Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԼՂՀ


Արտակարգ իրավիճակը պահանջում է վերանայել շինարարական աշխատանքները

Արցախում առաջին եռամսյակում նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ

Անկախ նոր կորոնավիրուսին դիմակայելու մարտահրավերների դժվարություններից, Արցախում շինարարական ծրագրերն իրենց ժամանակացույցից գրեթե չեն շեղվում։ Ավելին, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ։ Այնուամենայնիվ, որքան էլ ցանկալի չլինի, արտակարգ իրավիճակի պայմաններում համավարակի դեմ ծավալված պայքարը հանրապետության տարածքում գործող գերատեսչություններին, ընկերություններին եւ ձեռնարկություններին ստիպել է վերանայել իրենց ծրագրերը եւ որոշ սահմանափակումներ մտցնել նախանշված աշխատանքներում։
Ափսոսանք հայտնելով կապիտալ շինարարության մասով պետական միջոցների եւ արտաբյուջետային խողովակներով ակնկալվող գումարների հաշվին երկրում նախատեսված աշխատանքների ծավալների նվազեցման վերաբերյալ, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը «ֆորսմաժորային» որակելով ընդհանուր վիճակը, չի կարծում, թե առաջնահերթության տեսանկյունից ընթացիկ տարում ծրագրված օբյեկտների շինարարությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, կարող է անավարտ մնալ։
Նախարարը հավաստիացնում է, թե ոլորտի պատասխանատուների հետ մանրակրկիտ քննարկելով շինարարական ծրագրերը, դրանց շրջանակն այնքան էլ չի փոփոխվել. «Նոր օբյեկտների մասսայական շինարարություն դեռ չենք սկսել փոխանցվող ու մի քանի անհետաձգելի նոր օբյեկտներում։ Առանձին շինհարթակներում որոշակի հապաղումը պայմանավորված է ինչպես համավարակի, այնպես էլ, ըստ եռամսյակների՝ բյուջետային բաշխվածության գործոնով։ Սակայն դա մեզ ամենեւին էլ չի խանգարում, որ առաջին եւ երկրորդ եռամսյակներում կայացնենք նոր օբյեկտների կառուցման մրցույթներ եւ փաստաթղթերում հստակ ընդգծենք գնումների եւ վճարման ժամանակացույցները։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ իրավական տեսանկյունից, առաջին եռամսյակում կայացած մրցույթի արդյունքներով, հաջորդաբար կարող ենք իրագործել մեր ծրագրերը։ Սակայն իրավիճակից ելնելով, նոր օբյեկտների կառուցմանը դեռ ձեռնամուխ չենք լինի, մանավանդ հնարավոր է, որ շինարարության մեջ ներգրավված ռեսուրսները վերաբաշխվեն ըստ առաջնահերթությունների»։
Քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ, փոխանցվող բոլոր օբյեկտներում աշխատանքներն ընթանում են բնականոն եղանակով, եւ ֆինանսավորման գործընթացը նույնպես կազմակերպվում է ժամանակացույցի համաձայն, խոչընդոտող հանգամանքներ ի հայտ չեն գալիս. «Ինչ խոսք, արտակարգ իրավիճակը ենթադրում է որոշակի սահմանափակումներ։ Բայց մենք պիտի հասկանանք, որ ցանկացած հնարավորություն պիտի արդյունավետ օգտագործենք, որպեսզի պարապուրդները հասցվեն նվազագույնի։ Դժվարություններ, անշուշտ, ծագում են, մասնավորապես որոշ ապրանքների ներմուծման մասով։ Հայաստանում ինչ—որ տեղ դժվարացել է շինանյութերի ներմուծումը, ինչի հետեւանքով համապատասխան խմբաքանակներ ժամանակին չեն ապահովվում։ Ընթացիկ տարում շինարարության ծավալները չեն ընդլայնվել, եւ հանրապետությունում եղած տեղական շինանյութերի քանակը մեզ բավականացնում է։ Սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ստեղծված իրավիճակը երկար շարունակվելու դեպքում, հավանաբար, խնդիրներ կառաջանան»։ Գերատեսչության ղեկավարը մանրամասնում է, որ Հայաստանում՝ արտակարգ դրության, եւ Արցախում՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված, տեղաշարժի սահմանափակումների, մեկուսացման կամ ինքնամեկուսացման վերաբերյալ ընդունված որոշումները նույնպես բացասաբար են անդրադառնում շինարարական գործընթացների վրա։ Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Արցախի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներում մեծ թվով աշխատուժ է ներգրավված Սյունիքից եւ Վայոց ձորից։ Իսկ նման պարագայում պարապուրդները ցանկալի չեն։
Անդրադառնալով հանրապետության բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների առանձնահատկություններին, Կ. Շահրամանյանը նշեց, որ առաջնահերթությունների շարքում ջրամատակարարման ծրագրերն են։ Իվանյան համայնքում ջրի խնդիրը լուծելուց հետո, անմիջապես աշխատանքներ կծավալվեն Ասկերան քաղաքում։ «Հերթացուցակում» նաեւ Հաթերքի ներքին ջրատարի ցանցի կառուցումն է։ Նրա խոսքով, խմելու մշտական ջուր կունենան նաեւ Միջնավանի, Չլդրանի, Նոր Վերինշենի, Դադիվանքի եւ Զուարի բնակիչները։
Շինարարական աշխատանքներն օր անգամ չեն ընդհատվել նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտում, որոնք հիմնականում իրականացվում են ներդրումային ուղղվածության օբյեկտներում։ Թումանյան փողոցին հարող տարածքում լայն թափով առաջ է տարվում բնակելի նոր թաղամասի շինարարությունը։ Կապալառուն «Քարավան» ընկերությունն է, որը ստանձնել է 13 բնակելի շենքի կառուցման պատասխանատվությունը։ Աշխղեկ Կոմիտաս Հարությունյանի հավաստմամբ, շինաշխատանքներում ընդգրկված են ամենատարբեր մասնագիտությունների տեր արհեստավարժ շինարարներ, որոնց մեծ մասը բազմաբնակարան շենքերի կառուցման հարուստ փորձ ունեն։ «Համալիրը բաղկացած է լինելու 13 մասնաշենքից,–ասում է նա։–Ընդհանուր առմամբ, նախատեսված է շահագործել 187 բնակարան։ Շինարարությունն ավարտին կհասցվի 2021 թվականին»։ Կ. Հարությունյանի խոսքով, ընկերությունը լիովին ապահովված է ժամանակակից տեխնիկական միջոցներով ու շինանյութերով, կառուցվում են բացառապես սեյսմակայուն, ճարտարապետական պահանջներին համահունչ շենքեր՝ բոլոր ենթակառուցվածքներով։
Բարձր պահանջներ են առաջադրված եւ «Տաշիր» բարեգործական ընկերության ֆինանսավորմամբ մայրաքաղաքի սրտում կառուցվող երիտասարդական կենտրոնի շինարարներին, որոնց ներուժի պակասը լրացրել է Հայաստանից ժամանած արհեստավարժ շինարարների խումբը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում, բնականաբար, նրանք աշխատում են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Այս օրերին շինարարական մի ամբողջ բրիգադ ներգրավված է Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներում։ Փողոցների բարեկարգման աշխատանքներ են ընթանում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջկենտրոններում։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել մայրաքաղաքի Նոր Արմենավան թաղամասի, Մ. Շահինյան, Առուշանով, Փաշաեւ փողոցների բարեկարգումը։ Մեկնարկել է Հադրութ քաղաքի հանդիսությունների տան, Թաղասեռի եւ Նոր Մարաղայի մանկապարտեզների շինարարությունը։ Ռազմավարական նշանակության ծրագրերի շարքում նախարար Կ. Շահրամանյանն ընդգծեց Հադրութ-Կապան 136 կմ երկարությամբ մայրուղու կառուցումը, որը կնպաստի Մեխակավանի եւ շրջակա մյուս համայնքների տնտեսական, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացմանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

29-04-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO