Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մի՞թե փշերից խաղող են քաղում…

Շատերն են իրենց անվանում քրիստոնյա, սակայն նրանց կյանքն ու առաջնահերթությունները խոսում են այլ բանի մասին։ Հիսուսն ասում է. «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք, մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։
Ոչ թէ ամէն ինձ Տէր, Տէր ասողը կÕ մտնէ երկնքի արքայութիւնը, այլ նա՝ որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կÕասեն ինձ այն օրը Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։ Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թե երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացէք, ով անօրենութիւն գործողներ» (Մատթ. 8։16–23)։
Ուշադրություն դարձրեք, որ Քրիստոսի ուղերձը շատ նման է Հակոբի ուղերձին։ Աստվածընկալումը նշան է փրկարար անկեղծ հավատքի։ Հակոբը բերում է Աբրահամի օրինակը, ընկալումը ձեւակերպելով որպես փրկության ուղեկցորդ։ Միայն հայտարարելով, թե մենք հավատում ենք Հիսուսին, փրկություն չի գա, ոչ էլ կրոնական տարբեր ծեսերին մասնակցությունը փրկություն կբերի։ Մեզ կփրկի Սուրբ Հոգով վերստին ծնունդը, եւ այդ վերածնունդը պետք է տեսանելի լինի հավատքի կյանքում, որը կուղեկցվի Աստծո ընկալմամբ։ Հավատքի եւ գործերի միջեւ անհամաձայնությունը բխում է Աստվածաշնչյան փրկության անընկալունակությունից։
Շատ խաբուսիկ է ուսմունքն այն մասին, որ եթե մարդն ինչ—որ պահից աղոթում է եւ ասում. «Ես հավատում եմ Հիսուսին», փրկվում է անկախ ամեն ինչից։ Այս ուսմունքն իրականում շատ խաբուսիկ ու վտանգավոր է։ Սա կարող է արդարացնել մարդու կեղծավոր անմաքուր ապրելակերպը։ Փուչ ապաշխարությունն այն է, որը չի հանգեցնում Հիսուսի ընկալմանը։ Դա իրականում մահացած հավատք է, որը չի տանում փրկության։
Հավատքն առանց գործերի մեռյալ է, քանզի այն չի վերածնվել Աստծուց։ Փուչ ապաշխարությունները ի վիճակի չեն փոխելու կյանքը։ Նրանք, ովքեր պնդում են, թե հավատք ունեն, բայց չեն տիրապետում Հոգուն, կլսեն Քրիստոսի խոսքերը. «երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դեն գնացէք, ով անօրենութիւն գործողներ» (Մատթ. 8։23)։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO