Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2020
ԵՐԵՎԱՆ


«Կարմիր գծերը» Երեւանում

Ըստ առաջարկվող նախագծի, պետք է լինեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում

Երեւանի փողոցներում կարմիր գծերի գծանշումների նվազեցման եւ առաջարկվող մյուս փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի հետ։
–Պարոն Գաբրիելյան, կնշեք, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր օրենքի նախագծով։
–Հիմնական փոփոխությունն այն է, որ քաղաքային իշխանությունների հետ համատեղ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ այս փուլում կարմիր գծերը Երեւանում պետք է լինեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, իսկ մնացած շրջաններում, փաստացի, կարմիր գծերն օրենքի ընդունումից եւ ավագանու համապատասխան որոշումից հետո չեն գործի։ Վարչական վարույթի մասով եւս կլինեն փոփոխություններ, այսինքն, եթե մինչ այժմ ամեն ինչ իրականացվում էր լուսանկարների տեսքով, ապա հիմա կարմիր գծերի կայանատեղիները կահավորված կլինեն տեսախցիկներով, եւ միայն այդ տեսանյութերի հիման վրա հնարավոր կլինի արձանագրել՝ տվյալ մեքենան 15 րոպե կայանե՞լ է, թե՞ ոչ։ Բնականաբար, ակտավորելու դեպքում, եթե համապատասխան վճարը չի կատարվել, քաղաքացին կտեսնի ոչ թե իր մեքենայի լուսանկարը, այլ առնվազն 15 րոպե տեւողությամբ տեսանյութը։ Հիմնական փոփոխություններից է նաեւ այն, որ այստեղ փորձ է արվում որոշակիորեն կարգավորել կարմիր գծերի վրա ավելի երկարաժամկետ եւ ինչ—որ տեղ տնտեսական գործունեություն իրականացնող հարաբերությունները։ Մասնավորապես՝ վաճառքի, վարձույթի տրվող մեքենաները, գիտենք, Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների շատ տեղերում ամիսներով, տարիներով անշարժ կայանում են, մինչդեռ մյուս վարորդների համար այդտեղ կայանելու հնարավորություն չի լինում։ Այդ մասով հետեւյալ լուծումը կլինի՝ ավագանին վաճառքի, վարձույթի կամ նմանատիպ այլ գործունեության համար կհատկացնի կամ առանձին կայանելու վայրեր, որ բացառապես նշված տեղում կկարողանան կայանել, կամ կսահմանվեն լրացուցիչ սակագներ։ Այսինքն, եթե քաղաքացին իր մեքենան կայանելու համար ժամը 100 դրամ կամ տարին 12000 է վճարում, ապա այս դեպքում կգործեն այլ սակագներ, իսկ թե դրույքաչափն ինչքան կլինի, չեմ կարող ասել, դա բացառապես ավագանու որոշելիքն է։ Մինչեւ տրանսպորտային նոր համակարգի ներդրումը սակագների փոփոխություն նախատեսված չէ։ Ավագանու որոշմամբ՝ տարեկան բաժանորդագրման վճարը կավարտվի փաստացի վճարումից 365 օր հետո։ Օրինակ, քաղաքացին եթե այսօր՝ ապրիլի 22—ին, վճարի տարեկան բաժանորդագրությունը, ապա իր ժամկետը կլինի հաջորդ տարվա ապրիլի 22—ը։
–Նախաձեռնությունը ձեր՝ պատգամավորների կողմի՞ց է եղել, թե՞ ավագանու։
–Երեւանի քաղաքապետի հետ ենք հանդիպել մի քանի անգամ, նախորդ տարվա օգոստոս ամսից։ Այդ մասով կա նաեւ վճռաբեկ դատարանի որոշում, որ վարչական ակտ կազմելու համար պետք են օրենսդրական որոշակի փոփոխություններ, եւ պետք է օրենքով սահմանվի վարչական ակտերի առանձնահատկությունը։ Վարչական դատարանն էլ ժամանակ էր տվել այդ հարցերը կարգավորելու համար, այս ամենը մեկտեղվեց, եւ հանդիպեցինք քաղաքապետի հետ, քննարկեցինք առաջնահերթությունները եւ այլն, հետո նաեւ՝ ավագանու հետ։ Ընդհանուր մեր քաղաքական թիմի մոտեցումն է, որ տվյալ խնդիրն այս փուլում այսպես պետք է լուծենք։
–Իսկ բուն պատճառը իրավակա՞ն հարթությունում էր, այսինքն՝ վճռաբեկ դատարանի որոշման, թե սոցիալական խնդրի բարձրաձայնման արդյունք էր։
–Չեմ կարծում, թե սոցիալական լուրջ խնդիր կա։ Մենք գիտենք, որ արդեն մեկ—երկու տարի այդ ընկերությունը պատկանում է Երեւան համայնքին։ Եթե նախկինում քաղաքացիների հիմնական դժգոհությունն այն էր, որ այդ ընկերությունն օֆշորային ընկերություն է, բայց հիմա կարող ենք ասել, որ նրա 100 տոկոս բաժնեմասը Երեւան համայնքինն է, եւ վճարված յուրաքանչյուր դրամը բացառապես գնում է Երեւան համայնքի բյուջե, հետեւաբար, այդ բյուջեն երեւանցիներինն է։ Այո, կար որոշակի իրավական խնդիր, բայց, բնականաբար, վճռաբեկ դատարանի կողմից անդրադարձ չի եղել, օրինակ, վարչական շրջանների գծանշումներին, երկարաժամկետ՝ վաճառքի, վարձույթի կայանմանը, այսինքն, այդ ամենը քաղաքական թիմի նախաձեռնությունն է եղել։
–Կարելի՞ է ենթադրել, որ եթե կայանված մեքենան վնասեն կամ գողություն տեղի ունենա, դա անպայմանորեն կֆիքսվի։
–Միանշանակ, մենք օրենքով էլ ենք արձանագրել, որ այդ տեսանյութերը, ըստ էության, այլ իրավախախտումների դեպքում կարող են տրամադրվել համապատասխան մարմիններին, բայց պետք է այստեղ հասկանանք, որ դրանք անսահմանափակ հիշողությամբ չիպեր չեն, այսինքն, եթե ոստիկանությանը կամ քաղաքացիներին պետք լինի երկու ամսվա վաղեմության տեսանյութ, հազիվ թե այդ տեւողությամբ բազա պահելու հնարավորություն լինի, բայց կարճաժամկետ դեպքերի պարագայում միանգամայն հնարավոր է։
–Իսկ ինչո՞ւ են կարմիր գծերը թողնվում միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։
–Սա միջազգային փորձն է, աշխարհի զարգացած երկրների փորձն է. առաջատար երկրների մայրաքաղաքներում կամ խոշոր այլ քաղաքներում ավտոկայանատեղիների հետ կապված վճարները հիմնականում գործում են ծանրաբեռնված եւ կենտրոնացված շրջաններում։ Մեզ մոտ տարիների ընթացքում այնպես է ձեւավորվել, որ Երեւան քաղաքում հիմնականում Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում են կենտրոնացած պետական կառույցները, ժամանցային կենտրոնները։ Կա նաեւ մոտեցում, թե ինչու ամբողջությամբ դուրս չի գալիս, ասեմ, որ տարիներ առաջ, երբ անցումը կատարվել է, եւ այդ ընկերությունը դարձել է համայնքի սեփականությունը, այդ ժամանակ համայնքը ձեռք է բերել ոչ միայն այդ ընկերության իրավունքները, այլ նաեւ պարտականությունները, որոնք մի քանի մլրդ վարկի տեսքով են եղել։ Այդ մասով, իհարկե, կա հարուցված քրեական գործ, որն ընթացքի մեջ է, եւ շատ չեմ ուզում մանրամասնել, կարծում եմ, հետաքննությունը կպարզի՝ արդյոք, եղել են չարաշահումներ, թե ոչ։ Ամեն դեպքում, Երեւան համայնքն այսօր սպասարկում է, եթե չեմ սխալվում, մոտ 750 մլն դրամի վարկային պարտավորություն։ Նախնական հաշվարկներով, մոտ 2—3 տարի է մնացել այդ վարկի սպասարկմանը։ Վարկի սպասարկումից հետո ինչ մոտեցում կորդեգրի քաղաքային իշխանությունը՝ Երեւանի ավագանու որոշելիքն է։
–Այսինքն, կարմիր գծերի գումարը վարկի սպասարկման վրա՞ է ծախսվում։
–Ոչ միայն վարկի սպասարկման վրա։ Վարկը վերցված է այն բանի համար, որ, օրինակ, տեղադրվեն տեսախցիկներ եւ այլն…
–Ավտոկայանատեղիների համար վճարվող գումարը հնարավո՞ր է, որ հետագայում ծախսվի տվյալ խնդրի հիմնարար լուծման համար։
–Տեսեք, հավաքված ամբողջ գումարը գնում է Երեւան համայնքի բյուջե։ Եթե մենք գնանք այն մոտեցմամբ, որ կայանատեղիների վճարը բյուջեից պետք է ուղղվի միայն կայանատեղիների հարցը լուծելու համար, այդ նույն մոտեցմամբ կարող ենք ասել, որ սրճարանների կողմից էլ արվող տուրքի գումարը պետք է գնա բացառապես սրճարանների ոլորտը կարգավորելու համար, կամ մեքենաների գույքահարկը գնա միայն ճանապարհների վրա։ Ամբողջ աշխարհում մոտեցումն այնպիսին է, որ հավաքվում է ընդհանուր բյուջե, բյուջեն կազմված է ամենատարբեր ատրիբուտներից, եւ Երեւան համայնքի ավագանին տարեվերջին, ըստ առաջնահերթության, հաստատում է իր բյուջեի ծախսերը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

22-04-2020





17-10-2020
Անկարան օգտագործել եւ օգտագործում է Բաքվին
Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապելով հայկական լծակի ...


17-10-2020
Լավագույն հանգուցալուծումը հայկական կողմի ջախջախիչ հաղթանակն է
Այդ հաղթանակն Ադրբեջանին կստիպի զինադադար խնդրել

Հարցազրույց «Ակոս» ...


17-10-2020
ԵՄ դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջեւ
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է դատապարտող բանաձեւ

Ավստրիայի Ազգային ...


17-10-2020
Թուրքական իմպերիալիզմը խախտում է հայ ժողովրդի իրավունքը
Միջազգային ինչպիսի՞ արձագանք կառաջացներ գերմանացիների հարձակումն Իսրայելի վրա



17-10-2020
Այս պատերազմը միայն հայության խնդիրը չէ
Սա առավել մեծ՝ տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային ընդգրկում ունի


17-10-2020
Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասնիկը
Ազգ ներկայացնող փառավոր անուն

«Ես կարդում, գրում եմ ...


17-10-2020
«Ես որոնց որ սիրում եմ յանդիմանում եմ, եւ խրատում եմ. ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր»
Աստվածաշնչում կարդում ենք «մեծ ողբի» մասին, երկրագնդի վրա մեծ ...



17-10-2020
Միջազգային հանրությունը պետք է ընդունի «անջատում հանուն փրկության» սկզբունքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

17-10-2020
Ահաբեկիչներին կարող են ոչնչացնել նաեւ բուն Ադրբեջանի տարածքում
Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան եւ այնտեղից դուրս ...

17-10-2020
Ինքնորոշման իրավունքի ճանաչումն առաջնային է
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ...

17-10-2020
Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի պատգամավորին
Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO