Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հակաճգնաժամային աջակցությունը ուսանողներին էլ հասավ

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը երեկ հաստատվեց կառավարության նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հակաճգնաժամային հերթական միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն եւ հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին, բայց որոնք ՀՀ քաղաքացի են։
Հստակեցված է, թե ովքեր են միջոցառման շահառուները։ Նրանք են՝ ա) 21 բուհերի (ցանկը կա) առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ—ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս։ բ) բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ—ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ—ի առավելագույն արժեքի 90 եւ ավելի տոկոս։ գ)    պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա ու հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները (ուսանողական վարկերի մասով)։
Նախարարը տեղեկացրեց, որ 1—ին կետում նշվածներին՝ ավարտական կուրսի ուսանողներին հատկացվում է 2019—2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝ 1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019—2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, այս միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով։ 2. Մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019—2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է ուսանողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)։ Սա էլ երկու պարագայում է արվում՝ ա. մագիստրատուրան կամ կլինիկական օրդինատուրան ավարտելու դեպքում, բ. բակալավրիատի ուսանողի դեպքում՝ մագիստրատուրայում ուսումնառությունը չշարունակելու կամ անվճար ուսուցմամբ մագիստրատուրայում ուսումնառությունը շարունակելու պարագայում։
Ի դեպ, այն սովորողները, ովքեր մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019—2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, կարող են հրաժարվել այս աջակցությունից, իսկ ուսանողական վարկի միջոցով վարձը վճարված լինելու դեպքում աջակցությունն ուղղվում է վարկի մարմանը (սպասարկմանը)։
Նախարարը հայտնեց նաեւ, որ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներին կհատկացվի փոխհատուցում 2019—2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով։ Ընդ որում, այս խմբի այն սովորողներին, որոնք՝ 1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2019—2020 ուսումնական տարում ստացել են պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսի չափով, 2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019—2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի դիմաց կատարված վճարում։
Ինչ վերաբերում է պետական եւ պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի առկա ու հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներին. նրանք ներառվում են պետության կողմից սուբսիդավորվող ծրագրում՝ վարկերի տրամադրման նոր պայմաններով։ Մանրամասնենք՝ ինչ պայմանների մասին է խոսքը։
Այսպիսով՝ այն սովորողներին, որոնց՝ 1. հանրագումարային ՄՈԳ–ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020 թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ–ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թ. մայիսի 1—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
2. Հանրագումարային ՄՈԳ–ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020 թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը ՄՈԳ—ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսամնական վարկերի տոկոսադրույքը 2020 թ. մայիսի 1—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
3. Հանրագումարային ՄՈԳ–ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020 թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ—ի առավելագույն արժեքի 80 եւ ավելի տոկոս եւ մինչեւ այս որոշման ուժի մեջ մտնելը ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թ. մայիսի 1—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
4. Հանրագումարային ՄՈԳ—ը ուսումնառության սկզբից մինչեւ 2019—2020 թթ. ուսումնական տարվա 1—ին կիսամյակի ավարտը ՄՈԳ—ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է եւ մինչեւ այս որոշման ուժի մեջ մտնելը ստացել է պետության կողմից սուբսիդավորվող վարկ, այդ վարկերի տոկոսադրույքը 2020 թ. մայիսի 1—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։
Հավելենք. այս ամենը վերաբերում է հետեւյալ բուհերին. Երեւանի պետական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին, Շիրակի Մ. Մալբանդյանի անվան պետական համալսարանին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտին, Գորիսի պետական համալսարանին, Գավառի պետական համալսարանին, ՀՀ պետական կառավարման ակադեմիային, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային, Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

24-04-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO