Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Երկրիդ հետ կապված ամեն հարց դիպչում է սրտիդ»

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ «ՀՀ»-ի զրույցը ներկա իրավիճակի շուրջ է, նաեւ անդրադարձ՝ մեր ազգային մի շարք հատկանիշների, որոնք ակնբախ են դարձել այս օրերին։
–Պարոն Շահումյան, ինչպե՞ս է այս օրերին իր կարանտինն անցկացնում արվեստագետը։
–Մարդիկ տարբեր են։ Որովհետեւ տարբեր ընկալում ու տարբեր վերաբերմունք կա։ Ինձ համար, անկեղծ պետք է լինեմ, դժվարին ժամանակ է։ Բանն այն է, որ արվեստագետ լինելը միայն արվեստանոցում փակվելով չէ։ Արվեստը նաեւ կյանքն է։ Առանց շփումների դժվար է։ Իսկ ես միշտ եմ շփումներ ունեցել։ Բայց մեկ ամիս է արդեն, որ տանից դուրս չեմ գալիս։ Իհարկե, արվեստանոցում եմ ու նկարում եմ։ Բայց տրամադրությունս այլ է. մի տեսակ տագնապ կա։ Եվ այս տագնապն ազդում է հոգեվիճակիդ վրա։ Հենց այս օրերին էլ եղեռնի զոհերի ոգեկոչման տարելիցն էր։ Հիշեցնեմ այդ առթիվ, որ միշտ ակտիվ ներկայություն եմ ունեցել միջոցառումներին։ Սկսած՝ պատմական 1965—ից, երբ անգամ ձերբակալվեցի։ Իսկ այս տարի այսպես եղավ՝ ոչ տանից դուրս եկա, ոչ մասնակցեցի։ Դե, այդպես էլ պետք է լիներ, կարգապահություն էր. եթե ասել ենք՝ չենք գնում Ծիծեռնակաբերդ, ուրեմն չենք գնում։ Ընդ որում, առիթից օգտվելով ասեմ, որ ստեղծված իրավիճակում շատ լավ կազմակերպված էր ոգեկոչման արարողությունը։
–Իսկ այս «փակ» վիճակը չի՞ նպաստում ստեղծագործական վերելքին, երբ արվեստագետն առավել ստիպված է խորանալ ինքն իր մեջ, իր ներսում գտնել հարցերի պատասխանները։ Հնարավոր լինո՞ւմ է նման հոգեվիճակի հասնել։
–Ամեն ինչը, այդ թվում եւ մեկուսացումը, եթե պարտադրանքով է, նպաստավոր չէ ստեղծագործելու համար։ Նկարիչը, իհարկե, ամեն օր էլ պետք է աշխատի, իր գործը համարյա սպորտի պես բան է։ Ինչքան էլ փորձված ու վարպետ նկարիչ լինես, եթե ընդհատում ես, հետո շատ դժվար է վերականգնելը։ Բայց բանն այն է, որ ներկա ժամանակներում մեր միտքը բազմաճյուղ է դարձել, միայն արվեստ ստեղծելը չէ։ Երկրիդ հետ կապված ամեն հարց դիպչում է սրտիդ։ Մանավանդ այս համացանցային ժամանակներում, երբ այնքան անտեղի, իրավիճակներին ու իրողություններին անհարիր լուրեր են տարածում։ Այնպես չէ, որ կարող ես տանը փակվել, միայն նկարես եւ՝ վերջ։ Նկարելու համար նաեւ միտքդ պետք է աշխատի, նկարելը միայն կտավի հետ գործ ունենալը չէ։
–Ո՞րն է Ձեր անհանգստության պատճառը։
–Ես Հայաստանի հետ կապված մարդ եմ, երբեք մտքովս չի անցել մեկ այլ երկրում ապրել։ Եվ եթե մի բան մեր երկրում այնպես չէ, ապա վաղն անպայման կարգի է գալու՝ այսպես եմ մտածում։ Իսկ այսօր այս կորոնավիրուս կոչվածը ե՛ւ տնտեսությանն է հարվածում, ե՛ւ մարդկային հարաբերություններն է խաթարում։ Որոշ մարդիկ շահարկում են ստեղծված իրավիճակը։ Եվ դրա պատճառով մեր միջավայրն այնքան էլ առողջ չէ։
–Իսկ Ձեր գնահատմամբ՝ մեր ժողովուրդն ինչպե՞ս է տանում այս ոչ ստանդարտ իրավիճակը։
–Ես հաճելիորեն զարմացած եմ. «տարօրինակ» կերպով մեր ժողովուրդը շատ կարգապահ դուրս եկավ։ Օրինակ, ես երկու տղա ունեմ, որոնք երիտասարդ են ու հասկանալիորեն դրսի հետ անընդհատ է եղել նրանց շփումը, բայց այսօր պահպանում են մեկուսացման հրահանգները։ Թեպետ ասեմ, որ նաեւ կասկածելի բաներ կան այն ամենում, ինչ այսօր կատարվում է աշխարհում։ Եվ դա մի երկրով, տվյալ դեպքում՝ միայն մեր երկրով չէ։ Մեր երկիրը նաեւ դրսից եկող տեղեկատվության հիման վրա է իր գործունեությունը ծավալում։
–Դժվարին ժամանակ է, շատերը համեմատում են պատերազմի հետ։ Նման պայմաններում իրար հասկանո՞ւմ են իշխանությունն ու ժողովուրդը, ընկալում կա՞ երկու կողմի միջեւ։
–Ժողովուրդը հասկանում է։ Բայց այս օրերին, երբ ահռելի վտանգ է կախված ցանկացած երկրի գլխին, երբ անգամ հզոր տնտեսությամբ երկրներն են անլուծելի խնդիրների առաջ հայտնվել, մարդիկ կան, որ ամեն առիթ օգտագործում են իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար։ Զբաղվում են «թայֆաբազությամբ», խմբակային շահի սպասարկումով։ Դա անընդունելի է։ Անգամ, տեսեք, թե ինչ արեցին եղեռնի հուշարձան՝ այն ծերունու գնալու հետ կապված։ Թե՝ չեն թողել ծերունին բարձրանա հուշարձան։ Բայց լա՛վ են արել, որ չեն թողել. կարգ է սահմանված, պետք է ենթարկվել կարգին։ Եվ Աստված տա, որ մեր կարգապահությունը նաեւ այսպիսի առիթներով ամրապնդվի, որովհետեւ մեր ժողովրդի մեջ անկարգապահ լինելու հատկությունը կա։ Իսկ դա պետք է շտկել։ Նաեւ մենք հաճախ համախմբված չենք։ Հիշենք Չարենցի խոսքը, որ մեր ապագան, մեր ուժը մեր միասնության մեջ են։ Մենք պետք է հարգենք նաեւ մեր երկիրը եւ նրա օրենքները։ Այսօր իշխանությունն այս մարդիկ են, վաղն ուրիշներն են լինելու։ Իսկ այս մարդկանց իշխանության շրջանում է, որ վերջապես տեսանք արդար ընտրություններ, մի բան, որ 1996—ից այս կողմ չէինք տեսել։ Եվ էլի շատ բաներ, որ այս իշխանությունները մեզ տվեցին։
–Այսինքն՝ մենք դեռ երկրի քաղաքացի դառնալու խնդիր ունենք...
–Անշուշտ, այդպես է։ Մի այսպիսի բան էլ կա. շատ մարդիկ իրենց հայրենասիրությունը պատկերացնում են օտարին հայհոյելու, եղածի մեղքն օտարի վրա գցելու մեջ։ Բայց քանի դեռ մենք մեր անհաջողությունների պատճառը փնտրում ենք դրսում, երբեք հաջողություն չենք ունենա։ Պետք է մեր բացթողումները տեսնենք մեր վարքագծի ու մեր կատարած քայլերի մեջ։ Ինչո՞ւ ենք ակնկալում, որ օտարը մեզ համար պետք է ինչ—որ լավ բան անի։ Մե՛նք պետք է լինենք մեր ճակատագրի տերը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO