Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը

Արտակարգ դրության ժամանակ աշխատանքից ուշանալու կամ բացակայելու համար գործատուն չի կարողանա քաղաքացուն ազատել աշխատանքից

Կորոնավիրուսն անխուսափելիորեն իր ազդեցությունն ունեցավ հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների վրա։ Պետության տնտեսական ու սոցիալական ոլորտների հարաբերությունները շեղվեցին սահմանված կանոններից, ստացան առանձնահատուկ բնույթ, որը հնարավոր չէ կարգավորել միայն հանրային անվտանգության գիտակցման վրա հիմնված անհատների եւ իրավաբանական անձանց բարի կամքով կամ ցանկություններով։ Համավարակը ցույց տվեց, որ այդ բնույթի արտակարգ իրավիճակներում հասարակության կենսագործունեության շատ հարաբերություններ իրավական նորմերով կարգավորված չեն։ Վերջին երկու ամիսը փաստեց, որ նման դեպքերում միայն հանրային անհրաժեշտության գիտակցումը բավարար չէ արտակարգ իրավիճակների ժամանակ բնականոն հարաբերությունների համար։
Համավարակը վեր հանեց հատկապես աշխատանքային հարաբերությունների մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման կարիքն իրեն զգացնել տվեց առաջին իսկ օրերին։ Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանոնակարգման համար գործող «Արտակարգ դրության մասին» օրենքը չէր կարող ընդգրկել սոցիալ—տնտեսական ոլորտի բոլոր հարցերը։ Պետության բնականոն կենսագործունեության համար այդ հարաբերությունների կարգավորումն օրվա խնդիր է։ Վերջին երկու ամսվա ընթացքում հասարակության մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխանը հնարավոր է տալ՝ օգտագործելով միայն իրավական գործիքակազմը։
Կառավարության առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգի երեք հարցերն էլ վերաբերում են համավարակի ժամանակ առաջացած իրավահարաբերությունների կարգավորմանը։ Գործադիրի ներկայացրած օրենքի փաթեթներից մեկով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի աշխատանքային եւ վարչական օրենսգրքերում։ Այս իրավական ակտերի արտակարգ ռեժիմով քննարկմանը սպասում են հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ եւ գործատուներ։
Օրինագծի հիմնական փոփոխություններով գործադիրը կարգավորում է հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցերը, որոնք սահմանված չեն օերնսգրքում։ Ոլորտը կարգավորող գործող իրավական նորմը սահմանում է, որ եթե աշխատողը, թեկուզ, առարկայական պատճառներով ուշանում է կամ լրիվ օրը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի վերջինիս ենթարկել կագապահական տույժի, ինչպես նաեւ լուծարել պայմանագիրը։ Քննարկման ներկայացված օրենսդրական կարգավորմամբ լուծման տարբերակներ է առաջարկվում տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթի այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատանքային հարաբերություններին՝ բացառելով նման դեպքերում աշխատանքից ազատումը։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխություններով կառավարությունն աշխատանքային հարաբերությունները վերահսկող պետական մարմնին օժտում է լրացուցիչ լիազորություններով։ Մասնավորապես, տեսչական մարմինն անձանցից ստացած բողոքների կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացած տեղեկատվության առկայության դեպքում կիրականացնի գործատուի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ վերահսկողություն։ Եթե առաջանա անհրաժեշտություն, ապա վերջինս օրենքով սահմանված դեպքերում կկարողանա կիրառել պատասխանատվություն քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։
Կառավարությունն առաջարկելով աշխատանքային օրենսգրքում կանոնակարգել հեռավար կարգով իրականացվող աշխատանքը՝ սահմանում է, որ նման ձեւով աշխատանքներ կազմակերպելու հնարավորության դեպքում աշխատողները չեն համարվի պարապուրդի մեջ, եւ նրանց աշխատավարձն ամբողջությամբ է վճարվելու։ Նախագծի փոփոխություններով սահմանվում է, որ հեռավար աշխատանքը, ինչպես նաեւ աշխատանքի ու հանգստի ռեժիմների փոփոխությունը չեն համարվում պայմանագրի էական փոփոխություն։ Օրենսգրքով սահմանված է, որ պայմանագրի այդ դրույթի խախտման դեպքում սովորաբար որպես լուծում սահմանվում են տույժեր եւ պայմանագրի լուծարում։
Պատգամավորների քննարկմանը ներկայացված նախագծի մեկ այլ դրույթով ամրագրվում է, որ արտակարգ դրության ժամանակ, երբ կառավարության կողմից սահմանափակվում են ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքները, եւ այդ դեպքում քաղաքացին հնարավորություն չի ունենում իրականացնել աշխատանքային պարտականությունները, ապա դրանք համարվում են անհաղթահարելի ուժ։ Օրենսդրական փոփոխություններով նաեւ հստակեցված է, թե ինչ է նշանակում անհաղթահարելի ուժ։ Գործադիրը փոփոխություններով նախատեսում է գործատուի համար պարտադիր դարձնել արտակարգ իրավիճակներում աշխատակցի՝ արձակուրդ գնալու պահանջը։ Այս դրույթը գործում է այն ժամանակ, երբ աշխատակիցն ունի հասանելիք եւ չօգտագործված արձակուրդ։ Նախագծով սահմանվում է, որ քաղաքացին այդ իրավունքից կարող է օգտվել հատկապես այն ժամանակ, երբ արտակարգ իրավիճակում աշխատանքներ իրականացնելն անհնարին է դարձել։ Սա վերջիններիս համար հնարավորություններ կստեղծի վարձատրվել արտակարգ դրության ժամանակ եւ նվազեցնել հնարավոր պարապուրդի մատնվելու ժամկետը։
Գործող օրենսգրքով սահմանվում է, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով գործատուն չի վճարում աշխատակցին։ Կառավարության առաջարկած փոփոխություններով այդ պարտադիր դրույթը հանվել է։ Առաջարկվող տարբերակում ասվում է, որ նման իրավիճակում գործատուն կարող է չվճարել իր աշխատակցին՝ հարցի լուծումը թողնելով գործատուի հայեցողությանը։ Ներկայում Հայաստանում կան ձեռներեցներ, որոնք ցանկանում են նման իրավիճակներում վճարել իրենց աշխատակիցներին, բայց օրենսգիրքը թույլ չի տալիս, իսկ վճարման դեպքում էլ հաշվապահական հաշվետվությունում դրանց արտացոլումը պարտադիր է, ինչն անելու դեպքում կերեւա, որ օրենքի պահանջ է խախտվում։
Գործադիրը նոր նախագծով արգելում է աշխատանքից ազատել ոչ միայն արտակարգ դրության ժամանակ օբյեկտիվ հանգամանքներով աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ օր ներկայանալու դեպքում, այլեւ այն դեպքում, երբ ծնողը մինչեւ 12 տարեկան դպրոցական երեխա ունի եւ դպրոցական արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխություն կամ չպլանավորված տրամադրում է տեղի ունեցել։ Արտակարգ դեպքում եթե քաղաքացին ուշ է ներկայացել աշխատանքի, ապա վճարվում է առնվազն փաստացի կատարած աշխատանքի կամ ժամանակահատվածի համար։ Իսկ եթե մինչեւ 12 տարեկան երեխայի է խնամել, ապա մինչեւ 2 ժամ բացակայության դիմաց գործատուն պարտադրվում է վճարել լրիվ աշխատավարձը։
Առաջարկվող փոփոխություններով կարեւոր լուծումներ են տրվում աշխատանքի իրավունքի պաշտպանության այն հարցերին, որոնք այսօր վերաբերում են շատերին։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

28-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO