Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՅԼՔ...


Ոռոգման շրջանի մեկնարկին կառավարությունը միջոցներ է ձեռնարկում սակավաջրության դեմ

Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերն ավելի սուր են դրվում

Մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ բնական ռեսուրսների պահանջարկի տարեցտարի բարձրացմանը զուգահեռ նվազում են դրանց հասանելիությունը եւ քանակը։ Նույնիսկ վերականգնվող համարվող ջրային ռեսուրսն արդեն չի բավարարում Երկիր մոլորակի բնակչության զգալի մասի պահանջը։ Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր խնդիր է դրանց մաքրության պահպանումը։ Կլիմայական գլոբալ փոփոխություններն առաջին հերթին ազդում են ջրային բնական հոսքերի քանակի վրա, ինչի հետեւանքով երկրագնդի մի հատվածում այդ ռեսուրսները նվազում են, մյուսներում՝ ավելանում։ Երկրորդի դեպքում էլ այդ երեւույթը բերում է բնական տարերային աղետների։ Այսօր արդեն տարերային աղետների մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում ջրին։
Ներկայում աշխարհի բնակչության 40 տոկոսի համար ջրի հասանելիության խնդիր կա, եւ, ըստ կանխատեսումների, մոտ 1.9 մլրդ մարդ ապրում են սակավաջրության ռիսկի գոտում, որը մասնագիտական շրջանների հաշվարկներով 2050 թ. կհասնի 3 մլրդի։ Այն պայմանավորված կլինի նրանով, որ մեր մոլորակի բնակչությունը մինչ այդ կավելանա 2 մլրդով, ինչի արդյունքում 30 տոկոսով կավելանա ջրի նկատմամբ պահանջարկը։ Այսօր արդեն 2.1 մլրդ մարդ չունի հասանելիություն ջրամատակարարման ծառայություններին եւ բավարար սանիտարական պայմաններին։
Հայաստանը պատկանում է այն երկրների շարքին, որոնցում, ըստ կանխատեսումների, արձանագրվելու է ջրային ռեսուրսների նվազում։ Այս իրավիճակում պետության առաջ ծառանում է այդ կարեւորագույն ռեսուրսի պահպանման եւ արդյունավետ օգտագործման խնդիրը։ Ջրային ռեսուրսները մեր պետության տնտեսության կարեւորագույն տարրերից են։ Աշխարհի բնակչության թվի աճն իր հետ բերում է պարենային ապրանքների պահանջարկի ավելացման եւ գյուղատնտեսության ոլորտի ընդլայնման, իսկ վերջինիս հիմնական ռեսուրսներն են հողն ու ջուրը։ Ամբողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունների վիճակագրության արդյունքներով՝ գետերից, լճերից, ջրատար հորիզոններից վերցված ջրի 70 տոկոսն օգտագործվում է ոռոգման համար, 20 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 10 տոկոսը հատկացվում է ներքին ջրօգտագործման նպատակով։ Խմելու համար երկրագնդի բնակչությունն օգտագործում է հասանելի ջրային ռեսուրսների միայն 1 տոկոսը։
Մեր երկրի տնտեսության զարգացող ճյուղի՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար ջրային ռեսուրսների պահպանումը եւ ճիշտ կառավարումը հիմնարար հարցերից են, եւ պետությունն այդ օրախնդիր հարցերի կարգավորման համար միջոցառումներն սկսել է արդեն այսօր։ Ամեն տարի ջրային ռեսուրսների պակասը մեր տարածաշրջանում ավելի է զգացվում, գրանցվում է նաեւ տեղումների քանակի աստիճանական նվազում։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից ներկայացված հիդրոօդերեւութաբանական վերլուծությունների արդյունքներով, 2020 թ. կանխատեսվում է, որ նորմաներից 20—50 տոկոսով կպակասեն գարնանային վարարումների եւ առավելագույն ելքերի ծավալները։ Հանրապետության գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունը նույնպես 25—20 տոկոսով պակաս է լինելու նորմաներից։
Հայաստանում վերջին տասնամյակում սակավաջուր տարիներ առավել հաճախ են արձանագրվում։ Նման իրավիճակ էր դիտարկվել նաեւ 2014—15 թթ.։ Նման իրավիճակներում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար գործադիրը հայտարարում է սակավաջրություն՝ իրականացնելով համապատասխան միջոցառումներ։ 2014 թ. կառավարությունը սակավաջրություն եւ երաշտ էր հայտարարել Հայաստանի երեք՝ Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ջրավազաններում։ Կառավարության վերջին նիստում սակավաջրություն հայտարարվեց եւս երկու՝ Հյուսիսային եւ Սեւանի ջրավազաններում։ Սրանով փաստացի սակավաջրություն է սահմանվում Հայաստանի 6 ջրավազանից 5—ում՝ թողնելով միան Հարավային ջրավազանը։
Կառավարության այս որոշմամբ շրջակա միջավայրի նախարարին իրավունք է վերապահվում Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում իրականացնել վերջինիս կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված չափաբաժինների ծավալների եւ ռեժիմների սահմանափակումներ ու չափավորումներ՝ առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով։ Որոշման ընդունման հիմնական նպատակն այն է, որ սակավաջրության պայմաններում, անհրաժեշտության դեպքում այլ ջրօգտագործողներից վերցնել իրենց ունեցած ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրի ծավալներից եւ ուղղել բնակչության առաջնային պահանջների բավարարմանը։
Ըստ ջրային օրենսգրքի 20—րդ հոդվածի, ջրային միջոցներն օգտագործման են տրվում ամենից առաջ բնակչությանը՝ խմելու ու կենցաղային կարիքների բավարարման համար, եւ այդ նպատակով ջրօգտագործման իրավունքը չի կարող սահմանափակվել հօգուտ այլ նպատակների։ Սա նշանակում է, որ եթե ոռոգման համար ջուրը չբավարարի, ապա հնարավոր է ջրաքանակներ վերցվեն հիդրոէլեկտրակայաններին կամ արդյունաբերական նպատակներով տրված ջրօգտագործման թույլտվություններից եւ այն ուղղել գյուղատնտեսական նպատակներին։ Այս հարաբերությունները նույնպես կարգավորվում են ջրային օրենսգրքով, որում ասվում է, որ սակավաջրության պայմաններում ջրօգտագործման իրավունքները կարող են սահմանափակվել։
Կառավարությունը ընդունված որոշմամբ հանձնարարում է 10 օրը մեկ տեղեկատվություն ներկայացնել երաշտի նախապայմանների վերաբերյալ։ Իսկ էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի նախարարություններին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել տնտեսավարողների մոտ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարվում է եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կառավարություն՝ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ։
Վերոհիշյալ բոլոր միջոցառումներն ուղղված են գյուղատնտեսության ոլորտի համար անխափան ոռոգման ջրի ապահովման խնդրի լուծմանը։ Այն առավել արդիական է այսօր, երբ համավարակով պայմանավորված պարենային անվտանգության խնդիր է դրված։ Մյուս կողմից, որոշմամբ ջրի մատակարարումը կանոնակարգվում է մի տարածաշրջանում, որի համայնքների բնակիչները պարբերաբար բարձրաձայնում էին ոռոգման ջրի պակասի մասին, դրանում տեսնելով գործող ՓՀԷԿ—երի աշխատանքների հետեւանքները, որոնք հատկապես Սեւանի ջրահավաք ավազանում մեծ թիվ են կազմում։ Կառավարության որոշումը ջրային ռեսուրսների կառավարման լիազոր մարմնին՝ շրջակա միջավայրի նախարարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցառումներով նվազեցնել ՓՀԷԿ—երի կամ այլ արդյունաբերական օբյեկտի ջրօգտագործման ծավալները եւ դրանք ուղղել բնակչության առաջնային պահանջների բավարարմանը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO