միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով սոցիալական խնդիրների առջեւ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այլ կերպ՝ միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։
Աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի կտրվի իր նպաստի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը կհատկացվի կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30 տոկոսը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Շահառուի բաժանորդ չլինելու դեպքում գումարը կտրամադրվի կանխիկ։
Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ կփոխանցվի էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը։ Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձեւակերպվի որպես կանխավճար։
Այս միջոցառումով աջակցության ընդհանուր գումարը 1,2 մլրդ դրամ է, եւ խոսքը շուրջ 85 հազար ընտանիքի մասին է։

Հերթը երթուղային տրանսպորտին էլ հասավ

Կառավարությունը երեկ փոփոխություններ կատարեց եւ ընդլայնեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8—րդ միջոցառման շրջանակը։
Լրացումը կտարածվի հետեւյալ ոլորտների վրա. 1. ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), 2. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), 3. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), 4. զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն (սրճարաններ, մանկական զարգացման կենտրոններ, էքստրեմալ տուրիզմ, բիլիարդ, սեղանի թենիս, բոուլինգ եւ նմանատիպ խաղերի ոլորտներ եւ այլն)։

…նաեւ դեկրետում գտնվող գրանցված աշխատողին

Մեկ այլ փոփոխությամբ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9—րդ միջոցառման մեջ լրացում եղավ։
Ըստ այդմ, ընտանիքը միջոցառման շահառու է համարվում նաեւ այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12—ի դրությամբ գտնվել է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Իբրեւ ամփոփում

«Մենք այս փուլում պետք է կենտրոնանանք արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա։ Պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները։ Այս փուլում ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,–նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ միաժամանակ հավելեց. «Սրանով, ըստ էության, փակում ենք շահառուների շղթան։ Այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա։ Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումները կամ ծրագրերը լավարկելուն»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

17-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO