Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Պարետատունը սահմանելու է անվտանգության այն նվազագույն կանոնները

Որոնց պայմաններում կգործեն տնտեսական բոլոր ընկերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։
Մինչ քննարկումն սկսելը վարչապետը նշել է. «Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետեւ հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը կարճաժամկետ եւ, համենայն դեպս, տեսանելի ապագայում լուծվող խնդիր է։ Եկել է ժամանակը՝ խոստովանելու, որ մենք առնվազն առաջիկա մեկ տարին պիտի ապրենք կորոնավիրուսի ներկայության պայմաններում։ Սա նշանակում է, որ մեր մարտավարական եւ կարճաժամկետ պատկերացումները պետք է փոխենք երկարաժամկետ եւ ռազմավարական պատկերացումներով։
Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք եւ հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ։ Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ եւ մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն եւ ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաեւ որոշակի ռիսկեր համաճարակային առումով։ Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու եւ աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ։ Սա թերեւս ամենակարեւոր խնդիրն է։ Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետեւյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչեւ արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաեւ առողջապահության նախարարությունը, կառավարությունը, պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները։ Սա հեշտ չի լինելու անել, որովհետեւ եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության եւ կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների։ Մեր խնդիրը հետեւյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետեւ դա, նախ ավելի դժվար կլինի անել, եւ երկրորդը, կլինի ավելի սթրեսային եւ ցավոտ տնտեսության եւ հանրության համար։
Մեր քննարկումները պետք է քայլ—քայլ, մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծման տրամաբանությունից տեղափոխենք երկարաժամկետ եւ ռազմավարական խնդիրների տրամաբանություն, չնայած ի սկզբանե այդպես էլ պլանավորել էինք։ Եթե ֆինանսական տերմինաբանությամբ ասենք, մենք որոշել ենք, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ պետք է իրականացնենք, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի մեր ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար եւ եւս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որեւէ ուղղությամբ օգտագործելու համար»։
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել կորոնավիրուսի հետեւանքների մեղմացմանն ուղղված սոցիալ—տնտեսական օժանդակության ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, օժանդակության ընդլայնման գործիքակազմին եւ շահառուների շրջանակին վերաբերող հարցերի։ Քննարկման առարկա են դարձել այս առնչությամբ ներկայացված մի շարք առաջարկներ եւ գաղափարներ։

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO