Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ի՞նչ «խորամանկությունների» են դիմել գյուղապետերը

Եզդի անասնապահներին արոտավայրեր տրամադրելիս

Սեզոնային արոտով պայմանավորված՝ համայնքներում ֆերմերային տնտեսությամբ զբաղվող եզդիների համար կրկին հրատապ է դարձել արոտավայրերի խնդիրը։ Բազմանդամ ընտանիք ունեցող շատ եզդիների ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է։ Արոտավայրերը տրամադրվում են ֆերմերային տնտեսություններ չունեցող անձանց, իսկ վերջիններս դրանք բարձր գներով վարձակալության են տալիս եզդիներին։
Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանը («Իմ քայլը») «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են։ Նրա կարծիքով, մինչեւ 2021 թ. խնդիրը կունենա համապատասխան կարգավորում. «Եզդիների մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում։ Համայնքապետերը տարբեր գործարքների մեջ են եղել անցած տարիների ընթացքում, եւ դրանց հետեւանքները դեռեւս ամբողջապես վերացված չեն։ Այստեղ արհեստական խոչընդոտներ, խնդիրներ են առաջանում՝ գնով պայմանավորված։ Օրվա մեջ բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր համայնքի ներկայացուցիչներից, կազմակերպում եմ ընդունելություններ, այս խնդիրների շուրջ քննարկումներ եւս տարվում են»։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ կրթության ոլորտի խնդիրներին։ Եզդիական դասագրքերի հարցը դեռեւս ամբողջապես լուծված չէ, սակայն Ռ. Բաքոյանին ավելի շատ անհանգստացնում է որակավորված մասնագետների բացակայությունը։ Բազմաթիվ դպրոցներում եզդիերեն դասավանդող մասնագետների պակաս կա. «Մեզ անհրաժեշտ են այնպիսի ուսուցիչներ, ովքեր մտնելով դասարան՝ կկարողանան առանց բարդության նյութը հանրամատչելի մատուցել աշակերտներին։ Մեր թիվ մեկ բացն այստեղ է։ Արդյոք, դասագրքերի խնդիրն այնքան մեծ է, որ հարցեր է առաջացնում։ Ամեն տարի էլ, գուցե, անհրաժեշտություն է առաջանում նույնիսկ հայերեն դասագրքերը լրամշակելու։ Չեմ բացառում, որ եզդիերեն դասագրքերն էլ լրամշակման կարիք ունեն, բայց այսօր առաջանային է մասնագետների խնդիրը»։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մեր բարեկամ ժողովրդի՝ եզդիների վերադարձը Հայաստան կատարվում է հավուր պատշաճի։ Եզդի համայնքի ներկայացուցիչների շրջանում վարակի գրանցված դեպքեր Հայաստանում ուսումնասիրությունների արդյունքում չեն եղել։ «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերադարձի դիմումներ եղել են։ Այլ երկրից Հայաստան տեղափոխվելու դժվարություն առաջացավ, երբ մահվան դեպք գրանցվեց։ Միջամտեցինք, որպեսզի գործընթացն ավելի արագանա։ Իսկ, ընդհանուր առմամբ, քաղաքացիների վերադարձը Հայաստան որեւէ խնդիր չի առաջացնում, փորձում ենք օպերատիվ կազմակերպել։ Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչների շրջանում, մեր ունեցած տեղեկություններով, կորոնավիրուսի դեպքեր չկան, սակայն չի բացառվում, որ լինեն։ Կարծում եմ՝ հիվանդությունը ազգություն չի ճանաչում»,–ասաց պատգամավորը։
Ի դեպ, կարանտինով պայմանավորված կառավարության հակաճգնաժամային աջակցության ծրագրերից կօգտվեն նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող եզդի համայնքի ներկայացուցիչները։ Խոսելով եվրոպական երկրներից Հայաստան արտաքսված եզդիների մասին՝ Ռ. Բաքոյանն ասաց, որ ինքն այդտեղ ազգային խտրականության որեւէ դրսեւորում չի տեսնում. «Վերադարձած եզդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ անկախ նրանից, թե ազգությամբ ովքեր են՝ իրենց վերաբերվելու են որպես ՀՀ քաղաքացիների, ոչ թե ազգությամբ եզդիների, ովքեր աշխարհի վրա որեւէ տեղ ապրելու խնդիր ունեն։ 15 ընտանիքի օգնել եմ վերադառնալ։ Նախկինում ծրագիր կար՝ եվրոպական երկրները շուրջ 6 հազար եվրո օգնություն էին տրամադրում այն ընտանիքներին, որոնք վերադառնում էին Հայաստան։ Հիմա չգիտեմ՝ գործու՞մ է այդ ծրագիրը, կա՞ն այդպիսի աջակցություններ, թե՞ ոչ։ Պատգամավոր ընտրվելուց հետո նման հարցով ինձ չեն դիմել»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO