Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.07.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ներդրումը համավարակի դեմ պայքարում

Հայ գիտնականներն արդյունավետ ախտահանման սարքեր են մշակել

Համավարակի պայմաններում էլ ավելի արժեւորվեց գիտության եւ գիտական ներուժի դերը։ Այս կարճ ժամանակահատվածում հայ ինժեներական մտքի արդյունքում հնարավոր եղավ թոքերի արհեստական օդափոխման սարքեր արտադրել, այդ թվում նաեւ կորոնավիրուսի հետազոտման թեստերի արտադրությանը զարկ տալ։ Վերջերս տեղեկացանք նաեւ, որ հայ գիտնականները նաեւ ախտահանիչ սարքեր են մշակել, որոնք կարող են բավական բարձր արդյունավետությամբ ցանկացած տարածք ախտահանել։
«Covid–19» ճառագայթային ախտահանման սարքերի մշակման հեղինակներն ուրախ են, որ սեղմ ժամկետում կարողացան հետազոտել, նախագծել, պատրաստել եւ ստուգաչափել Հայաստանում հասանելի, մատչելի տարրեր պարունակող, արագ ու մեծածավալ արտադրության պատրաստ մի քանի լուծում։ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրայր Ազիզբեկյանը «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հիմնարկն իր գիտական փորձառությամբ է դիմակայում համավարակին՝ պատրաստելով տարբեր իրավիճակների համար լուծումներ, առաջարկներ, խորհրդատվություն եւ վերլուծություններ։ Նշում է նաեւ, որ գիտության ոլորտի կարեւորությունն առավել զգացվում է արտակարգ իրավիճակներում, երբ հասանելի չեն արտաքին շուկաները, միջազգային խորհրդատուները։
Պատմեց՝ մանրէազերծման սարքերն արդեն մշակվել են եւ փորձարկվել։ Լապտերի տեսքով 12—15 վտ ախտահանող հզորություն ունեցող սարքը 30 սմ հեռավորությունից 1 մետր վայրկյանում տեղաշարժելիս ախտահանում է «Covid–19» վարակը գերմանուշակագույն գերմիցիդ ճառագայթման շնորհիվ։ Այդ ճառագայթումը լուսային մասնիկների՝ քվանտների ուժգնության շնորհիվ կարողանում է ջարդել մանրէների կառուցվածքը, դրանք մուտացնելով եւ զերծ պահելով ֆունկցիոնալությունից եւ բազմացումից։ Այն նախագծվել է հատուկ Հայաստանում գոյություն ունեցող արտադրական հնարավորությունների հաշվառմամբ եւ կարող է արդյունավետ օգտագործվել որպես ախտահանիչ միջոց։ Սարքը կարող է կիրառվել ոչ միայն բժշկության, այլ նաեւ առեւտրում՝ սննդամթերք եւ տարածքներ ախտահանելիս, արտադրության մեջ՝ արտադրանքը մանրէազերծելիս, հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները վարակազերծելիս եւ այլն։ Յուրաքանչյուր մարդ այն կարող է կիրառել իր սեփական տարածքի ախտահանման եւ մանրէազերծման համար։
Ըստ գիտնականի, առանձնակի մեծ ջանքեր չեն պահանջվի նման սարքերի արագ եւ լայն արտադրություն կազմակերպելու համար։ Բացի այս լուծումից, մշակվել են նաեւ ստացիոնար եւ հեռահար ախտահանման սարքեր տարբեր ախտահանող հզորությամբ, որոնք կարող են իրենց արդյունավետ ճառագայթմամբ վերացնել տարածքի մակերեւույթի ցանկացած մանրէ։
Որքանո՞վ էր աշխարհը պատրաստ այս գլոբալ մարտահրավերի հաղթահարմանը։ Հրայր Ազիզբեկյանի դիտարկմամբ, համավարակը, թերեւս, միակ պատուհասած խնդիրը չէ։ Նրա խոսքով, գիտության ոլորտը շատ հաճախ թերագնահատված է եղել, մինչդեռ այս համավարակը հնարավոր կլիներ հաղթահարել միայն գիտության կիրառմամբ՝ նոր հետազոտություններով եւ նոր մշակումներով։
«Դրան նախապատրաստվելու համար շատ լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել ոլորտի զարգացման նկատմամբ։ Կոնկրետ «Covid–19»—ի դեպքում անհրաժեշտ էր ունենալ անվտանգության պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ, ժամանակակից սարքավորումներ, այդ ոլորտում մեծ փորձ ունեցող գիտաշխատողներ, որոնք կկարողանային արագ արձագանքել վիրուսի շուրջ մանրէաբանական, թեստավորման եւ սարքաշինության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների կազմակերպմանը։ Նման վարակները բոլոր ժամանակներում էլ աշխարհի մարդկության համար լուրջ սպառնալիք են։ Մարդկությունը պարբերաբար կանգնել է մահացու համավարակների առջեւ, դրանք առավել քան երբեւէ հաճախակի են դառնալու։ Այստեղ մեծանում է գիտության դերը, եւ միայն գիտնականները կարող են ասել՝ ի՞նչ հետազոտություններ եւ փորձարկումներ են անհրաժեշտ ինժեներական (ճարտարագիտական) եւ տեխնոլոգիական լուծում ստանալու համար»,–նշեց գիտնականը։
Նրա դիտարկմամբ, օրինակ, պատշաճ ուշադրության դեպքում կարելի էր իրականացնել այս վարակի համար շատ պահանջված արյան հընթացս հետազոտության սարք, որը թույլ կտար արյան բաղադրության մեջ գնահատել թթվածնի հագեցվածության մակարդակը եւ ստեղծել թթվածնային հագեցման սարքեր, այսպես կոչված, «արհեստական թոքեր», քանի որ մեր գիտական ռեսուրսները տալիս են այսօր մեզ այդ հնարավորությունները։
Իրատեսական են նաեւ շնչառական սարքերի առավել զարգացած լուծումները, որոնք ինտերակտիվ փոխազդեցություն կապահովեին սարքի եւ մարդու օրգանիզմի միջեւ, կիրականացնեն խափանվող այլ օրգանների ֆունկցիաները։
«Այս ամենի իրագործմանը, սակայն, խոչընդոտում է ոչ այնքան ֆինանսավորումը, որքան գիտությունից դեպի ճարտարագիտություն համապատասխան օղակների բացակայությունը, որը մեր երկրում դեռեւս ձեւավորված չէ։ Դրանք հիմնարկների, հետազոտողների, նախագծողների եւ տնտեսավարողների միջեւ փոխհարաբերությունների կանոնակարգման եւ վստահության մթնոլորտին նպաստող մեխանիզմների բացակայությունն են։ Այս խնդրի լուծումը պահանջում է պետության գիտական զարգացման հստակ տեսլական եւ կառավարման տարբեր ճյուղերի միջոլորտային փոխհարաբերությունների ձեւավորված մեխանիզմներ։ Հուսանք, համավարակը կնպաստի այդ խնդիրը հստակ տեսնելուն եւ լուծումներ տալուն»,–նկատեց նա՝ մանրամասնելով, որ, օրինակ, լուծումներից մեկն է տարբեր ինստիտուտների ներդաշնակ համագործակցության ապահովումը գիտությունների ազգային ակադեմիայի դերի բարձրացման շնորհիվ։
«Այսպես, մանրակրկիտ ծանոթացանք ոլորտին, ճարտարագիտական մի քանի սարք նախագծեցինք, գնահատեցինք դրա ախտահանող ճառագայթման չափը, անվտանգության կանոնները։ Կարծես թե ամեն ինչ պատրաստ է, բայց արդեն արտադրության, ռեսուրսների ներգրավման, սպառման եւ բաշխման խնդիրները դառնում են անլուծելի։ Սրանք արդեն գիտական խնդիրներ չեն, եւ այս հարցերի լուծման արդյունավետ համակարգ դեռեւս չկա։ Գիտական մշակումները հաճախ կանգնում են հենց այս քայլերի ընթացքում»,–նշեց Հ. Ազիզբեկյանը։
Նրա խոսքով, գիտությունն ունակ է արագ արձագանքելու միջազգային գիտական մարտահրավերներին։ Նա հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակը լուրջ ազդակ կդառնա՝ մեծացնելու գիտության նկատմամբ ուշադրությունը, եւ, ըստ նրա, չի բացառվում, որ Հայաստանն էլ դառնա «Covid–19»-ի դեմ պատվաստանյութի կամ դեղամիջոցի արտադրության երկիրը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

06-05-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO