Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եթե օրը գա, նորից «թղթե շերեփով» չներկայանանք

1981 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ չորս հայ երիտասարդ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը ե Գեւորգ Կյուզելյանը գրավեցին Փարիզում թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ։ «ՀՀ»-ի զրույցը գործողության ղեկավարի՝ Վազգեն Սիսլյանի հետ է։
–Պարոն Սիսլյան, ԱՍԱԼԱ—ի ստեղծումը պատմական անհրաժեշտությո՞ւն էր։
–Կազմակերպությունը հիմնադրվեց 1975 թ.։ Աշխարհն արդեն լռել էր, ցանկանում էր մոռացության տալ հայոց նախճիրը։ Մենք ստիպված էինք ընտրել համապատասխան պայքարի ձեւ, որպեսզի խախտեինք այդ լռությունը եւ ստիպեինք նրան կրկին խոսել դարասկզբի ոճիրի մասին։ Եվ որդեգրեցինք զինյալ ազատագրական պայքարը։ Ընդ որում, ոչ միայն աշխարհի ուշադրությունն էինք փորձում բեւեռել հայկական հարցի վրա, այլեւ ուզում էինք պայքարի ոգին արթնացնել նաեւ հայերի մոտ, ինչը կամաց—կամաց մարում էր։ ԱՍԱԼԱ—ն ուներ մեկ կարեւոր սկզբունք՝ չհարել որեւէ կուսակցության եւ զերծ մնալ քաղաքական—իշխանական ձգտումներից։ Քանի որ աշխարհի համար ընդունելի չէր պայքարի մեր մեթոդը, կազմակերպությունը գործում էր գաղտնի։
–Այսքան տարիների հեռվից եթե նայում եք, ի՞նչ ձեռքբերում գրանցեց կազմակերպությունը։
–Կարողացավ հասնել նրան, որ սփյուռքը զարթնեց եւ փորձեց տեր կանգնել իր պատմությանը։ Չմոռանանք, որ վերջինս արդեն ուծացման եզրին էր։ Աշխարհը եւս հասկացավ, թե ինչ էր կատարվել դարասկզբին։ Տարբեր երկրներում, տարբեր լեզուներով կատարվեցին հրապարակումներ, լույս տեսան գրքեր։ Այդ եւ մյուս ճանապարհներով արծարծվեց ու մասսայականացվեց խնդիրը։
–Իսկ հայկական քաղաքական—հասարակական ուժերը համապատասխան ըմբռնում ունեցա՞ն ձեր գործի հանդեպ։
–Նրանք հասկանում էին, որ մեր պայքարի ուղղությունը ճիշտ է, բայց չէին կարողանում մարսել այն փաստը, որ ոչ թե իրենց կուսակցությունը, այլ մենք արեցինք այն, ինչ արեցինք։ Որոշ կուսակցություններ պարզապես խանդում էին մեզ։ Մեզ դիտում էին հակառակորդ կամ մրցակից։ Մինչդեռ մեր նպատակը բնավ կուսակցություններին չեզոքացնելը չէր։ Մեր նպատակն էր աշխարհին ապացուցել, որ կարող ենք հանդես գալ նաեւ որպես «երկաթե շերեփ»։
–ԱՍԱԼԱ—ի քանի՞ մարտիկ զոհվեց այս տարիների ընթացքում։
–Ունենք 39 նահատակ, որոնց անվանական շիրմաքարերը Եռաբլուրում են։ Եղան 10—ից ավելի քաղբանտարկյալներ, ովքեր բարեբախտաբար ներկայումս ազատության մեջ են եւ հիմնականում ապրում են Հայաստանում։
–Ձեր ծնողները տեղյա՞կ էին, թե ինչով եք զբաղվում։ Ինչպիսի՞ն էր նրանց վերաբերմունքը։
–Նրանք այդ մասին իմանում էին մեր բացահայտվելուց հետո։ Բնականաբար, մայրերն իրենց սրտի ցավը կունենային, բայց վերջնական հաշվով հպարտ էին մեզանով։ Բերեմ մեծ հայրիկիս օրինակը. նրանք հինգ եղբայր էին, երբ բանտում էի, բոլորին կանչել եւ ասել էր՝ «Այն, ինչ ձեզնից էի սպասում, արեց իմ թոռնիկը»։
–Որքա՞ն էր բանակի թիվը։
–Ես չգիտեմ։ Ոչ ոք էլ չգիտեր։
–Այսքան տարիների հեռվից, երբ այլ է Ձեր կենսափորձը, ամենայն հավանականությամբ՝ նաեւ աշխարհայացքը, ո՞րն է գնահատականը. ճի՞շտ եք արել ժամանակին։
–Չեմ զղջացել իմ արածի համար։ Մենք իրավունք ունեինք դիմելու այդ քայլին։ Ինչ է, աշխարհով մեկ սփռված մոտ 10 միլիոնանոց հայությունը (ներառյալ նաեւ Խորհրդային Հայաստանը, որն անկախ պետություն չէր) իրավունք չունե՞ր իր բանակն ունենալու։ Օրինական, թե ոչ օրինական է՝ ի՞նչ կարեւոր է։
–Այսօր որտե՞ղ են ԱՍԱԼԱ—ի մարտիկները։
–Ամեն տեղ են։ Որտեղ հայ կա, այնտեղ են։
–Դուք կրկին ԱՍԱԼԱ—ի մարտի՞կ եք։
–Այն մշտական է։ Մինչեւ կյանքի վերջ մնում ենք ԱՍԱԼԱ—ի զինվորներ։ Պարզապես, մենք արդեն բացահայտված զինվորներ ենք։ Եթե անգամ ես հրաժարվեմ, չի հրաժարվի ոչ կազմակերպությունը, ոչ աշխարհը, ոչ էլ պատմությունը։
–Մարդիկ գիտե՞ն, թե ով եք դուք։
–Ոչ բոլորը։ Ու լավ է, որ այդպես է։
–Դուք իրատեսական համարո՞ւմ եք ձգտումները մեր պատմական հայրենիքի վերաբերյալ։
–Հակառակ դեպքում ինչի՞ համար ենք պայքարում։ Երեկ Հայաստանի որեւէ քաղաքացի հավատո՞ւմ էր, որ Արցախը կազատագրվի։ Նույնն էլ՝ Արեւմտյան Հայաստանի պարագայում։ Ես չեմ ասում ազգովի հավաքվենք ու պատերազմ հայտարարենք թուրքին, բայց եթե օրը գա, նորի՞ց թղթե շերեփով ներկայանանք...
–Բայց երբ մի քանի տասնյակ երիտասարդներ «Գաղտնի բանակ» անվան տակ աշխարհում տպավորություն էին թողնում, թե կեսմիլիոնանոց զորք ունեն, չգիտեմ՝ ի՞նչ հազվագյուտ զենքեր ունեն, ներկայումս չե՞նք կարող ավելին անել այսքան ուժերով, այսպիսի հնարավորություններով։
–Ճիշտ է, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը ամրագրված է թղթի վրա, բայց մեր ուղեղի մեջ բոլորովին ուրիշ քարտեզ պետք է լինի։ 70—ականներին պայքարի տվյալ մեթոդն էր արդյունավետ, այսօր էլ պետք է այսօրվա մեթոդը գտնենք, վաղն էլ գտնենք վաղվա մեթոդը։ Իսկ այսօրվա պայքարը նախ եւ առաջ քարոզչությունն է, երիտասարդների մեջ ազգային մտածելակերպն ամրացնելն է։ Ի՞նչ է, թուրքը պետք է իր կարգախոսն ունենա՝ «Երանի այն մարդուն, ով թուրք է», իսկ մենք նման բան չունենա՞նք։
–Որքան հասկանում եմ՝ միշտ զինվոր եք մնալու, մինչեւ ձեր կյանքի վերջը։
–Այդպես էլ կա։ Ո՛չ միայն ես։ Նույնը՝ եւ իմ ընկերները։ Տեսեք, ինչո՞ւ՝ մեկ օր. մեզ համար ապրիլի 24-ը ողջ տարին պետք է լինի։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

24-04-2020





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO