Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մարզիչն ու Մխիթարյանը կողմ են, բայց կա խանգարող հանգամանք

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վերահաստատել է Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը շարունակելու իր ցանկությունը։
«Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ ցանկանում եմ այդ տղային տեսնել մեր թիմում։ Որքան տեղյակ եմ՝ նա նույնպես ունի նման ցանկություն։ Սակայն հիմա բոլոր գործընթացները կասեցված են։ Մենք նախկինի պես դեռ պետք է բանակցենք «Արսենալի» հետ։ Ինձ դուր է գալիս աշխատել Հենրիխի հետ։ Նա գերազանց ֆուտբոլիստ ու հիանալի մարդ է»,–հայտարարել է պորտուգալացի մասնագետը իտալական «Corriere dello Sport» հանդեսին տված հարցազրույցի ընթացքում։
Մարզչի ցանկությունը կարող է եւ չիրականանալ, քանզի «Ռոմայում» կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Ներկայիս սեփականատերերը մտադիր են ակումբը վաճառել ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինին, սակայն սկսված գործարքն ընդհատվել է համավարակի պատճառով։ Եթե մինչեւ ամառ կողմերը չհասցնեն ձեւակերպել բոլոր փաստաթղթերը, ապա առկախ կմնան ակումբին առնչվող իրավաբանական բոլոր հարցերը՝ այդ թվում նոր խաղացողներ ձեռք բերելու եւ գրանցելու մասով։ Իսկ ներկայիս ղեկավարությունը բախվել է այնքան լուրջ ֆինանսական խնդիրների, որ ակումբի բյուջեին անհամարժեք է հայտարարել առաջատար ֆուտբոլիստներ Էդին Ջեկոյի եւ Ալեսանդրո Ֆլորենցիի աշխատավարձը։
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալում» գրանցված 31—ամյա հայ կիսապաշտպանը վարձակալության սկզբունքով հռոմեական ակումբին է հարել անցյալ տարվա սեպտեմբերին։ Ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի եւ 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

29-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO