Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի նորընտիր նախագահը

ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ մի քանի առանցքային կետեր է ընդգծել

Չնայած համավարակի հետեւանքով աշխարհում առաջացած արտասովոր իրավիճակին, ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված գործընթացները շարունակվում են։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մարտ ամսվա կեսերից հեռավար եղանակով պարբերական խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում՝ ապրիլի 21—ի համատեղ տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է այս խորհրդակցություններին։
ԼՂ հարցով ընթացող գործընթացի առնչությամբ Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր. «Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք 2010—2011 թվականներին մշակվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Դրանք այսպես կոչված Կազանի փաստաթղթերն են։
Կան նախագծեր, որոնք նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ համանախագահների հետ հանդիպման ժամանակ տարածվել են, եւ դրանք ներկայումս ակտիվորեն քննարկվում են»։
Ս. Լավրովը մանրամասնել է, որ «այդ փաստաթղթերը ենթադրում են հիմնահարցի կարգավորման փուլային տարբերակ, որի առաջին փուլում, ենթադրաբար, լուծվելու են առավել ակտուալ խնդիրները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական ու կապի այլ միջոցների ապաշրջափակում»։
ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունը աղմուկ էր բարձրացրել հայաստանյան լրատվական դաշտում։ Հնչեցին քննադատություններ՝ կապված իշխանությունների կողմից տարածքներ հանձնելու մտադրության հետ, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը հայտարարեց. «Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշել է իր մեկնաբանության մեջ, «տարածքներին», ամենից բացի, դա անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր։ Որեւէ կերպ որեւէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»։
Այս քննարկումների շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես ընդգծել է մի քանի կետեր։ Ա. Հարությունյանը կարեւորել է Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Սա կարեւոր ու սկզբունքային է այն առումով, որ անկախ այն բանից, թե ինչպիսի տեսք կունենա հակամարտության կարգավորման վերջնարդյունքը, դա համահունչ պետք է լինի Արցախի ժողովրդի պատկերացումներին ու ցանկություններին։
Ըստ որում, ի լրումն այդ կետի, Ա. Հարությունյանը նաեւ նշել է, որ «Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել»։
Երրորդ կետով Ա. Հարությունյանը ընդգծել է. «Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման, հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ»։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրավական հիմք է Արցախի պետության միջազգային ճանաչման համար, ինչն էլ, իր հերթին, Արցախի անվտանգության երաշխիքի մի բաղադրիչն է։ Այս համատեքստում՝ Արցախում ինքնապաշտպանության նպատակով ուժի ցանկացած կիրառում, ըստ այդմ, լեգիտիմություն է ձեռք բերում։
Ա. Հարությունյանը բացառել է նաեւ Արցախի կողմից միակողմանի կամ անհամարժեք զիջումների հնարավորությունը։
Սա հենց այն է, ինչի առնչությամբ սովորաբար մտահոգություն կա հանրության շրջանում։ Մտահոգության առկայությունը խոսում է զգոնության մասին, իսկ նախագահի պատասխանը՝ իշխանությունների ադեկվատ կեցվածքի ու աչալրջության մասին։
Հաջորդիվ Ա. Հարությունյանն անդրադարձել է մի հանգամանքի եւս, ինչը կարեւոր է հենց բանակցային գործընթացի համատեքստում. «Հակամարտության կարգավորման եւ դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան»։
Երբ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է ադրբեջանցի տեղահանվածների մասին կամ բանակցային սեղան է փորձում բերել ադրբեջանցի փախստականների հարցերով զբաղվող ինչ—որ արհեստական կառույցի ներկայացուցչի, հայկական կողմն էլ, իր հերթին, ընդգծում է, որ կան նաեւ հայ փախստականներ, որոնք եւս պետք է մասնակից դառնան բանակցություններին, ու նրանց խնդիրները եւս պետք է համապատասխան լուծումներ ստանան։
Այսպիսով՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնում է մի քանի կարեւոր կետերի, որոնք ընդգծում են Արցախի նոր քաղաքական թիմի դիրքորոշումն ու տրամադրվածությունը։ Սա յուրահատուկ մեսիջ է Ադրբեջանին ու ՄԽ համանախագահող երկրներին՝ ԼՂ կարգավորման գործընթացի ներկա փուլի ու Ս. Լավրովի հայտարարության համապատկերին։  
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

23-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO