Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՇԽԱՐՀ


Համավարակն ի զորու է հարվածելու անգամ ամուր հիմքերով պայմանագրերին

Աշխարհի 210 երկրում տարածված «Covid-19» համավարակը ոչ միայն մեծ թվով մարդկային կյանքեր է խլում, լուրջ հարված հասցնում յուրաքանչյուր երկրի ու ողջ աշխարհի տնտեսությանը, այլեւ երբեմն խարխլում է տասնամյակների պատմություն ունեցող դաշնակցային, բարեկամական փոխհարաբերությունները, որոնք դիմացել են բազում փորձությունների։
Նավթարդյունաբերությունը տնտեսական ոլորտի առավելապես տուժողներից է, որն ընթացիկ տարվա սկզբից 66 տոկոս գնանկում է արձանագրել՝ նավթի միջազգային շուկայում պահանջարկի ավելի քան 30 տոկոս կրճատմամբ պայմանավորված։ Ավելին, նավթի ապագան հետկորոնավիրուսյան աշխարհում եւս մշուշոտ է՝ հաշվի առնելով, որ այսօր ավելի շատ քննարկման առարկա են վերականգնվող էներգիայի ոլորտում հեղափոխությունների անհրաժեշտությունն ու այդ առնչությամբ առաջարկները։ Իսկ նավթի շուկայում գնանկումն էլ ավելի մեծ թափ ստացավ մարտի սկզբներին OPEC+—ի փլուզմամբ։ Սաուդյան Արաբիայի արդյունահանության ծավալների մեծացման պատճառով գնանկումը շարունակվեց, ընդհուպ ԱՄՆ—ում տեխասյան նավթի մեկ բարելի գինը ապրիլի 13—ին կազմեց մինուս 39 դոլար։ Մասնագետների կարծիքով, պահանջարկն առաջիկա ամիսներին եւս անկման միտումը պահպանելու է, եւ անգամ գների կայունացման դեպքում տարիներով ցածր գները պահպանվելու են։ Թեեւ ԱՄՆ—ի ջանքերով OPEC+—ի եւ դրանից դուրս գտնվող արդյունահանողների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել մայիսից սկսած 3 ամսով արդյունահանությունը կրճատելու օրական ավելի քան 10 միլիոն բարելով, ինչը որոշ երկրներ, այդ թվում՝ Քուվեյթը, արդեն սկսել են, սակայն դա լուրջ ազդեցություն չի ունեցել գների կայունացման հարցում։
Ինչպես նշվեց, միջազգային շուկայում նավթի գների կտրուկ գնանկման հարցում նշանակալից դեր է ունեցել նաեւ աշխարհի համար մեկ նավթ արտահանող Սաուդյան Արաբիան, ինչի հետեւանքով լուրջ վնասներ է կրել այդ երկրի դաշնակից ԱՄՆ—ն, որտեղ որոշ ընկերություններ հայտնվել են սնանկացման շեմին։ ԱՄՆ—ում լայն տարածում ունի «շեյլ» տեսակի նավթի արդյունահանությունը, որը մրցունակ չէ ինքնարժեքի բավական բարձր լինելու պատճառով։ Ահա թե ինչու, դեռեւս մարտին նավթարդյունաբերող Նահանգների հանրապետական 11 սենատոր, առաջ քաշելով Սաուդյան Արաբիայից ԱՄՆ—ի զորքերը դուրս բերելու հարցը, պահանջել էին ճնշումները մեծացնել Էր Ռիյադի վրա։ ԱՄՆ—ի զորքերի թիվը մինչեւ 2019 թ. աշուն 2500 էր, սակայն 2020 թ. հունվարին, երբ Վաշինգտոն—Թեհրան փոխհարաբերություններում լարվածությունը մեծացավ, ԱՄՆ—ն 3000—ով ավելացրեց այդ երկրում զինվորական անձնակազմի թիվը։ Իսկ ապրիլի 11—ին նույն սենատորները սաուդյան 3 պաշտոնյայի՝ ԱՄՆ—ում այդ երկրի դեսպանի, էներգետիկայի եւ պաշտպանության նախարարների հետ ունեցած տեսահամաժողովում շեշտակի պահանջել էին գործնական քայլերի դիմել արդյունահանությունը կրճատելու ուղղությամբ։ Թեեւ 11 սենատոր զորքերը 30 օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայից դուրս բերելու օրինագիծ են ներկայացրել, սակայն հազիվ թե դա նույնիսկ քննարկման առարկա դառնա։
Այսուհանդերձ, թվում է, թե կորոնավիրուսը նույնիսկ խարխլել է ԱՄՆ—Սաուդյան Արաբիա 1945 թ. ստորագրված եւ 2005 թ. վերհաստատված 75—ամյա ամուր հիմքերով «Քուինսի պայմանագրի» հիմքերը, որի համաձայն ԱՄՆ—ն նավթի դիմաց այդ երկիրը պաշտպանում է ներքին ու արտաքին թշնամիներից։ Ամերիկյան «Ֆորըն Փոլսի» պարբերականն ապրիլի 23—ի համարում գրել է, թե բացառված չէ, որ զարգացումներն ընթանան պայմանագրի փլուզման սցենարով՝ հաշվի առնելով Վաշինգտոնի ու Էր Ռիյադի միջեւ փոխանվստահության մակարդակը։ Սա այն դեպքում, երբ այդ պայմանագիրն իր գոյության ընթացքում հաղթահարել է բազում փորձություններ եւ չի խարխլվել։
Թեեւ Էր Ռիյադը համաձայնել է զգալի չափով կրճատել նավթարդյունահանության ծավալները, բայց եւ այնպես ԱՄՆ նախագահ Թրամփը եւս նշել է, թե այժմ, երբ Էր Ռիյադը նավթն արտահանում է հիմնականում ասիական երկրներ, արդյոք, անհրաժեշտ է պաշտպանել այդ երկրի նավթարդյունահանությունը։ Այսուհանդերձ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում այն, որ ներկա դրությամբ ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների գերլարվածության պայմաններում Վաշինգտոնը չի ցանկանա կորցնել հակաիրանական դիրքորոշում ունեցող ռազմավարական դաշնակցին, ուստի հազիվ թե այդ ուղղությամբ քայլ կատարի։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO