Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Սահարան ամենավտանգավոր վայրն էր

Հետազոտությունը հնարավորություն է տալիս լույս սփռել Աֆրիկայում դինոզավրերի դարաշրջանի վրա

Իսպանական ABC-ն պատմել է հնագիտական հետազոտությունների մասին։ Պարզվում է՝ հարյուր մլն տարի առաջ Սահարայում կյանքը եռացել է, սակայն ցանկացած զբոսանք այնտեղ կյանքի գին է ունեցել։ Հետազոտողները հայտնում են մեծ թվով գիշատիչների մասին։ Օրինակ՝ բոլոր ժամանակների ամենախոշոր 3 դինոզավրերն այն ժամանակ ապրել են Սահարայում։
Այլ կերպ ասած՝ մենք հիմա խոսում ենք մոլորակի ամենավտանգավոր վայրի մասին։ Այսպես է կարծում հետազոտողների միջազգային թիմը, որը վերջերս «ZooKeys» ամսագրում հրապարակել է Մարոկկոյի հարավ—արեւելքում գտնվող Քեմ—Քեմ անվամբ ժայռային կազմավորումների տարածքում գտնված բրածոների վերլուծություն։ Այս ուսումնասիրությունը դարձել է ամենամեծը գրեթե հարյուր տարվա ընթացքում։
«Հետազոտությունը հնարավորություն է տալիս լույս սփռել Աֆրիկայում դինոզավրերի դարաշրջանի վրա»,–հաստատում է Դեթրոյթի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության հեղինակ Նիզար Իբրահիմը։
Մոտ 100 մլն տարի առաջ ամբողջ տարածաշրջանը գետերի ընդարձակ համակարգ էր՝ ջրային ու ցամաքային անթիվ բնակիչներով։ Քեմ—Քեմ խմբում ընդգրկված են բոլոր ժամանակների երեք խոշոր գիշատիչ դինոզավրերը, ինչպես նաեւ ավելի քան 8 մետր երկարությամբ, հսկայական ծնոտներով եւ մինչեւ 20 սմ ատամներով կարխարոդոնտոզավր եւ դելտադրոմուս՝ մոտ 8 մետր երկարությամբ, հետին երկար վերջույթներով։
Բացի այդ, նշված տարածքում ապրել են տարբեր տեսակի գիշատիչ թռչող սողուններ՝ պտերոզավրեր եւ կոկորդիլոսակերպ գիշատիչներ։ Նիզար Իբրահիմը կարծում է, որ, «հնարավոր է, դա երկրի պատմության մեջ ամենավտանգավոր վայրն է, վայր, որտեղ ճանապարհորդը երկար չէր կարող դիմանալ»։
Հետազոտության համահեղինակի՝ Պորտսմուտի համալսարանից Դեւիդ Մարտրիլի կարծիքով՝«այս տարածքում շատ գիշատիչներ կախված էին ձկան առատ պաշարներից։ Այնտեղ կային խոշոր ձկներ, այդ թվում՝ հսկա երկկենցաղներ, ինչպես նաեւ քաղցրահամ ջրում ապրող հսկա մի շնաձուկ՝ օնկոպրիստիս, որը շատ մեծ ատամներ է ունեցել։ Դրանք նման են եղել սուր դաշույնների, բայց փայլել են շատ գեղեցիկ»։
Դեթրոյթի, Չիկագոյի, Պորտսմուտի, Լեստերի, Կասաբլանկայի, Մակգիլլայի համալսարանների ու Փարիզի բնական պատմության թանգարանի հետազոտողներին հաջողվել է առաջին անգամ նման բան ներկայացնել Քեմ-Քեմ տարածքից, որը կազմված է երկու տարբեր երկրաբանական կազմավորումներից՝ Գարա Սաբա եւ Դուիրա։
Հսկայական թվով տվյալներ ու պատկերներ հավաքելու համար Իբրահիմն ուսումնասիրել է Քեմ-Քեմից գտնված բրածոների տարբեր հավաքածուներ, որոնք մի շարք մայրցամաքների թանգարաններում ու լաբորատորիաներում են։ Դեւիդ Մարտրիլի կարծիքով՝ «սա անողնաշարավո բրածոների ամենալիարժեք հետազոտությունն է Սահարայում վերջին 100 տարում»։
Սահարան վտանգավոր ու վայրի տեղ է եղել, որտեղ եռացել է կյանքը, սակայն մենք դժվար թե ցանկանայինք զբոսնել այնտեղ…
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO