Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Արատավոր երեւույթների դեմ պայքարի ուղիով

Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը։ «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա եւս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, զինված ուժերն անառարկելի հեղինակություն են եւ անառարկելի հեղինակություն ունեն։ Եվ սա հասկանալի է, բայց մենք միեւնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երեւույթ, երբ բանակում, զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում զինված ուժերի հեղինակությանը, եւ մենք որպես խնդիր ձեւակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ—երի հեղինակությանը հավասարեցնելը»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ պաշտպանության նախարարությունից եւ զինված ուժերի գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է. «Գիտեք, որ զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով, եւ այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն եւ մարտավարություն կա։ Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, եւ այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձեւակերպելու հնարավորություն ունենանք, եւ հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները եւ այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյուկտուրայի եւ լարվածության ազդեցությունից դուրս։ «Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաեւ Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով եւ կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,–հավելել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք ենք ունեցել բանակում արատավոր երեւույթների կանխարգելման եւ կառավարման առումով։ «2019—ին, ըստ էության, զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք, եւ ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում։ Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ—երի գլխավոր շտաբում, կառավարությունում, եւ մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք։ Եվ նաեւ վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երեւույթների պատճառահետեւանքային կապերն ավելի խորը եւ համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու եւ եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք։ Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, եւ այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,–ասել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս հանձնախմբի գործունեության արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ բարեփոխումների ծրագիր ունենալ եւ համոզված լինել, որ այդ բարեփոխումները բերելու են անհրաժեշտ արդյունքների։ «Իհարկե, այսօր արդեն մենք պետք է արձանագրենք, որ հանձնախմբի ֆորմատն այսպիսին է ձեւավորվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հետեւյալ սկզբունքը, որ ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, կարող է քննարկվել, բայց որեւէ գաղափարի ներկայությունն օրակարգում եւ այն քննարկման սեղանի վրա դնելը դեռեւս չի կարող կանխորոշել որեւէ լուծում, որեւէ հանգուցալուծում եւ քանի որ կան բազմաթիվ գաղափարներ, մենք ուզում ենք այդ բոլոր գաղափարները քննարկել՝ դրանց վերաբերյալ մեր վերաբերմունքը ձեւակերպելու, հերքելու կամ հաստատելու նկատառումով։ Այնպես որ, ես հանձնախմբին հաջողություններ եմ մաղթում»,–ասել է վարչապետը։
Այնուհետեւ քննարկվել են հանձնախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր։

14-05-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO