Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Լուծվում է սեփական իրավունքների պաշտպանության վերաբերյալ հասարակության իրազեկման հարցը

Քաղաքացին պետք է շահագրգռված լինի մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացին

Մասնակցային կառավարման հիմնական գործիքներից մեկը որոշումների կայացման վաղ փուլում հասարակության ներգրավումն է։ Այս գործընթացն ապահովելու համար առաջնային նշանակություն ունի իրավունքների եւ գործընթացների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Առանձնակի կարեւորություն ունի առողջությանը եւ ապրելավայրին վերաբերող գործընթացներին քաղաքացու մասնակցությունը, որպեսզի  առավելագույնս պաշտպանի սեփական շահերն ու իրավունքները։
Շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման եւ հանրության պատշաճ ներգրավվածության ապահովման նպատակով Հայաստանը ընդունել է մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր։ Այս ոլորտում Հայաստանի վավերացրած հիմնարար կոնվենցիան «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության» ՄԱԿ—ի 1998 թ. կոնվենցիան է (Օրհուսի)։ Կոնվենցիայի կողմ երկրների պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ Հայաստանի վերաբերյալ ընդունվել է VI/8 որոշումը, որով առաջարկվում է շարունակել աշխատանքները հանրային լսումների պատշաճ իրականացման, բնապահպանական փորձաքննության գործընթացում հանրության կողմից դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացման համար ավելի երկար ժամկետ սահմանելու ուղղությամբ։ Այս առաջարկին անդրադարձ կա նաեւ մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցի մեջ։
Առաջարկության մեջ մասնավորապես հիշատակվում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» 2014 թ. ընդունած օրենքով սահմանված է, որ լիազոր մարմինը պարտավոր է ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվության եւ փորձաքննական եզրակացության նախագծի մասին հանրությանը տեղեկացնել լսումներից առնվազն 7 օր առաջ։ Կոնվենցիայի կողմ երկրների որոշմամբ եւ Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում ասվում է, որ 7 օրը շատ քիչ է, որպեսզի հանրությունը լիարժեք իրազեկվի նախատեսվող գործունեության վերաբերյալ, որի հետեւանքով շահագրգիռ հասարակության մի մասը չի տեղեկանում հանրային լսումների մասին, իսկ տեղեկանալու դեպքում էլ ժամանակը չի բավարարում քննարկվող փաստաթղթերին ծանոթանալուն։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում հիշատակվում է մինչեւ 2014 թ. վերոհիշյալ օրենքի ընդունումը, նախկին օրենքի համապատասխան կարգավորունը, որով սահմանված էր, որ հանրային լսումները կազմակերպվում են հասարակությանը այդ մասին ծանուցելուց 15 օր հետո։ Նախկին օրենքով նաեւ սահմանված էր, որ լսումներն իրականացվում են 30 օրացուցային օրվա ընթացքում։
Այստեղ խնդիրն այն է, որ նոր օրենքով հանրային քննարկումների մասին ծանուցելու եւ այն անցկացնելու համար իրականում ավելի երկար ժամանակ է հատկացված, քան հիշատակվող նախորդ օրենքում։ Բանն այն է, որ նախորդ օրենքով նախատեսվող գործունեության հանրային քննարկումը կազմակերպվում էր մեկ փուլով, որի համար հատկացվում էր 15 օր հասարակությանը իրազեկելու համար եւ 30 օր՝ հանրային լսումներ անցկացնելու համար։ Նոր օրենքով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնող առավել ռիսկային գործունեության համար նախատեսված է հանրային լսումների 4 փուլ։ Հանրային իրազեկման եւ հասարակության մասնակցության համար նախատեսված է երեք ծանուցում, յուրաքանչյուրի դեպքում՝ լսումներից 7—ական օր առաջ։ Նման իրազեկում անում է լիազոր մարմինը հիմնական փուլի լսումներից 7 օր առաջ։ Նախնական փուլի լսումների ժամանակ համապատասխան գործունեություն ծավալել ցանկացողն է համայնքներում կազմակերպում համապատասխան լսումներ եւ այդ մասին հանրությանը ծանուցում կրկին լսումնեից 7 օր առաջ։ Հանրային քննարկումների երրորդ փուլում էլ ազդակիր համայնքի տարածքային կառավարման մարմիններն ու համայնքի ղեկավարն են 7 օր առաջ հանրությանը իրազեկում նախատեսվող հանրային քննարկումների մասին։
Այն արվում է մամուլի միջոցներով եւ պատասխանատուների պաշտոնական կայքերով։ Ստացվում է, որ հասարակությանը նախատեսվող գործունեության իրազեկման համար հատկացվում է գումարային 21 օր։ Բացի այդ, եթե նախորդ օրենքով հանրային լսումների անցկացման համար նախատեսված էր 30 օր, ապա նոր իրավական ակտով միայն փորձաքննության հիմնական փուլի համար սահմանված է 40—60 օր։ Այս ժամկետին ավելանում է նաեւ նախնական փուլում ձեռնարկողի կողմից անցկացվող հանրային լսումների ժամկետը։ Չնայած վերոհիշյալ փաստին, մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ավելացնել լիազոր մարմնի կողմից հանրային քննարկում անցկացնելու մասին հասարակությանը ծանուցելու 7—օրյա ժամկետը։ Ոլորտի լիազոր մարմինը աշխատանքներ է տանում այդ ժամկետը երկարացնելու ուղղությամբ։
Սակայն փորձը ցույց է տալիս, որ հիմնահարցը ոչ թե ժամկետների մեջ է, այլ՝ հասարակությանը նախատեսվող գործունեության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվությունը հասցնելու։ Քաղաքացիները շատ դեպքերում հայտնում են, որ տեղյակ չեն եղել կազմակերպված հանրային քննարկումների մասին, չնայած օրենքով սահմանված կարգով դրանց մասին մամուլով եւ համացանցով տեղեկատվություն տարածված է եղել։ Փաստը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ներգրավել նաեւ լրացուցիչ միջոցներ այդ տեղեկությունը շահագրգիռ քաղաքացիներին հասցնելու համար։ Դա կարող են անել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվ են այս ոլորտում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն դրական են գնահատել, որ «Հասարակական կազմակեպությունների մասին» օրենքում եւ վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների միջոցով հասարակական կազմակերպություններին հնարավորություն տրվեց դատարաններում պաշտպանել բնապահպանության ոլորտի հարցերով իրենց դիմած քաղաքացիների իրավունքները։ Նախկինում ՀԿ—ներն իրավունք չունեին նման հարցերով մտնել դատարան։ Սակայն այս դեպքում էլ ընդունելի չի համարվում օրենքով նախատեսված այն նախապայմանը, ըստ որի դատարան կարող է դիմել այն ՀԿ—ն, որը մինչ այդ մասնակցել է հարցի հանրային քննարկմանը։
Շրջակա միջավայրի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումն առանցքային խնդիրներից է։ Այդ նպատակով ձեւավորված է օրենսդրական դաշտ, որը պարբերաբար կատարելագործման կարիք ունի, սակայն այսօր խնդիր է հասարակության մոտ սեփական իրավունքների գիտակցման եւ դրանք պաշտպանելու ուղղությամբ շահագրգռվածության մեծացումը։ Այն էականորեն ցածր է եւ պայմանավորված է նման մշակույթի բացակայությամբ։ Խնդիրը հնարավոր է լուծել բնապահպանական համակողմանի կրթության միջոցով։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

13-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO