Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ է եղել բոլոր հիմնական ուղղություններով

Կարեւոր ձեռքբերումներ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ

Նախորդ տարի Հայաստանն ակտիվ քայլեր է արել արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ։
Հայաստանի առաջնահերթ գերակայություններից են եղել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2019 թ. գործունեության ամփոփված հիմնական արդյունքների արտաքին քաղաքականության բաժնում, որն ԱԺ—ում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ հաշվետվության, Արցախի շուրջ տարվող բանակցությունների շրջանակում ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ. հունվարի 22—ին ոչ պաշտոնական հանդիպում է եղել Դավոսում, եւ մարտի 23—ին պաշտոնական քննարկում՝ Վիեննայում։ Ակտիվ են եղել արտաքին գործերի նախարարների մակարդակով քննարկումները։ Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպել են 5 անգամ՝ Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Բրատիսլավայում։ Այդ հանդիպումները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նպաստավոր պայմաններ ստեղծել խաղաղության հաստատման համար եւ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։
Նախորդ տարի մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում էական քայլեր են արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ։ 2019 թ. ապրիլին միանգամից երեք երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել։ Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր։ Մինչ այդ, ապրիլի 10—ին Իտալիայի պառլամենտը կոչով դիմել էր կառավարությանը, որպեսզի վերջինս ընդունի Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 26—ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել։ Տարին ավարտվել է դեկտեմբերի 12—ին ԱՄՆ—ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմամբ, որին նախորդել էր հոկտեմբերի 30—ի ներկայացուցիչների պալատի համանման որոշումը։
2019 թ. Հայաստանն ակտիվ հարաբերություններ է ունեցել միջազգային հարաբերությունների բոլոր հիմնական ձեւաչափերում։ Տարին հագեցած է եղել ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ—ի շրջանակներում, ինչպես նաեւ ԵՄ—ի հետ համագործակցության սերտացման գործընթացներով։ Ակտիվ են եղել նաեւ ԱՄՆ—ի հետ գործընկերային հարաբերությունները եւ տարբեր մակարդակներով երկխոսությունը։ Արդյունքում՝ 2019—ին ԱՄՆ կառավարությունը Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացրել է 40 տոկոսով, որը կազմել է 60 մլն դոլար, որից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 11.2 մլն դոլար է հատկացրել հանրապետության տնտեսական աճի խթանմանը եւ 13.4 մլն դոլար՝ արդյունավետ կառավարմանը միտված ծրագրերի համար։
Հայաստանը, 2019 թ. նախագահելով Եվրասիական տնտեսական միության մարմիններում, կազմակերպել է միության բարձրագույն խորհրդի երեք նիստ։ Այդ ընթացքում մեր երկիրը նախաձեռնել է միության եւ երրորդ երկրների միջեւ համագործակցության սերտացման քայլեր։ Այդ նախաձեռնության համատեքստում հոկտեմբերին Երեւանում կայացած բարձրագույն խորհրդի նիստին հրավիրվել էին Սինգապուրի, Իրանի եւ Մոլդովայի ղեկավարները։ Տարվա ընթացքում ԵԱՏՄ—ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել է երկու համաձայնագիր՝ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը եւ ԵԱՏՄ պետությունների եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ փաստաթուղթը։ Ազատ առեւտրի վերաբերյալ նմանատիպ համաձայնագրեր են ստորագրվել նաեւ Սերբիայի եւ Իրանի հետ։ Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ—Չինաստան առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս ձեւաչափի շրջանակներում 2019 թ. ընդունվել է Հայաստանի համար կարեւոր համաձայնագիր՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանագիրը։ Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ—ն Իրանի հետ սահման ունի միայն Մեղրու հատվածում, իսկ վերջին համաձայնագրի հաստատմանը նախորդել են մեկ տարվա ակտիվ բանակցային գործընթացները։
2019—ին Հայաստանն ակտիվ քաղաքականություն է վարել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացման եւ կատարելագործման ուղղությամբ։ Մասնավորապես, Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել է Հայաստանի նախաձեռնությունը՝ պայմանագրի կազմակերպության նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կատարելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումը։
Հագեցած են եղել նաեւ Հայաստան—ԵՄ գործընկերային հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարվող քայլերը։ Մեծացել են վերջինիս կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ծավալները։ 2019 թ. տարեկան գործունեության ծրագրի շրջանակներում մեր պետությանը տրամադրվել է 40 մլն եվրո, որին ավելացվել է նաեւ 25 մլն եվրո հովանոցային ֆոնդը։ Այն երկու անգամ գերազանցում է 2018 թ. ֆինանսավորման չափը։ Այս համաձայնագրերը համաձայնեցված են շահագրգիռ կողմերի հետ եւ կստորագրվեն առաջիկայում։ Նույնքան՝ 65 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրվի նաեւ 2020 թ. գործողությունների ծրագրի համար։
Նախորդ տարի եվրոպական 9 պետություն հայտարարել են ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար այդ երկրների ներպետական ընթացակարգերի ավարտի մասին եւ եւս չորս պետություն ավարտին են հասցնում այն վավերացնելու համար անհրաժեշտ գործողությունները։ Նախորդ տարվա հունիսի 1—ին հաստատվել է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ 200 միջոցառում ներառող կիրարկման ճանապարհային քարտեզը, որը գործընկերության խորհուրդը ողջունել է հունիսի 13—ին Բրյուսելում կայացած նիստի ընթացքում։ Նախորդ տարի ակտիվացել է նաեւ Հայաստան–Եվրոպական խորհուրդ համագործակցությունը։ Հունիսին ազդարարվել է Հայաստան—Եվրոպական խորհուրդ քառամյա (2019—2022 թթ.) գործողությունների ծրագրի մեկնարկը, ձեւավորվել է Կիպրոս—Հայաստան—Հունաստան համագործակցության եռակողմ ձեւաչափը։
Պետության տնտեսական ակտիվության, կառավարման մեխանիզմների կատարելագործման եւ ենթակառուցվածքների բարելավման համար անհրաժեշտ ֆինանսական ներհոսքեր ապահովելու համար ակտիվ աշխատանքներ են տարվել միջազգային դոնոր կառույցների հետ։ 2019 թ. Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի, ՀԲ—ի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ հաստատվել է 1.6 մլրդ դոլարի 9 համագործակցության ծրագիր։ Դրանք կնպատակաուղղվեն հանրապետության ֆինանսատնտեսական, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի եւ այլ ոլորտների զարգացմանը։
Արտաքին հարաբերությունների ոլորտում արդյունավետ քննարկումներ են ծավալվել նաեւ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական եւ ընդհանուր շուկաների ձեւավորման էներգակիրների միասնական գնագոյացման հարցերի շուրջ։ Աշխատանքներ են տարվել «Վերին լարս» անցակետում պարբերաբար առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ։ Մի խոսքով, 2019 թ. Հայաստանն արտաքին ոլորտում վարել է հավասարակշռված քաղաքականություն բոլոր հիմնական ուղղություններով։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

07-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO