Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Հստակ բնապահպանական ռազմավարություն է անհրաժեշտ

Անասնաբուծության եւ ձկնաբուծության մեջ հակաբիոտիկներն արգելող օրենք է քննարկվում

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի օրակարգում է ՀՀ կառավարության հեղինակած «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկանոնակարգվի անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, կբացառվեն դեղային կերերի օգտագործումը եւ հակաբիոտիկների ավելացումը կերային հավելումներում։
Նախագիծը դրական եզրակացության էր արժանացել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։ Սույն հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում խոսելով «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կարեւորության մասին, ասաց, որ այն կնպաստի Հայաստանում արտադրվող սննդամթերքի որոշ տեսակների անվտանգության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ բերել են ցածրորակ կեր, տարբեր հավելանյութերով հարստացված, որոնք մեծ խնդիր են առաջացրել՝ սննդի անվտանգության իմաստով։ Կանոնակարգման խնդիր կար, նրանց առաջարկներով կառավարությունը օրենքի նախագիծը ներկայացրեց, որը մասնակիորեն կանխում է վտանգները։
«Հավելումներ կան, որոնց ձկնաբուծության եւ անասնաբուծության մեջ կիրառությունից հետո օրգանիզմում մոդիֆիկացիոն որոշակի երեւույթներ են նկատվում։ Օգտակարությունը օրգանիզմի համար բավականին խնդրահարույց է, քանի որ հավելանյութերը ստեղծված են, որպեսզի կիրառվեն արհեստական սննդամթերք ստանալու նպատակով։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի ներկրվի այդ որակի եւ ծավալի հավելանյութ։ Եվրոպական երկրները չնայած այն իրողությանը, որ արտադրում են, բայց թույլ չեն տալիս, որ դրանցով սնված ձկնատեսակներն արտահանվեն Եվրոպա։ Կերը տալիս են, բայց արգելում են մթերքն իրացնել եվրոպական շուկայում»,–մեկնաբանեց պատգամավորը՝ հավելելով՝ սա նշանակում է, որ թեեւ Եվրոպան բիզնեսով շահագրգռված է, բայց զուգահեռ նաեւ մտահոգված է իր բնակչության առողջության պահպանմամբ։
«Ես չեմ կարծում, որ մենք երկրորդ կարգի երկիր ենք, եւ պետք է եվրոպական երկրների վտանգավորության աստիճանի մերժած սնունդը թույլ տանք օգտագործեն մեր քաղաքացիները։ Այս եւ մի շարք այլ վտանգներ հաշվի առնելով նախագիծը կառավարության օգնությամբ ներկայացրել ենք քննարկման»,–նշեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
Պատգամավորի հետ խոսեցինք նաեւ ձկնագողության դեպքերի մասին։ Վերջերս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Արմավիրի մարզում ձկնագողության երկու դեպք է հայտնաբերել։ Ստուգայցեր էին իրականացվել Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի եւ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվեցին 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր, Երասխավան գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Ս. Բագրատյանը շեշտում է՝ այսպիսի բնապահպանական ռիսկերը նվազեցնելու, չեզոքացնելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ բնապահպանական ռազմավարություն, որտեղ նշված կլինի, թե ինչպիսի օրենսդրական կարգավորումներ պետք է ընդունել։
«Կատարյալ հնարավություն էր հասկանալու համար Հայաստանի տարածքը ինչ զարգացումներ եւ բնապահպանական ինչ ընթացք կունենա։ Պետք է հստակ հասկանալ՝ տասը տարի հետո ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել։ Եթե լինի կոնկրետ ռազմավարություն, որով արգելվի անվանական ջրային ավազաններին մոտենալը, ձկնագողությունը կդիտարկվի հանցագործություն եւ կպատժվի քրեական օրենսգրքով։ Բայց եթե կան բացեր եւ բնապահպանական որոշակի նորմեր որեւէ կերպ սահմանված չեն վայրի բնության առանձին հատվածների մասով, բնականաբար, առանձին դեպքերի քննարկումը մեզ ակնառու արդյունք չի տա»,–հավելեց Ս. Բագրատյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

08-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO