Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանդիպման վայրը՝ Ենգիբարյանի պուրակ

Հանրահայտ ծաղրածուին նվիրված միջոցառումները կանցկացվեն մաս—մաս՝ ամբողջ տարվա ընթացքում

«Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն, ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսային եւ էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ինչը գայթակղեց՝ գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածու»,–մի օր այսպիսի անկեղծ զրույց ունեցավ դարի մեծագույն կատակերգու, մնջախաղի հանճար Լիոնիդ Ենգիբարյանը։ Այս տարի տոնում ենք անվանի դերասանի ծննդյան 85—ամյակը։
Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ, այս առիթով Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երեւանի կրկեսի շենքի հարակից պուրակն անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մնջախաղի դերասան, ծաղրածու, գրող եւ թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեծ դերասանի ծննդյան 85—ամյակով պայմանավորված կրկեսի հարակից պուրակի անվանակոչումից բացի մարտի 15—ին՝ Ենգիբարյանի ծննդյան օրը, սպասվում էին նաեւ այլ միջոցառումներ։ Սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նրան նվիրված միջոցառումները կանցկացվեն մաս—մաս՝ ամբողջ տարվա ընթացքում։ «Նախատեսվում է Ենգիբարյանի արձանը, որը նախկինում կրկեսի շենքի մոտ էր, տեղադրել պուրակի առավել տեսանելի եւ պատշաճ վայրում։ Անվանակոչումն այն մի շարք միջոցառումների թվում էր, որ պետք է անցկացվեր դերասանի ծննդյան օրը։ Եթե իրավիճակը հնարավորություն տա, գեղարվեստական մասով՝ համերգ, ներկայացումներ կիրականացվեն եկող ամիսներին»,–մանրամասնեց Հ. Կարապետյանը։
Ի դեպ, Երեւանի ավագանու երեկվա նիստում ընդունված որոշմամբ Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրվելու է փիլիսոփա, հնդկական ազգային—ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը։ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի խոսքով՝ սա ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկն է՝ համաձայնեցված հնդկական կողմի հետ։ Գանդիի 150-ամյակի միջոցառումների շրջանակներում հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել հոգալ արձանի Հայաստան տեղափոխման ու տեղադրման աշխատանքների ֆինանսական ծախսերը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO