Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Գետափերին ծառատունկ իրականացնելու համար կհատկացվի 200 մլն դրամ

Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը

Բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այսպես որոշեց կառավարությունը՝ երեկվա նիստում հաստատելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։
Ըստ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, միջոցառման շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտեր կհիմնվեն։ Ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոններ կտնկվեն եւ ծառատունկի տարածքի ցանկապատում կլինի։
Այս աշխատանքները նախատեսվում է անել տեղի բնակչության ներգրավմամբ։
Ի դեպ, ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճար կտրամադրվի։ «Բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում կհիմնվեն ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր՝ մեղմելու բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները»,–ասաց Էրիկ Գրիգորյանը։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը մոտ 200,000.0 հազար դրամ է։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։ Այս ամբողջ գործը կհամակարգեն նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ—ն ու վերոնշյալ հիմնադրամները։ Ցանկապատումն էլ բնակչությունը կանի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեք կազմակերպության միջոցով ծառատունկը 1000 քաղաքացու համար ժամանակավոր աշխատանք կստեղծի։ «Մենք մտածում ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի»,—ասաց նա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ սեզոնային աշխատանքի դեպքում համատեղելու հնարավորություն են տվել նպաստի համակարգում ներգրավվածներին։
Վարչապետը եզրափակեց. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում, այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ։ Շահառու տնտեսավարողների թիվը, ովքեր օգտվել են հակաճգնաժամային միջոցառումներից, 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ շուրջ 775 հազար մարդ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ թիվն իրականում ավելին է։ Բանն այն է, որ 14-րդ միջոցառման շրջանակում ավելացրել են առնվազն 4100 ուսանողի։ «Այսինքն՝ հնչեցված թվերը փաստացի են, բայց կա հաստատված միջոցառում, եւ այսօրվանից կարող ենք ասել, որ թիվը պոտենցիալ ավելի է»,– նշեց փոխվարչապետը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

01-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO