Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սփյուռքի օրակարգը միշտ կապված է Հայաստանի հետ

Դա մեր ժողովրդի ինքնության պահպանման համար հատուկ մոտիվացիա է

Հայկական սփյուռքի չափերի եւ ամբողջ աշխարհում ազգությամբ հայ մարդկանց թվի վերաբերյալ տարբեր հաշվարկներ կան։ Եվ տարբեր հաշվարկներ տարբեր թվային տվյալներ են ներկայացնում։ Նվազագույն հաշվարկներով՝ վեց մլն, առավելագույնը՝ մինչեւ տասներկու մլն եւ ավելի։ Առավել հիմնավորն ու ընդունելին 8—10 մլն—ի տարբերակն է, որից սփյուռքահայերի թիվը շուրջ 6.5 մլն—ի է հասնում։
Հայկական սփյուռքը ձեւավորվել է ոչ մեկ գործոնի ազդեցությամբ ու ոչ միանգամից։ Հայկական լեռնաշխարհից բնակչության արտահոսք եղել է դեռեւս Տիգրան Մեծի ժամանակներից, որոշ տվյալներով՝ դեռ ավելի շուտ։ Տիգրան Մեծը, օրինակ, հայկական բնակչություն էր վերաբնակեցրել Կիլիկիայում՝ այնտեղ հուսալի տարր ունենալու նպատակով։ Լեոն արտագաղթի երեւույթը կապում է քրիստոնեության ընդունման հետ՝ նշելով, թե 4—5—րդ դարերից սկսած է հայության շրջանում սովորություն դարձել խնդիրներից խուսափելու համար արտագաղթելը. օրինակ է բերում Վարդան Մամիկոնյանին, ով Վասակ Սյունու հետ տարաձայնություններից հետո անցել էր բյուզանդական Հայաստան, Բասենի գավառի կողմերը։
Հայերին Հայաստանից հանելու ընդգծված քաղաքականություն վարել է Բյուզանդիան, որը Փոքր Ասիայի խորքերում կալվածքներ էր շնորհում հայ իշխաններին՝ Մեծ Հայքում նրանց դիրքերը թուլացնելու համար։ Հայ իշխաններն էլ, խուսափելով բախումներից ու ենթարկվելով բյուզանդական կայսրերի ճնշումներին, հեռանում էին Փոքր Ասիա՝ իրենց հետ տանելով սեփական տիրույթների բնակչությունից ինչ—որ հատված։ Այդպիսով ձեւավորվում էին Փոքր Ասիայի ու Կիլիկիայի հայկական համայնքները։ Հին դարերից գոյություն է ունեցել մոտակա սփյուռքը՝ Վրաստանում, Իրանում ու Մերձավոր Արեւելքի այլ երկրներում։ Ավելի ուշ հայերն սկսեցին հեռանալ դեպի Եվրոպա, Հնդկաստանի հետ առեւտրի աշխուժացումից հետո՝ Հնդկաստան, Ռուսական կայսրության՝ Կովկաս ներթափանցելուց հետո՝ Ռուսաստան, Առաջին աշխարհամարտից ու ցեղասպանությունից հետո՝ ԱՄՆ ու Լատինական Ամերիկա եւ այդպես շարունակ։
Բայց այս ամենում ինչն է հետաքրքիր՝ հեռանալով Հայաստանից, մարդկանց հայացքը միշտ ուղղված է եղել դեպի Հայաստան։ Սփյուռքի տարբեր համայնքներ տարբեր ժամանակներում որոշակի դերակատարություն են ունեցել Հայաստանի ճակատագրի հարցում։ Սա ուշագրավ հանգամանք է։ Դեռեւս մ.թ.ա. 6—րդ դարում, ըստ Ռաֆայել Իշխանյանի, Միջագետքում Աքեմենյան Պարսկաստանի դեմ ապստամբած Արաքան ազգությամբ հայ է եղել եւ համագործակցել է նույնպես ապստամբած Հայաստանի թագավորի հետ։
Փոքրասիական սփյուռքի ու Հայաստանի համագործակցության մի ինքնատիպ օրինակ էլ Կիլիկիայի պետականության առաջացումն ու պատմությունն է, ինչպես նաեւ կիլիկյան թագավորների օժանդակությունը Մեծ Հայքի իշխաններին։ Ավելի ուշ շրջանում արդեն օրակարգում դրված հարցը մեկն էր՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ տարվել են թե՛ Հնդկաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում։ Իսկ ավելի ուշ՝ օրակարգում դրվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որում ակտիվ են եղել ինչպես ԱՄՆ—ի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի հայ համայնքները։
Այսպես, հայկական սփյուռքի օրակարգը միշտ կապված է եղել Հայաստանի հետ։ Հայկական սփյուռքը չի եղել պարզապես միեւնույն վայրից կամ միեւնույն ազգությանը պատկանող մադկանց համակեցություն։ Այն եղել է համայնք, որն ունի իր առջեւ դրված որոշակի ընդհանուր նպատակ՝ կապված հայ ժողովրդի բնօրրանում պետական միավորի ստեղծման կամ հզորացման հետ։
Եթե այդ երեւույթը նորագույն ժամանակների ծնունդ լիներ, գուցե մտածեինք, որ քարոզչության արդյունք է, բայց մենք հայերի միասնականությունն ու պետականության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը տեսնում ենք նաեւ այն ժամանակներում, երբ քարոզչական գործիքները զարգացած չէին ու հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն չունեին։ Սփյուռքում ուծացվելը շատ ավելի հեշտ է սովորական քաղաքացու համար, քան ինքնությունը պահպանելը։ Ինքնության պահպանման համար պետք է ունենալ հատուկ մոտիվացիա, մղում։ Կարելի՞ է ենթադրել, որ այդ մղումը հազարամյա պատմությունն է, գենետիկ մակարդակում գտնվող զարգացած քաղաքակրթական ինքնանույնականացումը... Երբ մարդն առաջին հերթին իրեն զգում է, ժամանակակից տերմինով ասած, պետության քաղաքացի, պետության տեր, ինչ—որ առումով իր պարտքն է համարում հոգ տանել տվյալ պետության կամ համընդհանուր գործի մասին։
Իսկ դրան նպաստում է զարգացած մշակույթը։ Մշակույթն է, որ մարդու ներսում դասավորում, ամրացնում է ազգային ԵՍ—ի գիտակցությունը։ Մյուս կողմից՝ բազմաթիվ ազգեր ունեն զարգացած մշակույթ, բայց չունեն այդպիսի հատկանիշներով առանձնացող սփյուռք։ Կնշանակի խնդիրը միայն մշակույթի մեջ չէ։ Հնարավոր է՝ հազարամյակներ շարունակ թշնամիներով շրջապատված լինելու ու կենաց մահու կռիվ տալու՝ արդեն բնավորություն դարձած ապրելակերպն է իր խորը հետագիծն ունեցել՝ ձեւավորելով ամեն մարդու մեջ պետությունը պահելու պարտականության գիտակցում։ Հնարավոր է։ Բայց մի բան փաստ է, որ հայկական սփյուռքն ունի կենտրոնամետություն՝ հակում կենտրոնի հետ աշխատելու ու արմատներից չհեռանալու։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

30-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO