Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՅԼՔ...


Ներմուծվածների ու էնդեմիկների «պայքարում»

Սեւանի առաջնային խնդիրների շարքում անհրաժեշտություն է էնդեմիկ տեսակների պաշտպանությունը

Սեւանի էկոհամակարգի տարբեր խնդիրների անդրադառնալիս մշտապես նշել ենք, որ այդ էկոհամակարգ ասվածը միայն լիճը չէ, լճի բուսական ու կենդանական աշխարհն է, լիճ մտնող գետերի համակարգն է, անգամ՝ լիճը երիզող լեռներն են դրա մեջ մտնում եւ այլն։ «ՀՀ»—ն ներկայացրել է լճի էկոհամակարգին առնչվող ամենատարբեր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Նախորդ տարի լճի ծաղկման շրջանում հատկապես կարեւորեցինք ձկնաշխարհին առնչվող տարբեր խնդիրներ, առանձին—առանձին ներկայացրեցինք անգամ, թե լճում որ ձկնատեսակը ինչ դեր է կատարում։ Բայց այս շարքում կարծես մոռացանք կարասին։
Մանկությանս տարիները հիշելիս մեր հացատան ձկներով լի կարասներն եմ հիշում՝ աղ դրած իշխանն ու կողակը։ Քանի որ ձմռանը Սեւանը սառչում էր, արդեն հոկտեմբերից տատս ձուկ էր պահեստավորում։ Ես ամենաշատը կարաս էի սիրում, բայց այն տեղ չուներ մեր ձմեռային ձկնացանկում։ Ժամանակ առ ժամանակ թարմ բերվում էր, թոնրում ուրցով խորովվում։ Պապս էլ կատակում էր, թե կարասը «տան ձուկ չէ, որ պահեն, երբ ուզեն՝ կունենան, հացատանն էլ տեղ չեն զբաղեցնի»։
Թե ինչու կարասը «տան ձուկ չէ», պարզեցի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հետ զրույցում։
Պարզվում է՝ պատճառը միայն այն չէ, որ կարասը Սեւան ներմուծված ձուկ է, այլապես սիգի մասին էլ այդպես կարտահայտվեին $ $ $ Բայց՝ նախ մի փոքր Սեւանի ձկնաշխարհի մասին։
Հայաստանի կենսաբանական հանդեսից տեղեկանում ենք (2014 թ $, Ս. ՊԻՊՈՅԱՆ, Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆ), որ «Սեւան» ազգային պարկում մինչեւ 1970—80 թթ. հանդիպում էին հետեւյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ Սեւանի իշխանն իր 4 ռասաներով (էկոլոգիական ձեւերով)՝ ձմեռային իշխան, բոջակ, գեղարքունի, ամառային իշխան՝ իրենց ալֆա եւ բետա կենսատիպերով՝ էկոլոգիական փոփոխնակներով (բացի ամառային իշխանից), Սեւանի կողակը, Սեւանի բեղաձուկը։ Լիճ թափվող հիմնական գետերում նկարագրված էր գեղարքունու գետային ձեւը՝ ալաբալախը, որին ներկայում ընդունում են որպես կարմրախայտ։ 1924—27 թթ. Սեւանում կլիմայավարժեցվել են Լադոգա եւ Չուդ լճերից ներմուծված սիգլուդոգան եւ չուդյան սիգերը։ Ներկայում «Սեւան» ազգային պարկում հանդիպում են հետեւյալ հիմնական ձկնատեսակները՝ գեղարքունի (ընդ որում, լճում ներկայում հանդիպում է գեղարքունու միայն ալֆա կենսատիպը, ամառային իշխան, կարմրախայտ, սիգ, Սեւանի կողակ, Սեւանի բեղլու, արծաթափայլ կարաս։ Ոչ մեծ քանակով կամ պարբերաբար հանդիպում են նաեւ արեւելյան տառեխիկը, ամուրյան նրբաձկնիկը, ծիածանախայտը, կարպը։
Սեւանի իշխանը Սեւանա լճի էնդեմիկ տեսակ է, որը լճում ներկայացված էր 4 էկոլոգիական ձեւերով կամ ռասաներով՝ ձմեռային իշխան, գեղարքունի, ամառային իշխան, բոջակ։ Ելնելով տեսակի կենսաբանական հայեցակարգից՝ այդ ռասաներին կարելի է ընդունել նաեւ որպես առանձին տեսակներ՝ ձմեռային իշխան, գեղարքունի, ամառային իշխան, բոջակ։ Ձմեռային իշխանը եւ բոջակը համարվում են վերացած եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում են «Անհետացած»։ Գեղարքունին եւ ամառային իշխանը անհետացող, տեղային տարածվածություն ունեցող ձկնատեսակներ են, որոնք Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում են որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Սեւանի կողակը նույնպես համարվում է Սեւանի էնդեմիկ ձկնատեսակներից մեկը, որը լճում եւ նրա մեջ թափվող գետերում ձեւավորել է առանձին, այդ թվում՝ լճային, լճա—գետային եւ գետային պոպուլյացիաներ։ Սակայն, նախկինում արված կլիմայվարժեցման աշխատանքների արդյունքում այս ձկնատեսակը լայնորեն տարածվել է նաեւ ՀՀ—ի եւ նրան հարակից պետությունների ջրակալներում։ Սեւանում ունեցել է արդյունագործական նշանակություն, սակայն գլխաքանակի կտրուկ նվազման պատճառով անցած դարի 90—ական թվականներից այս տեսակի որսը լճում դադարեցվել է։ Սեւանի կողակն էլ ընդգրկվել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։
Սեւանի բեղաձուկ $ սա էլ է մեր լճի էնդեմիկ ձկնատեսակներից մեկը, որը լճում եւ նրա մեջ թափվող գետերում ձեւավորել է առանձին։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։
Արեւելյան տառեխիկը Սեւանա լճում հայտնաբերվել է 2010 թ $։ Ամուրյան նրբաձկնիկը որսվել է Հրազդան գետի գետաբերանում՝ Սեւանա լճից դուրս հոսելու վայրում եւ Ձկնագետում (ի դեպ, այդ ժամանակ մասնագետներն ասում էին, որ արեւելյան տառեխիկի նման այս ձկնատեսակի արեալի ընդարձակմանն էլ կարելի է սպասել, սակայն դրա ավելացումը Սեւանի ավազանում խիստ անցանկալի երեւույթ է)։
Կարպը եւ ծիածանախայտը Սեւանա լճում հայտնվում են ձկնային տնտեսություններից պատահական ներմուծման շնորհիվ։
Արծաթափայլ կարասը պատահականորեն է հայտնվել Սեւանա լճում՝ 1980—ականների սկզբին եւ արդեն 80—ական թվականների վերջին ուներ արդյունագործական նշանակություն։ Սեւանա լճում բնակվում է մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր առանձնյակից կազմված վտառներով, բնակեցնելով լճի առափնյա հատկապես այն վայրերը, որոնք հարուստ են ջրային ու առափնյա բուսականությամբ։ Կլիմայա—վարժեցման վաղ տարիներին վտառներում գերիշխում էին էգերը, որոնք կազմում էին ընդհանուրի շուրջ 90 տոկոսը։ Սեւանա լճում կարասի քանակի հետագա աճը ոչ ցանկալի երեւույթ է համարվում։
Որ կարասն անցանկալի է, համաձայն է նաեւ մեր ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը։ Եվ պատճառն ամենեւին էլ ներմուծված լինելը չէ։
Պարզվում է՝ «տան ձուկ չէ» ասվածը բոլորովին այլ իմաստ ունի։ Մասնագետի բացատրության համաձայն, եթե սիգը ներմուծել են գիտականորեն հիմնավորված, որպեսզի ուտի այն կերը, որ էնդեմիկները չեն ուտում, ապա կարասը ներմուծվել է առանց որեւէ հիմնավորման։ Կարասը 80—ականներին խեցգետնի հետ է հայտնվել Սեւանում։ Սեւանի համար անցանկալի տեսակ է, որովհետեւ մրցակից է մեր տեսակների համար՝ թե սննդի եւ թեÕ բազմացման տեսակետից։ Նա եւ մեր կողակի, եւ բեղաձկան բազմացման տեղերն է գրավում եւ օգտագործում է նրանց արուներին։
Ձկան այս տեսակը արուներից զուրկ վտառներում բազմանում է գինոգեnեզով՝ ազգակից այլ ձկնատեսակների արուների սերմնաբջիջների ազդեցությամբ զարգացող ձկնկիթով։ Նման վտառներում կարող է բազմանալ նաեւ կուսածնությամբ (սեռական բազմացման կուսածնության եղանակը ձվաբջջի բաժանումն է առանց բեղմնավորման)։ Նաեւ շատ դիմացկուն ձուկ է միջավայրի անբարենպաստ պայմանների (ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, թթվածնային քաղց) հանդեպ։
Հավելենք, որ 2004—2006 թթ. լճում շուրջ 600 տոննա կարաս կար։ 2007—2009 թթ. Այդ ցուցանիշն արդեն 180—200 տոննայի էր հասնում։ 2015 թ $ կարասի արդյունագործական չափի պաշարները եղել են 190 տոննա։ 2018 թ $ արդեն այդ պաշարները 35—40 տոննայի հասան։ Բայց այս ձկան մասով որսը չի սահմանափակվում, քանի որ, ինչպես ասացինք, այն Սեւանի համար ոչ ցանկալի ձկնատեսակ է համարվում։
Փաստորեն, Սեւանա լճի մեր էնդեմիկ տեսակները վարացած են կամ վերանում են, իսկ ներմուծվածները՝ կան (խոսքը, հասկանալի է, այս պարագայում ներմուծված անցանկալիների մասին է)։ Ասել կուզեմ՝ Սեւանի շղթայական խնդիրների շարքում այս հարցը կարեւորագույններից է, որի լուծումը պիտի մասնագիտական մանրակրկիտ ու բազմակողմանի քննության ադյունքում լինի։ Որովհետեւ, ինչպես վերեւում ասացինք, Սեւանի էկոհամակարգը նաեւ լճի կենդանական աշխարհն է, որի պահպանության համար անհրաժեշտություն է էնդեմիկ տեսակների պաշտպանությունը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO