Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հեռավար ուսուցմանն անցումը սահուն ընթացք ունեցավ

Այժմ էլ նույն եռանդով սաները շարունակում են կրթական գործընթացը

Համավարակը պարտադրեց նաեւ կրթության ոլորտին արագ վերակազմակերպվել եւ կարճ ժամանակահատվածում ինտեգրվել առցանց տիրույթում դասապրոցեսի անցկացման գործընթացին։ Թվում էր, թե ՏՏ գործիքներին առհասարակ չտիրապետող մանկավարժական կազմը դժվար թե կարողանա նույն արդյունավետությամբ կազմակերպել հեռավար ուսուցում, սակայն գործող պրակտիկան ապացուցեց, որ համակարգին ամենահեշտ ինտեգրվողները եղան հենց ուսհաստատությունների ներկայացուցիչները։
Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս կարողացան առցանց ուսուցման տիրույթ տեղափոխվել այն ուսումնարանները, որոնց դասապրոցեսը, բացի տեսականից, նաեւ գործնական մաս է ենթադրում։ Օրինակ՝ Երեւանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանը, որի սաները սովորում են փայտի գեղարվեստական եւ մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձեւավորման աշխատանքներ եւ դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն—գոբելենագործություն, ինչպես նաեւ վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում եւ նորոգում։
Ինչքանո՞վ արդյունավետ ու սահուն ընթացք ունեցավ ուսումնարանի դասապրոցեսն առցանց հարթակ տեղափոխելը եւ որքանո՞վ է հաջողվում ուսման գործընթացը նույն «զարկերակի վրա պահել»։ Այս հարցադրումների շուրջ է «ՀՀ»–ի զրույցը Երեւանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանի հետ։ Ըստ նրա, ուսումնարանում առցանց կրթությունը մեկնարկեց մարտի 16—ին։ Արտադրական ուսուցման վարպետները եւ մանկավարժները լիարժեք ապահովվեցին այն միջոցներով, որոնք հնարավոություն ընձեռեցին դասընթացները լիարժեք կազմակերպել հեռավար համակարգով։ Գրեթե բոլոր ուսանողներին, բացառությամբ մի քանիսի, հաջողվեց հեշտությամբ ինտեգրվել առցանց դասընթացների անցկացման համակարգին։
«Այս պահին չունենք որեւէ ուսանող, ով առհասարակ զրկված լինի ուսուցում ստանալուց եւ դուրս գտնվի մանկավարժների տեսադաշտից։ Բոլոր դասընթացները կազմակերպվում են թեմատիկ պլաններին համապատասխան, առանց շեղումների, այսինքն, այն նույն մեխանիզմով, ինչն առօրյա կրթության ժամանակաբաշխումով էր։ Մեկ օրվա ընթացքում ուսանողների հետ ակտիվ համագործակցելու արդյունքում, որոնք ՏՏ ոլորտում, բնականաբար, առավել առաջադեմ են, կարողացանք սահուն անցում կատարել «ZOOM» հեռավար ուսուցման ծրագրին։ Վերջինիս արդյունավետությունը բարձր է, քանի որ դասապրոցեսին մասնակցելու հնարավորություն է տրվում բոլոր ուսանողներին։ Բացառություն կազմող 9 երեխայի պարագայում, որոնք տեխնիկական պատճառներով չեն կարողանում ծրագրին միանալ, դասընթացներն անցկացվում են հեռախոսային տեսազանգերով եւ հաղորդագրություններով։ Մեր դասախոսները կարողացան հեշտությամբ օգտվել ՏՏ գործիքներից եւ անում են առավելագույնը, որպեսզի գործնական պարապմունքների բացթողումները հնարավորինս լրացվեն ու հետագայում ծանրաբեռնվածություն չառաջանա սաների համար»,–ասաց ուսումնարանի տնօրենը՝ մանրամասնելով, օրինակ, թե    ինչպե՞ս են հեռավար համակարգով սովորեցնում փորագրություն կամ գոբելենագործություն։ Պարզվում է, դա էլ է հնարավոր առցանց կազմակերպել։
Մասնավորապես, փայտի փորագրության դասաժամը վարպետները եւ դասախոսներն անցկացնում են փուլ առ փուլ՝ պրակտիկորեն ցույց տալով ողջ ձեռքի աշխատանքը։ Այնուհետեւ տեսանկարահանված օրինակն առցանց ցուցադրվում է ուսանողին։ Բացի դասապրոցեսից, շատ ակտիվորեն առցանց տիրույթում նաեւ միջոցառումներ են կազմակերպվում։
«Մեր ուսումնական գործընթացում ոչինչ չի փոխվել, իսկ եթե փոխվել է, ապա միայն դրական առումով։ Հեռավար ուսուցման համակարգը շատ լավ հնարավորություն ընձեռեց միմյանց արժեվորել։ Այն, որ ուսուցիչը երեխայի հանդեպ ունեցած սերը չէր կարողանում վիզուալ տիրույթում արտահայտել, ապա այժմ՝ ստեղծված հեռավորության պայմաններում, ավելի են շատացել այդ սերն ու ջերմությունը միմյանց նկատմամբ։ Փոխադարձաբար սկսել ենք միմյանց արժեվորել։ Այնքան շուտ ինտեգրվեցինք հեռավար ուսուցմանը, որ չենք պատկերացնում նախկին ռիթմին վերադառնալը։ Նույն կերպ պահպանվում են նաեւ ամենօրյա քննարկումներն ու խորհրդակցությունները մանկավարժների եւ ուսումնական խորհրդի հետ։ Առցանց կարողանում ենք քննարկել բացթողումներն ու անելիքները»,–նշեց Լուսինե Բարսեղյանը։
Ի դեպ, միշտ էլ աշխատաշուկայում առկա է եղել միջին մասնագիտական կադրերի խնդիր, նույնիսկ որոշ մասնագետների առումով սերնդափոխության բացը ոլորտում կադրերի խիստ պակաս էր ստեղծել։ Ինչպես նշեց կրթօջախի ղեկավարը, ազգային արհեստները եւ արվեստները ներկայացնող երբեմնի մոռացված մասնագիտությունները վերջին տարիներին սկսել են հետաքրքրություն առաջացնել։ Այդ մասին վկայում է տարեցտարի ուսումնարան դիմողների աճը, ընդ որում, տնօրենի հավաստմամբ, չի եղել այնպիսի տարի, երբ ընդունելություն իրականացվի առանց մրցույթի, քանի որ առաջարկն ավելի շատ է, քան թափուր տեղերը։ Հանրակրթական կրթությունից հետո ուսումնարանը տալիս է նաեւ եռամյա մասնագիտական կրթություն, պետական դիպլոմ եւ կրթաթոշակ։ Որքանո՞վ են շրջանավարտները կարողանում որպես պոտենցիալ մասնագետներ ինտեգրվել աշխատաշուկայի պահանջներին։
«Շրջանավարտների 80 տոկոսը կարողանում է իր մասնագիտությամբ աշխատել եւ ընտանիքում հացի խնդիր լուծել։ Աշխատաշուկայում ամենապահանջարկված կադրերը, որոնք 90 տոկոսով աշխատանք են գտնում, ավտոփականագործներն են, ոսկերիչները եւ վարսահարդարները։ Իսկ գոբելենագործները հաջողությամբ իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնում ու անհատական պատվերներ ընդունում»,–պատասխանեց Լուսինե Բարսեղյանը՝ հավելելով, որ ընկերություններից մեկի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել գորգագործության ոլորտում նրանց աշխատակիցներով ապահովելու վերաբերյալ։ Նրա խոսքով, ուսումնարանի նպատակն ազգային արվեստները պահպանելը, զարգացնելը եւ այն սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետներ պատրաստելը, ազգային ու համամարդկային արժեքներով դաստիարակված քաղաքացու համակողմանի ձեւավորմանը նպաստելը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

29-04-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO