Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ռուբեն Զարյանի հուշերից. Արուս Ոսկանյան

Նա շատ լավ էր լողում, ասես ձուկ լիներ... Ուշ ծանոթացա հետը, 1940-ն միայն, կարծեմ ապրիլի 30-ին։ Այդ օրը հրավիրված էի Պոլիտեխնիկական ինստիտուտ՝ Աբովյանի մասին զեկուցում կարդալու։ Հրավիրված էր նաեւ Արուս Ոսկանյանը, զեկուցումից հետո հանդես էր գալու գեղարվեստական ասմունքով։ Այդ ինստիտուտում մի երկու-երեք անգամ եղել էի եւ համոզվել, որ ուշադիր եւ հետաքրքիր մի լսարան է, որի համար արժե խոսել։ Երբ եկա զեկուցման, Արուս Ոսկանյանն արդեն այնտեղ էր։ Ինձ ներկայացրին նրան։ Ես շտապեցի ասել, որ իր արվեստի երկրպագուներից եմ։
—Շատ ուրախ եմ։
Ժպտաց եւ անմիջապես փոխեց խոսակցության նյութը։
—Որքա՞ն եք խոսելու։
—Մի ժամ կամ գուցե մի փոքր ավելի։ Բայց ես ոգեւորվեցի ու իմ զեկուցումը տեւեց երեք ժամ։ Ընդմիջմանը մեղավոր տեսքով մոտեցա դերասանուհուն։ Արուսը թեեւ ժպտում էր, բայց կապույտ աչքերի մեջ կշտամբող հայացք կար։
—Այս ի՞նչ արիք, այդքան խոսել կլինի, սպասելուց հոգնություն իջավ վրաս։ Ես հիմա ինչպե՞ս բեմ բարձրանամ, անաստված։
Ես շփոթված էի ու չգիտեի՝ ինչ ասել։ Մեղավոր լռությամբ կանգնել էի նրա առաջ։ Չգիտեի ինչպես արդարանալ եւ ինձ մատուցված ծաղկեփունջը մեկնեցի իրեն։
—Ի՞նչ անեմ, ներե՞մ...
Նա շարունակում էր ժպտալ, եւ այլեւս կշտամբանք չկար նրա աչքերի մեջ...
—Երիտասարդ եք, ընկեր Զարյան եւ ինձանից ձեզ խրատ. միշտ հիշեք, որ երկար խոսքը հագեցում է առաջ բերում. պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ ու, չսպասելով, որ հանգչի, ամբիոնից հեռանալ։ Նրանք դեռ ուզում են լսել, իսկ դասախոսը վերջացրել է արդեն։ Երբեք չպետք է կշտացնել, պետք է կարոտի մեջ թողնել։...Ասաց ու գնաց։ Ես երկար մնացի տեղում գամված։ Ես երջանիկ էի այդ պահին, երջանիկ սիրելի դերասանուհու հետ ծանոթանալուս, նրանից կշտամբվելուս համար, ճիշտ խորհուրդ լսելուս համար, որին, ավա՜ղ, այդպես էլ չկարողացա հետեւել...
1940—ի ամռանը հանգստանում էի Սեւանա կղզում։ Այնտեղ էր նաեւ Արուս Ոսկանյանը։ Հիշում եմ՝ շատ լավ էր լողում, ասես ձուկ լիներ։ Նա եւ Վաղարշ Վաղարշյանի կինը մրցում էին իրար հետ։ Թեեւ Քռի ափին մեծացած՝ լողալ չգիտեի։
Նայելով Արուսի եւ Աղավնի Գասպարովնայի թեթեւ ու հանգիստ լողին՝ կարծեցի, թե մի դժվար բան չէ, ու ինձ գցեցի ջուրը։ Խեղդվելու վրա էի, Արուսը վրա հասավ ու ջրից դուրս բերեց ինձ։ Նա ինձ հանդիմանեց վաղեմի բարեկամությամբ։ Այդ օրվանից նա ինձ հետ խոսում էր դու-ով։
Պատրաստեց Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO