Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Օղակն աստիճանաբար սեղմվում է»

Ի՞նչ տվեց ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Որեւէ երկրի, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի հանգեցրել թուրքական իշխանությունների կողմից ճանաչմանը, քանի որ վերջիններիս կարծիքով դա քաղաքական ճնշում է իրենց նկատմամբ։ Սակայն, այդուհանդերձ, պետք է նշենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից Մեծ եղեռնի ճանաչումը բավական լուրջ հաջողություն է եւ հաղթանակ՝ միջազգային ճանաչման գործընթացում։
100—րդ տարելիցից հետո հարց էր ծագում, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ հատուցման ուղղությամբ։ Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը՝ 2015 թ. հունվարի 29—ի համահայկական հռչակագրով արդեն լուրջ ռազմավարական փոփոխություն կատարվել է պայքարում, ամրագրվել է, որ խնդիրը մեր միայն ճանաչման ու դատապարտման մեջ չէ, այլեւ պահանջատիրության. «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարում ձեւակերպման տակ, որն ամրագրված է հռչակագրում, ըստ էության դիվանագիտորեն ձեւակերպված է հենց հատուցման կամ պահանջատիրության պահանջը։ Ըստ այդմ, բնական հարց է ծագում, թե ինչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ։ Անցած 5 տարվա ընթացքում հարյուրամյակից հետո այդ աշխատանքները երկու հիմնական ուղղությամբ են տարվել՝ քաղաքական քարոզչական դաշտում, որն արտացոլվել է մեր լոբբիստական կառույցների, սփյուռքի համայնքների ծավալած գործունեության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նոր բանաձեւերի եւ այլնի մեջ»։
Պատմաբանը շեշտում է՝ խոսքը վերաբերում է Դանիայի, Պորտուգալիայի խորհրդարանների ընդունած փաստաթղթերին, խորհրդանշական էր նաեւ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, ինչպես նաեւ կարեւոր էին ԱՄՆ—ի կոնգրեսի երկու պալատի՝ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից ընդունված համապատասխան բանաձեւերը։ Ա. Մարուքյանը կարեւոր է համարում այս ուղղությամբ ծավալվող աշխատանքները, քանի որ, ըստ նրա՝ այսպիսով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող երկրների ցուցակն ընդլայնվում ու դրանով իսկ սահմանափակվում է Թուրքիայի ժխտողականությունը, որն իրականացվում է պետական մակարդակով։ Այդուհանդերձ, նա շեշտում է, որ այս ճանաչումները Հայաստանի վերջնական նպատակը չեն, բայց շատ կարեւոր նախապայման են՝ նախ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սահմանափակելու առումով. «Այս իրողությունները նաեւ հիմք են դառնալու մեր նոր ռազմավարության հաջորդ քայլի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործության հետեւանքների հաղթահարման կամ հատուցման, պահանջատիրության ուղղությամբ։ Սա պարտադիր, բայց ոչ բավարար պայման Է։ Ինչպես արդեն նշեցի, բանաձեւերի ընդունումը կարեւոր է, բայց մեր վերջնական նպատակը մեծ թվով բանաձեւեր հավաքելը կամ ժողովելը չէ, մեր վերջնական նպատակը հանցավոր պետությանը հարկադրելն է, որ ինքը ճանաչի կատարված փաստը, առերեսվի իր պատմության հետ եւ դրանից բխող հաջորդ քայլը կատարի՝ հատուցման ուղղությամբ, ինչը տեղի ունեցավ, օրինակ, Գերմանիայի պարագայում։ Գերմանիան ճանաչեց հրեա ժողովրդի Հոլոքոստը, նաեւ այլ ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները»։
Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող նոր բանաձեւերը քաղաքական, քարոզչական ուղղությամբ տարվող աշխատանքներ են։ «Հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատի եւ Սիրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերը ոչ միայն եւ ոչ այնքան հայկական համայնքների եւ լոբբիստական կառույցների աշխատանքի արդյունք էին։ Այս առումով մեծ դեր խաղաց Թուրքիայի հետ բավական սրված հարաբերությունների գործոնը»,–նկատում է պատմաբանը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության փաստը հերթական անգամ շահարկվեց, օգտագործվեց Թուրքիային ավելի ցավոտ հարված հասցնելու համար։ Թուրքական իշխանությունների արձագանքը միջազգային հանրությանը, Ա. Մարուքյանի կարծիքով՝ ստանդարտային է. «Հիստերիկ, շոկային վիճակ։ Փորձում են դիվանագետներին հետ կանչել, շանտաժի դիմել՝ ասելով, որ դա կազդի ԱՄՆ—ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Նույն արձագանքը եղավ այն ժամանակ, երբ Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այս հիստերիկ վիճակն անցնելուց հետո վերականգնվում են հարաբերությունները»։
Ա. Մարուքյանը նկատում է՝ որքան էլ հակառակ հայտարարություններ անի թուրքական կողմը, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող չազդել նաեւ նրանց վրա. «Օղակն աստիճանաբար սեղմվում է։ Այս պահին թուրքական իշխանության կողմից մենք դիմադրության, հակադրվելու, անգամ կանխելու, թույլ չտալու բանաձեւերի ընդունման փորձեր ենք նկատում, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ ճանաչումներն իրապես շատ են ազդում նրանց հետագա գործողությունների վրա»։ Անդրադառնալով հարյուրամյակից հետո իրենց գործողության երկրորդ ուղղությանը՝ պատմաբանն ասաց, որ խոսքը գիտական, փորձագիտական աշխատանքների մասին է. «Դրանք, ի տարբերություն այս առաջին ուղղության, այդքան էլ ակնհայտ չեն երեւում, որովհետեւ փորձագիտական մակարդակի հետազոտություններ են։ Փորձ է արվում պատմական փաստերի գիտական հիմնավորումներ գտնել, իրավական նորմերի վրա հիմնավորել մեր պահանջատիրության խնդիրը, հատուցման հասնելու ընթացակարգերը, գործիքակազմը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

24-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO