Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


245 շահառուի միանվագ դրամական աջակցություն կտրվի

Եվ նրանք մարզերում հիփոթեքային վարկով բնակարաններ կգնեն

2020-2023 թթ. սոցոլորտում նպատակային 3 ծրագիր կիրականացվի. 1. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, 2. կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին եւ 3. երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։ Գործադիրն արդեն հաստատել է դրանք, եւ մենք նախորդիվ ներկայացրել ենք մանրամասները՝ խոստանալով խոսել նաեւ այդ ծրագրերի ընթացակարգերից, որպեսզի շահառուներին պարզ դառնա իրենց քայլերի հաջորդականությունը (տեղեկությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն է)։
Այսպիսով, առաջին՝ միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որ վերաբերում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին եւ ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը, հետեւյալ ընթացակարգով է արվում։
Շահառուն դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն։ Վերջինս ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը եւ, ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին։ Եթե կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեքային վարկ տրամադրելու որոշում եւ շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա էլեկտրոնային հարցում է ուղարկում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այս կառույցն էլ այդ հարցման հիման վրա 5 աշխատանքային օրում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը եւ շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու որոշում կայացնում։ Որոշման մասին նախարարությունը էլեկտրոնային եղանակով 3—օրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը եւ շահառուին։ Դրական պատասխանի դեպքում շահառուն եւ բանկը պայմանագիր են կնքում։ Նախարարությունն էլ շահառուի բանկային հաշվին է փոխանցում դրամական միջոցները։
Երկրորդ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիրը, որի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին կտրամադրվի դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար, այս ընթացակարգով կարվի։
Շահառուն դարձյալ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն դիմի, վերջինս էլ գնահատի շահառուի վարկունակությունը, հարցում ուղարկի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սա էլ շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու որոշում կայացնի։ Ի դեպ, շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե առկա են կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմանները, տվյալ տարվա առաջին օրվա դրությամբ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի եւ բնակելի անշարժ գույքի ձեռք բերման արժեքի հարաբերակցությունը չի գերազանցում կանխավճարի ապահովագրության ծրագրով սահմանված սահմանաչափը։ Շահառուի եւ բանկի միջեւ պայմանագիր կնքվելուց եւ տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո նախարարությունը դրամական աջակցության գումարները կփոխանցի կազմակերպության բանկային հաշվին՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին։ Կազմակերպությունն էլ համապատասխան գումարները կփոխանցի ապահովագրական կազմակերպությանը։
Երրորդ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիրը, որի շրջանակներում կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն, որը կուղղվի հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, հետեւյալ ընթացակարգով կարվի։
Շահառուն երեխայի ծնվելուց հետո պետք է դիմի հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Բանկը շահառուին տեղեկանք կտրամադրի հիփոթեքային վարկի եւ մնացորդային գումարների վերաբերյալ։ Տեղեկանքում պետք է լինեն տվյալներ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրի, հիփոթեքային վարկի սկզբնական չափի, վերջին 12 ամսվա ընթացքում հիփոթեքային վարկի մարումների եւ մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակի մասին։ Շահառուն այս տեղեկանքը կներկայացնի նախարարություն, վերջինս էլ կորոշի՝ ընդգրկե՞լ ծրագրում, թե՞ ոչ։ Եթե որոշումը դրական է, ապա նախարարությունը եռօրյա ժամկետում շահառուի բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները։
Ի դեպ, շահառուն կարող է զերծ մնալ նախարարություն փաստաթուղթ տանելուց, եթե տվյալ բանկը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ է։ Այդ տեղեկանքը նախարարությանը հենց բանկն է տալիս։
Հավելենք, որ նշյալ 3 ծրագրի դիտարկումը հենց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է անելու։ 2020 թ. պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526,760.0 հազ. դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետբյուջեով նպատակային ծրագրերի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով նպատակային ծրագրերի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը։ Նախարարությունը վստահ է, որ այս նպատակային ծրագրերի արդյունքներն արտացոլվելու են 2022—2023 թթ. ծնելիության ընդհանուր ցուցանիշներում։
Միայն 2020 թ. նախատեսվում է.    միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Ամեն տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվի շահառուների նախատեսվող թիվը՝ ըստ նպատակային ծրագրերի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

16-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO