Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՇԽԱՐՀ


Արեւմուտքը «մարում» է Պարսից կայսրության պես

Ալեքսանդր Մակեդոնացու դերում... կորոնավիրուսն է

Իսպանական «El Mundo»-ում հրապարակած հոդվածում հեղինակը՝ Ալբերտո Ռոխասը, միաժամանակ եւ քննադատում է Եվրամիությանը, եւ դատապարտում նրա քննադատներին՝ Հունգարիայի վարչապետ Օրբանին, ֆրանսուհի Մարին Լե Պենին եւ այլոց։ Նա հավատում է, որ նրանք կարող են փլուզել ցնցում ապրած ԵՄ-ն։
ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի անգործությունը համավարակի բռնկման սկզբում նրանց դիրքերի թուլացման նշան է։ Քանի դեռ այդ կազմակերպությունները մտածում են միայն իրենց շահի մասին, Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են իրենց հեղինակությունը համաշխարհային ասպարեզում։
Ինչպես են մահանում կայսրությունները։ Այլ խոսքերով՝ ինչ—որ մե՞կն է քանդում, թե՞ դա ինքնուրույն է տեղի ունենում։ Միգուցե եւ մեկը, եւ մյուսը։ Պատմության մեջ գոյություն ունեն կայսրությունների օրինակներ, որոնք իրենցից ինչ—որ խրտվիլակ են ներկայացրել, որոնցում կենտրոնական իշխանությունը միայն անվանական իշխանություն է ունեցել, իսկ իրական իշխանությունը կիսված է եղել մի շարք տարածքների, երբեմն նույնիսկ՝ գաղութների, որոնք գործնականում ինքնուրույն են եղել։
Վերցնենք, օրինակ, Պարսից կայսրությունը Դարեհի օրոք, որը փլվեց, ինչպես թղթե տնակ, Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, կամ Հռոմեական սրբազան կայսրությունը, որը Նապոլեոնը չեզոքացրեց 1806 թ.։ Այդ կայսրությունները չղեկավարվեցին անհրաժեշտ կերպով։ Այսպես, օրինակ, պարսկականից շատ լեզուներում հայտնվեց «սատրապ» բառը, որը նշանակում է «մարդ, որը կառավարում է բռնի ուժով եւ կամայական՝ ցուցադրելով իր անձնական ուժը՝ ի վնաս կայսրության բարօրության»։ Ժամանակակից «սատրապ» բառը ծագում է հին պարսկական բառից, որով 28 դար առաջ անվանում էին Պարսից կայսրության գավառապետերին։
Հռոմեական կայսրությունը, որն անկում ապրեց մշտական պատերազմների, ժողովրդագրական ու տնտեսական ճգնաժամերի պատճառով, այնպես էր բաժանված մասերի, որ դրանց կառավարիչները կարողանային ավելի շատ հարկեր հավաքել, քան ինքը՝ Հռոմը։ Այդ շրջանները հասան անկախության այնպիսի աստիճանի, որ սկսեցին ինքնուրույնաբար որոշումներ կայացնել՝ առանց մայրաքաղաքի հետ դրանց նախնական քննարկման։ Արդյունքում հռոմեական նախկին կայսրությունից մնաց միայն մի նշան քարտեզի վրա. կայսրությունը զրկվեց հզորությունից, որը նրան վերադարձավ միայն այն բանից հետո, երբ տերությունը բաժանվեց երկու մասի՝ Արեւմտյան եւ Արեւելյան։ Նման ինչ—որ բան կատարվեց նաեւ Իսպանական կայսրության հետ, որն սկսեց քայքայվել իսպանական մետրոպոլիայի՝ Պիրենեյան թերակղզու վրա 1807 թ. Նապոլեոնի արշավանքի արդյունքում։ Մադրիդն ընկղմվեց ֆրանսիացիների դեմ պատերազմում, որի պատճառով արտասահմանյան փոխարքաներն ստիպված էին ինքնուրույն որոշումներ կայացնել, որից հետո նրանցից շատերն այլեւս երբեք չենթարկվեցին թագին։
Վերադառնալով այսօրվան՝ կարելի է նշել, որ կորոնավիրուսի «շնորհիվ» պարզ դարձավ. որոշ «կայսրություններ» այսօր էլ կանգնած են անդունդի եզրին։ Դրանցից մեկն ակնհայտորեն Եվրամիությունն է։ Ըստ ԱՄՆ նախկին արտաքին քաղաքականության պատասխանատու Ռիչարդ Հաասի, ով այժմ միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ է, կորոնավիրուսը «հանդես է գալիս որպես պատմական կատալիզատոր»։ Նա նաեւ նշում է, որ այժմյան իրավիճակը Եվրամիության «վարկաբեկման եւ ինքնախժռման գործընթաց» է։ Նրա ղեկավարները դեռ չեն արձագանքել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամին։ Եվրոպական միության որոշմամբ՝ տնտեսությունը վերակենդանացնելու համար բյուջեից միջոցներ կհատկացվեն միայն հունիսի 1—ին։
Դա նշանակում է, որ Եվրոպայում այս հիվանդության հայտնվելու պահից մինչեւ հունիսի 1—ի ազատագրումը կանցնի երեք ամիս։ Այս ժամանակահատվածում համավարակին արձագանքման քաղաքականությունը ծայրահեղորեն ազգայնացվեց. Փարիզն ու Բեռլինն այնքան անտարբեր էին «ԵՄ ընդհանուր գործի» նկատմամբ, որ Ֆրանսիան եւ Գերմանիան նույնիսկ արգելում էին պաշտպանիչ դիմակների արտահանումը։ Միակ եվրոպական կառույցը, որն արագորեն արձագանքեց, Եվրոպական կենտրոնական բանկն էր, կազմակերպություն, որն արդյունավետ կայսերական բյուրոկրատիայի հիմքն է, բայց օժտված չէ քաղաքական իշխանությամբ։ Եվրահանձնաժողովը, որը շատ ավելի կախված է անդամ յուրաքանչյուր պետության քաղաքական կամքից, դեռեւս լրջորեն չի արձագանքել ճգնաժամին։
Վերջին տարիներին ԵՄ—ն որեւէ կերպ չի արձագանքել ճգնաժամերին։ 2008—ին «Lehman Brothers» ներդրումային բանկի փլուզումը, պարտքային ճգնաժամերը Հունաստանում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում՝ մեկ տարի անց, 2015—ի միգրացիոն ճգնաժամը եւ ԵՄ—ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ մի համարժեք արձագանք չստացան «եվրոպական կենտրոնից»։ Բրյուսելը, պարզվեց, ինչ—որ հեռու, դանդաղաշարժ եւ անմարդկային բյուրոկրատական մեքենա է, որի համար դժվար է շփվել քաղաքացիների հետ։
Այս բոլոր դեպքերում եվրոպական քաղաքացիները նայում են դեպի Գերմանիա, երկիր, որն իր տնտեսական ազդեցությամբ կարող է գլխավորել մայրցամաքը։ 1949—ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության ձեւավորումից ի վեր Գերմանիան երբեք այնքան հզոր չի եղել, որքան այսօր։ Այնուամենայնիվ, Գերմանիան չի ցանկանում եւ չի կարող գլխավորել ԵՄ—ն։
Յուրաքանչյուր երկիր գործում է իր սցենարով եւ հոգ է տանում սեփական շահերի մասին։ Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժակ Դելորը, ով օգնեց՝ դնելու ԵՄ—ի հիմքերը, նախազգուշացրեց, որ այսօր, երբ շարունակվում է համավարակի տարածումը, «համերաշխության բացակայությունը մահացու վտանգ է ներկայացնում Եվրամիության համար»։ Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է, որ, կապված համավարակի հետ, ԵՄ—ն «մահացու ռիսկի է ենթարկվում»։ «Գարդիան» թերթին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք բախվել ենք ճգնաժամի, որը շատ ուժեղ տարբերվում է նախորդներից վերջիններիս արդյունքում թուլացած լինելու պատճառով»։
Մի քանի շաբաթ առաջ, երբ Իտալիայում ու Իսպանիայում վիրուսից արդեն մի քանի հարյուր մարդ էր զոհվել, Բրյուսելը մի շարք հանդիպումներ անցկացրեց, որի արդյունքը եղավ որոշումը՝ այդ երկրներ ուղարկելու անհրաժեշտ բժշկական պարագաներ։ Իտալիան ու Իսպանիան այդպես էլ չստացան խոստացված օգնությունը, բայց նրանց օգնության շտապեցին Ռուսաստանն ու Չինաստանը, երկու երկիր, որոնք ցանկանում են լրացնել Եվրամիության գործունեության բոլոր բացերը, որոնք այդ կազմակերպությունը չի պլանավորում լրացնել։
Արդյունքում ԵՄ—ն կարող է դառնալ կայսրություն, որը կփլվի ավելի վաղ, քան ամբողջական կայացումը։ Իրականում միավորված Եվրոպան շատ ավելի խոշոր կառուցվածքի մաս է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ԱՄՆ—ի հետ։ ՆԱՏՕ—ի անդամ երեք ատոմային տերություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահը սեպտեմբերին նշել էր, որ «ՆԱՏՕ—ի ուղեղը մահացել է»։ Տրանսատլանտյան ազատ առեւտրի նախագիծը, որի շուրջ բանակցություններն սկսվել էին 2013 թ., այդպես էլ գործողության մեջ չեն դրվել։
Եվրոպական երկրները բռնված են միջազգային կազմակերպություններում իրենց ներկայությունը տեսանելի դարձնելու խնդրով՝ չփորձելով ազդել այդ կազմակերպությունների քաղաքականության վրա։ Իսկ ահա, չնայած հաճախակի քննադատություններին, այդպիսի կազմակերպությունները, ինչպես ոչ ոք, ի վիճակի են լուծել գլոբալ մասշտաբի խնդիրներ, ինչպես, օրինակ, համավարակը։
Պատրաստեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO