Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԼՂՀ


«Բռունցքվենք, որ անպարտելի մնանք»

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամները, հանդիսատեսը Սամվել Վիրաբյանին ցավով ու ափսոսանքով, նաեւ հպարտությամբ են հիշում։ Ցավոք, մեզ հետ չէ հիմա սիրված արվեստագետը, ով կդառնար 70 տարեկան...
2004 թ. թատերական արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների՝ Բազազ Արտեմի («Գիքորը»), Գիժ Դանիելի («Չար ոգին»), Գյումրեցու («Արցախյան բալլադ»), Գոգիի («Քառասուն օր համբառնալուց հետո») եւ այլ դերակատարումների համար արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին, իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ ճանաչվել տարվա «Լավագույն դերասան»։ Ավելի քան չորս տասնամյակ նա բեմի վրա էր, որից ավելի քան երեսուն տարին կապված են Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հետ։
1976—ին էր։ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական քննությունների ժամանակ Զիմզիմով էր խաղում Սունդուկյանի «Պեպո» պիեսում։ Բեմադրությանը ներկա էր նաեւ այն ժամանակ Ստեփանակերտի պետթատրոնի տնօրեն, անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը, ով շատ հավանեց Սամվելի խաղը։ Գ. Գաբրիելյանը երիտասարդ դերասանին հրավիրեց Արցախ եւ առաջարկեց անդամագրվել պետական թատրոնի կոլեկտիվին։ Այդ օրվանից էլ Ս. Վիրաբյանը կապվեց Արցախ աշխարհին։ Եկավ, եւ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը դարձավ նրա երկրորդ հարազատ օջախը, որտեղ եւ մարմնավորեց շուրջ 120 կերպար։
«Թատրոնն իմ տարերքն է, ու ես նրանով եմ հաղորդակցվում հանդիսատեսին, ասել է թե՝ ժողովրդին, որը ոգեշնչման պահին հոգեւոր սնունդ է մատակարարում...,–կարծում էր Ս. Վիրաբյանը։–Դրական կերպարներն ինձ ավելի հոգեհարազատ են, որոնք ինքնամաքրվելու, զուլալվելու հնարավորություն են ընձեռում եւ մշտարթուն պահում իմ հավատը։ Հատկապես պատասխանատվության մեծ զգացում ես ապրում, երբ դասական կերպար ես մարմնավորում։ Դա ուղղակի երջանիկ առիթ է, որով դերասանը, փաստորեն, հղկում է իրեն, կյանքի կենսափորձ ձեռք բերում, կատարելագործում իր խաղարվեստը։ Շատ եմ հուզվում, մանավանդ, երբ գլխավոր դեր եմ ստանձնում։ Գերլարված ու ներամփոփ ապրումների մեջ կյանքը կարծես թե նորովի է բացում իր գաղտնիքները, մարդկային փոխհարաբերությունների ծալքերը։ Ու ավելի զգաստ ես դառնում, սթափ հայացքով փորձում ընկալել կյանքի երեւույթները։ Ուզում ես, որպեսզի աշխարհի, երեսից չարն իսպառ վերանա եւ բարին ընդմիշտ հաղթանակի»…
Սիրված դերասանի խրոխտ ձայնը շատերին է հմայել եւ որպես աղոթքի շշունջ հավերժել նրանց ունկերում։ Ճշմարիտ արվեստը, իրոք, ապրեցնում, ոգեշնչում է մարդուն՝ նրան մղելով արարման եւ ոգեշնչման։ Այդ տեսակետից Սամվելն իր սերնդակիցների մեջ այն բացառիկ երջանիկներից է, որում հաջողվել է «սրտեր գերել» եւ շարունակ ընդլայնել իր կերպարների շրջանակը։ Նրա խաղի մեջ ոչ միայն տեսանելի, այլեւ «շոշափելի» են կերպարների խառնվածքն ու բնավորությունը, ժամանակի բարդ ու հակասական երեւույթները, ինչը վկայում է դերասանի անառարկելի վարպետության մասին։ Խոսքն ու դիմախաղը փոխհյուսվում են իրար, եւ նա ձգտում է նորովի ընկալել ու բացահայտել աշխարհը, ուրվագծել փորձությունների մեջ հայտնված հայ մարդու (Ժորա Հարությունյան, «Այստեղ ապրել է մարդը») դրամատիզմով լի կյանքը, նրա ապրումներն ու զգացումները, տագնապներն ու ոգեւորությունը։
«Իմ ստեծագործական անցած ճանապարհի համար ես պարտական եմ բեմի ուսուցիչներիս՝ արվեստագետներ Ռուբեն Զարյանին եւ Լուիզա Սամվելյանին, ճանաչված ռեժիսոր, հանգուցյալ Հովհաննես Կարապետյանին, ովքեր օգնեցին իմ տեղը գտնել բեմում եւ հանդիսատեսին հուսախաբ չանել,–հաճախ էր խոստովանում Սամվելը։–Ես բազմանդամ ընտանիքում եմ մեծացել։ Եվ, բնականաբար, պարտական եմ եւ ծնողներիս։ Ի դեպ, գլխավոր «մեղավորը» հենց հայրս է, որ ինձ ճակատագրով ընդմիշտ կապեց թատրոնին...»։
Զրույցի ժամանակ Սամվելը բազմաթիվ կերպարների էր անդրադառնում, որոնք կերտել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ Չէր թաքցնում, որ իր համար ամենասիրված դերերն են Բարխուդարն ու Ռուստամը («Նամուս»), Արամյանը («Խաչմերուկ»), Գիժ Դանիելը («Չար ոգին»), Կամիլոն («Ձմեռային հեքիաթ»), Գարեգինը («Քո սերը՝ քո տունն է»), Գոգին («40 օր համբառնալուց առաջ»)... Ս. Վիրաբյանի մնայուն դերակատարումներից է «Արցախյան բալլադ» (Վ. Հակոբյան) ներկայացման մեջ նրա կերտած գյումրեցին, որն առանձնանում է իր հարուստ կոլորիտով։
Մի առիթով, երբ Սամվելին հարցրի, թե արմատներով ո՞ր կողմից է, լրջացավ, ապա տեղի տալով կատակին՝ ասաց, որ ինքն էլ է մի տեսակ դժվարանում կողմնորոշվել, թե որտեղացի է։
«Ես պատմեմ՝ ինքներդ որոշեք, թե որն է իմ ծննդավայրը,–ժպտում ու քրքրում է կենսագրության էջերը։–Պապս Կարից է, գաղթական, տատս՝ գյումրեցի, ինքս Լոռվա աշխարհում եմ ծնվել, բայց ապրում եմ Ստեփանակերտում։ Կինս Արցախից է, բայց չկարծեք թե բնակություն եմ հաստատել Ստեփանակերտում ու նոր միայն ամուսնացել։ Դեռ Երեւանում էի, երբ Միքայելն ու Վարդուհին լույս աշխարհ եկան։ Հետո մյուս երեք զավակներս Արցախում ծնվեցին, ու այժմ բազմազավակ հայր եմ, չորս թոռնիկների պապիկ... Սիրտս նեղվում է, երբ լսում եմ, որ տեղանուններով՝ իրար ղարաբաղցի, սիսիանցի, ապարանցի կամ լոռեցի են կոչում, չեմ հանդուրժում նման «տարանջատումը», ուղեղիս մեջ տեղավորել չեմ կարողանում։ Մի՞թե դրա համար էր Արցախյան ազատամարտը, ազգային ազատագրական սուրբ շարժումը, որ այնքան կորուստներ ունեցանք։ Դեռ որքան չլուծված հիմնախնդիրներ կան, եւ առաջնահերթ՝ Արցախի խնդիրը։ Իսկ նոր փորձություններին դիմակայելու, վերջնական հաղթանակ ապահովելու համար, միմիայն համերաշխությամբ ու միասնությամբ կարող ենք բռունցքվել ու անպարտելի մնալ»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO