Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2020
ԱՇԽԱՐՀ


Հաֆթարն իրեն հռչակել է Լիբիայի ղեկավար

Հենց զինված ուժերն են ստիպված կայունություն հաստատել երկրում

Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարը հայտարարել է, որ գլխավորում է երկիրը եւ դուրս է գալիս համաձայնագրից, որի արդյունքում էր ձեւավորվել Ազգային համաձայնության կառավարությունը։ Այս մասին հայտնել է «Akhbar Libya»—ն։
Հաֆթարը շեշտել է, որ Լիբիայի ազգային բանակը կաշխատի քաղաքացիական եւ պետական ինստիտուտների ստեղծման ուղղությամբ եւ կշարունակի ազատագրել լիբիական ժողովրդին։ Նա նշել է, որ ձգտելու են թեթեւացնել ժողովրդի տառապանքները, պաշտպանել քաղաքացիների իրավունքները, կատարել նրանց ցանկությունները եւ աշխատել հանուն նրանց բարեկեցության։
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ստեղծումը հնարավոր էր դարձել այն բանից հետո, երբ Մարոկկոյի Շիրատում միջլիբիական բանակցությունների արդյունքում 2015 թ. ստորագրվեց Շիրատի համաձայնագիրը։ Այդ փաստաթուղթը կոչված էր հիմքեր ստեղծել Լիբիայում քաղաքական համաձայնության համար, բայց այդ պլանը չիրականացավ, որքան էլ փորձեցին արտաքին հովանավորները՝ Թունիսը, Իտալիան, Ալժիրը եւ ՄԱԿ—ի հատուկ ներկայացուցիչները։
Օգոստոսի 22—ին Հաֆթարը լիբիացիներին կոչ արեց մերժել Շիրատում կնքված քաղաքական համաձայնագիրը։ Լիբիայի արեւելքում Ներկայացուցիչների պալատի ղեկավար Աքիլ Սալեհը հանդես եկավ երկրում քաղաքական կարգավորման նախաձեռնությամբ։ Նա առաջարկեց մի քանի կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում էր ստեղծել նախագահական նոր խորհուրդ։
Լիբիայում ամերիկյան դեսպանատունն ափսոսանք է հայտնել ֆելդմարշալ Հաֆթարի հայտարարության կապակցությամբ։
«ԱՄՆ—ն ափսոսում է, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարը համարել է, թե Լիբիայի քաղաքական համակարգում փոփոխությունները կարող են պարտադրվել միակողմանի հայտարարության տեսքով»,–նշված է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեջ։
Ամերիկյան դիվանագետները ողջունել են Լիբիայում հակամարտող կողմերի միջեւ երկխոսության ցանկացած ձեւ, այդ թվում՝ Ազգային համաձայնության կառավարության հետ։ Դեսպանատունն ազգային բանակին կոչ է արել միանալ ԱՀԿ—ի հետ եւ հայտարարել միջլիբիական բանակցությունների ընթացքում «5+5» կոմիտեի կողմից մշակված բանաձեւի շրջանակներում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին։
Լիբիայի ազգային շարժման գործկոմի անդամ եւ Հնդկաստանում երկրի նախկին դեսպան Ռամադան Բահբահը կարծիք է հայտնել, որ Հաֆթարի կողմից Շիրատի համաձայնագրի դադարեցումը քաղաքական փակուղու եւ քաոսի հետեւանք է, որոնք գոյություն ունեն, չնայած կարգավորման հասնելու բազմաթիվ փորձերին, այդ թվում՝ մեծ թվով միջազգային կոնֆերանսների միջոցով։
«Մարշալ Հաֆթարի հայտարարությունը խոսում է լիբիական նոր պետության հռչակման մասին՝ այն երկրի փոխարեն, որը կար մինչ այդ՝ նոր դրոշ, հիմն, սահմանադրական հռչակագիր, խորհրդարան, նախագահական խորհուրդ, պետական բարձրագույն խորհուրդ»,–ասել է լիբիական Բենգազիում բնակվող քաղաքագետը։
Մարշալ Հաֆթարի հայտարարությունը նշանակում է, որ հենց զինված ուժերն են ստիպված կայունություն հաստատել երկրում։ Այս կարծիքին է քաղաքագետ Մուհամմեդ Զուբայդին։ «Զինված ուժերը կստանձնեն իշխանությունն անցումային փուլում։ Կընդունվի սահմանադրական նոր հռչակագիր, կձեւավորվի քաղաքացիական կառավարություն, կնշանակվի նոր վարչապետ, դա կհայտարարվի առաջիկա օրերին»,–ասել է փորձագետը։
Բենգազիում իսլամիստների դեմ մարտերի ընթացքում 2014 թ. Հաֆթարն արդեն փորձել է իշխանության գալ երկրում, սակայն Շիրատի համաձայնագիրը խանգարել է դրան։ Ընդամենը մեկ տարի անց խորհրդարանը ֆելդմարշալին պաշտոնապես նշանակեց Լիբիայի ազգային բանակի գերագույն հրամանատար, իսկ Ազգային համաձայնության կառավարությունը նրան ռազմական հանցագործ է համարում։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

29-04-2020





24-11-2020
Վայրկյան անգամ չհապաղելու ժամանակը
«Կարող ենք կառուցել այնպիսի տնտեսական համակարգ, որը հնարավորություն կտա ...


24-11-2020
Ժամանակն է սանձել Թուրքիային
Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաներն ուժգին հարվածում են երկրի տնտեսությանը



24-11-2020
Լոնդոնը ձգտում է օգտագործել Անկարային՝ ընդդեմ Մոսկվայի
Մուրը սերտ հարաբերություններ էր հաստատել Բաքվի վերնախավի ներկայացուցիչների հետ


24-11-2020
Քանի՞ քայլ է մինչեւ հաղթանակ
Այն կարող է սկսվել միայն համախմբման միջոցով

Պատմությունը ...


24-11-2020
Փոքրիկ քննության փորձ
Ինչ է նստած մեր ազգային գենետիկ հիշողության ծալքերում



24-11-2020
Ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում
Էրդողանի որոշակի համառությունը կարող է շատ արագ վերածվել ստրկամտության ...


24-11-2020
Նա մեծ արվեստ էր եկել հետնամուտքով
Իսկ դրանից հեռանալու համար վաստակել էր շքամուտքի իրավունքը




24-11-2020
Պետք է կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ ...

24-11-2020
Ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն
Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ...

24-11-2020
Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ ...

24-11-2020
Կա փոխվստահություն, եւ կարող ենք աշխատել հանուն ապագայի
Մեկնարկել է ՀՀ նախագահի այցը Հորդանան
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO