Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Էլինա Դանիելյանը հնարավոր է հրաժարվի առցանց Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց

Եվրոպական ստուգատեսների հաղթող եւ մրցանակակիր, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դեռ չի կողմնորոշվել մայիսի 16-31-ը նախատեսված Հին աշխարհամասի առցանց առաջնությանը մասնակցելու հարցում։ Դա պայմանավորված է նման մրցումների նկատմամբ նրա վստահության պակասով։
Հայաստանի առաջատար շախմատիստուհին «ՀՀ»–ի թղթակցի հետ զրույցում չբացառեց մասնակցությունից ընդհանրապես զերծ մնալու հնարավորությունը։ «Առայժմ խորհում եմ, ուստի դեռ չեմ գրանցվել մասնակցության համար։ Անկեղծ ասած՝ այդ ձեւաչափով խաղալու առանձնակի ցանկություն չունեմ։ Կազմակերպիչները որոշել են յուրաքանչյուր պարտիայի համար սահմանել 10 րոպե եւ 2 վայրկյանի հավելում ամեն մի քայլի համար։ Դա երկար ժամանակ է առցանց խաղի համար, քանզի մեծ հնարավորություններ է ընձեռում հուշումներից օգտվելու սիրահարների համար։ Նույնիսկ միացրած տեսախցիկներով խաղալը թույլ չի տա լիարժեք վերահսկել իրավիճակը։ Մեծ երեւակայության դեպքում այդ արգելքն էլ կարելի է շրջանցել։ Ես ընդհանրապես չեմ գտնում, որ համացանցային շախմատն ապագա ունի»,–նշեց Է. Դանիելյանը։
Մարզուհին պատմեց, որ նման մրցումների նկատմամբ անվստահությունն ու հիասթափությունն իր մոտ առաջացել են միջազգային առցանց մրցաշարերից մեկին մասնակցելու ընթացքում. «Ինձ 1,5 րոպեում հաղթեց մոտ 200 միավորի գործակից ունեցող խաղացողներից մեկը։ Ընդ որում՝ խաղի ընթացքում զգացվում էր, որ նա համակարգչային հուշարար է ներգրավել։ Ես նույնիսկ աշխարհի ուժեղագույն շախմատիստներին այդպես չէի պարտվել։ Դրանից հետո այլեւս լուրջ չեմ ընկալում նման մրցումները եւ մասնակցելն անիմաստ եմ համարում։ Համացանցով կարելի է միայն կայծակնային շախմատ խաղալ, քանի որ այդ դեպքում մասնակիցները ֆիզիկապես չեն հասցնի դիմել անարդար միջոցների։ Իսկ դասական ժամանակակարգով առցանց մրցումներ անցկացնելն ուղղակի անհեթեթություն է։ Հիմա համակարգչով շախմատ եմ խաղում զուտ ինքս ինձ համար, որպեսզի պահպանեմ խաղային փորձը»։
Ստեղծված իրավիճակում Էլինա Դանիելյանը դժվարանում է կանխատեսել այս մրցաշրջանի հետագա ընթացքը։ Նա նշեց, որ անպայման կմասնակցի հունիսից նոյեմբեր տեղափոխված Եվրոպայի առաջնությանը, եթե, իհարկե, այն անցկացվի առերես մրցելու սովորական տարբերակով։ Սակայն շախմատիստուհին վստահ չէ, որ այդ մրցումը տեղի կունենա աշնանը. «Եթե անգամ համավարակը հաղթահարվի, ապա Եվրոպան հազիվ թե ի վիճակի լինի մտածել շախմատային խոշոր մրցաշարերի մասին։ Աշխարհամասը ֆինանսապես ավերված է, ուստի ժամանակ է պետք այդ հարվածից ուշքի գալու համար։ Հանրահայտ շատ կորպորացիաներ պարզապես սնանկացել են, ինչն ուղղակիորեն անդրադառնալու է մարզական ոլորտի գործունեության վրա։ Սպորտը հիմնված է ոչ թե պաշտոնյաների ցանկությունների, այլ կոնկրետ ներդրումների վրա։ Առանց ֆինանսավորման ապահովման բոլոր խոստումները սոսկ դատարկ բառեր են։ Տեսանելի ապագայում եվրոպական տնտեսությունները դժվարանալու են նախկին ծավալով մրցանակային հիմնադրամներ ապահովել մրցումների համար։ Իսկ մանր մրցաշարեր, թերեւս, կկազմակերպվեն»։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO