Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՅԼՔ...


Ելքը Սեւանա լճի մակարդակի բարձրացումն է

Եթե շղթայական խնդիրները համալիր չլուծվեն, բացասական ընթացքը կանգնեցնել չենք կարողանա

Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարված է սակավաջրություն։ Կառավարությունն այս մասին որոշել է նախորդ շաբաթվա նիստում։
Քանի որ Սեւանա լճի խնդիրները մեզ համար միշտ օրակարգային են («ՀՀ»—ն դրանք պարբերաբար մանրամասն ներկայացնում է՝ լուծման ուղիներ առաջարկելով), ուստի որոշ հարցերի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանին՝ հասկանալու, թե լճի ինչ վիճակ է մեզ սպասվում այս տարի, եւ ինչ զարգացումների պարագայում ինչ կունենանք։
Բարդուխ Գաբրիելյանը շեշտեց. «Միշտ եմ ասել՝ Սեւանի առողջացման համար առաջին հերթին լճի մակարդակի բարձրացում է անհրաժեշտ։ Այն կօգնի լճին չխեղդվելու աղտոտումից։ Հասկանալի է՝ նույն աղտոտումը ջրային փոքր ծավալում ավելի շատ վնաս կտա, քան մեծում։ Բայցեւ ասել եմ, որ սա միակ միջոցառումը չէ։ Այլ միջոցառումներ էլ են անհրաժեշտ համակարգի առողջացման համար՝ ջրահավաք ավազանի աղտոտման աղբյուրները վերացնել, մաքրման կայաններ տեղադրել եւ այլն։ Մենք կլիմայի գլոբալ փոփոխությունից չենք խուսափել։ Դա էլ պետք է հաշվի առնենք. ջրի ջերմաստիճանի բարձրացումը աղտոտման հետ միասին բերում է ծաղկման, ինչը վերջին 2—3 տարիներին ունեցել ենք։ Այսինքն՝ լճի մակարդակի բարձրացումը մեզ համար կարեւորագույն խնդիր է»։
Այն, որ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում սակավաջրություն է հայտարարված, հարցեր է առաջացնում։ «Ես Սեւանի հանձնաժողովի անդամ եմ,–ասաց Բ. Գաբրիելյանը,–եւ ճիշտն ասած՝ ամեն տարի ուզում եմ հասկանալ՝ իրոք սակավաջուր տարի է, թե ոչ։ Այո, ինչ—որ թվեր են բերում, բայց նայում եմ՝ սարերում ձյունը դրած է, անընդհատ անձրեւ է գալիս, բա այդ ջրերն ուր են գնում։ Ճիշտ է, ես հիդրոլոգ չեմ, հիդրոէկոլոգ եմ, միեւնույն է, հարց է առաջանում՝ ինչպես է, որ այդ ծավալի ջրերը կորչում են, եւ հավաքել չենք կարողանում։ Իսպանիայի հարավում էդպես գետեր էլ չկան, անձրեւներն էլ մի քանի ամիս են գալիս։ Այդ մի քանի ամսվա ջուրը հավաքում են, եւ ամբողջ տարին հերիքում է։ Իսկ մեր պաշարը մեզ երբեք չի բավարարում»։
Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը համաձայն չէ այն տեսակետին, որ մենք սակավաջուր երկիր ենք. «Խորհրդային Միությունում էլ էին այդ տեսակետն առաջ տանում։ Բայց ոչ, մենք սակավաջուր չենք, մենք պարզապես մեր պաշարները ռացիոնալ չենք օգտագործում։ Այ, այստեղից պետք է սկսենք։ Թե չէ ինչքան կարելի է Սեւանի հաշվին ապրել։ Սեւանն այլեւս չի դիմանում»։
Փորձեցինք մի բան պարզել. եթե Սեւանն ամեն տարի, այսպես ասենք, ծաղկի, դա ինչի կհանգեցնի։ Չէ որ այլ բան է, երբ 6—8 տարին մեկ անգամ է ծաղկում, բոլորովին այլ բան՝ երբ շարունակաբար ամեն տարի է ծաղկում։ Դա վտանգավոր չէ՞։ «Իհարկե, վտանգավոր է,–ասաց մասնագետը,–դուք ձեր հրապարակումներից մեկում ճիշտ էիք նկատել՝ այդ ջրիմուռները չեն վերանում, ինչպես շատերն են կարծում, այլ իջնում են լճի հատակը։ Երբ ջրիմուռի ձեւով ծաղկումը վերանում է, ջրիմուռները չեն վերանում, խորքն են նստում։ Ջրի հատակին նստած օրգանական այդ նյութը մասամբ միներալիզացվում է, դառնում է միներալ աղեր եւ այլն։ Բայց մեծ մասը մնում է։ Եվ հաջորդ տարի, երբ ջրերը խառնվում են (տարին երկու անգամ՝ սառը եւ տաք շերտերը, մանավանդ՝ Մեծ Սեւանում), հատակային օրգանական նյութերը վերեւ են բարձրանում։ Եվ ինչքան հատակում շատ մահացած ջրիմուռներ ունենանք, այնքան այս պրոցեսից դժվար դուրս կգանք։ Եթե լճի մակարդակն էլ ցածր լինի, արեւի ճառագայթները հատակ հասնեն, արդեն պարզ է՝ ինչ կլինի»։
Բացի այդ՝ քայքայման ժամանակ այդ ջրիմուռները թթվածին են պահանջում, այսինքն, թթվածնի քանակը քչանում է, ինչն էլ ճահճացման է բերում։ Սա էլ բերում է ջրի որակի վատացման՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Սա շղթայական խնդիր է, որ անհապաղ լուծում է պահանջում։ «Եվ, կրկնում եմ, պիտի շարունակենք հենց լճի մակարդակի բարձրացումից, որ միջին տաքության անկում եւ օրգանական նյութերի նոսրացում ունենանք,–ասաց Բարդուխ Գաբրիելյանը,–երկրորդը՝ դեպի լիճ կենսածին տարրերի մուտքը քչացնենք, եւ երրորդը՝ ունենանք բավական քանակի ձուկ։ Սրա պատճառները մեկ անգամ չէ, որ բացատրել ենք։ Արդյունք ունենալու համար շղթայական խնդիրների լուծումը պետք է ապահովվի»։
Կրկին գանք կառավարության հիշյալ որոշմանը։ Այնուամենայնիվ, ինչու է շրջակա միջավայրի նախարարությունը անհրաժեշտ համարել այդ սակավաջրության հայտարարումը։ Չէ՞ որ, ասենք, հունիսն էլ կարող է ջրառատ լինել։
Նախարարության պարզաբանման համաձայն՝ դրա համար հիմք է դարձել հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը։ Կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել վարարումների հոսքը ձեւավորող բոլոր գործոնները։ Հաշվի առնելով արդեն իսկ դիտված ու կանխատեսվող հիդրոօդերեւութաբանական պայմանները՝ կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020 թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները եւ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50—80 տոկոսի սահմաններում, ընդ որում գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80—85 տոկոսի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1—ին հոդվածի, նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր։
Սակայն, նաեւ սահմանվել է, որ այդ սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկի հիմամբ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO