Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ԱՇԽԱՐՀ


Ինչպես է ԵՄ-ն բացում ներքին սահմանները

Իսպանիան ու Իտալիան, սակայն, չեն շտապում սկսել տուրիստական սեզոնը

Եվրամիությունն աստիճանաբար չեղարկում է վերահսկողությունը ներքին սահմաններում։ Այն բանից հետո, երբ ԵՄ-ի մի շարք երկրներ հայտարարեցին մայիսի կեսերից տեղաշարժման վերսկսման մասին, Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ՝ տուրիզմը «Covid-19»-ից փրկելու համար։ Ինչպես հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, թուլացնելով միջոցառումները՝ երկրները պետք է «պաշտպանեն դիտարկման հուսալի համակարգերը եւ զգուշություն պահպանեն»։ Միեւնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, սահմանների բացումը կենսականորեն անհրաժեշտ է, քանզի տուրիզմը միության տնտեսության կարեւորագույն ոլորտներից է։
Եվրահանձնաժողովը մայիսի 13—ին ներկայացրել է առաջարկություններ, որոնք անդամ երկրները պետք է հաշվի առնեն պետական սահմանները բացելիս եւ զբոսաշրջային այցերը վերսկսելիս։
«Իհարկե, մեզնից յուրաքանչյուրի համար սա անսովոր ամառ կլինի,–նշել է Եվրահանձնաժողովի թվային տնտեսության հարցերով ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեստագերը։–Սակայն եթե պետք է աշխատենք միասին՝ հաշվի առնելով հանձնաժողովի այս առաջարկները, ստիպված չենք լինի ամառն անցկացնել տանը, եւ եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է լիովին չկորցնել սեզոնը»։
Համաշխարհային տուրիստական կազմակերպության տվյալներով՝ 2020 թ. նախորդ տարվա համեմատությամբ այդ ուղղությամբ անկումը կկազմի 60—80 տոկոս։ Հաշվի առնելով, որ տուրիզմը կազմում է Եվրամիության ՀՆԱ—ի մոտ 10 տոկոսը, եւ 2018 թ. այնտեղ այցելել են ավելի քան 563 մլն անգամ, միությանը սկզբունքորեն կարեւոր է մոտ ժամանակներս վերականգնել այդ ուղղությունը։
«Սահմանների միակողմանի փակումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն ԵՄ—ի ինստիտուտների հեղինակության, միասնական շուկայի աշխատանքի, տնտեսության, գործազրկության մակարդակի, այլեւ տեղաշարժման ազատության վրա, որը կենսականորեն անհրաժեշտ է զբոսաշրջային հատվածի համար,–հայտարարել է Եվրախորհրդարանի տրանսպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամ, բուլղարացի պատգամավոր Պետար Վիտանովը։–Եվրահանձնաժողովի հայտարարած սկզբունքներն անհրաժեշտ քայլ են։ Ապագայում տուրիզմն ու տրանսպորտը պետք է դառնան վերականգնման առումով կենտրոնական թեմաներից մեկը, որովհետեւ հենց այդ ոլորտներն են ծայրահեղորեն կարեւոր դեր խաղում եվրոպական տնտեսության մեջ»։
Որպես օգնություն տուրիստներին ու ճանապարհորդներին՝ Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել հետեւյալ սկզբունքները։
1. Սահմանային վերահսկողության չեղարկման դեպքում երկրները պետք է հաշվի առնեն երեք չափորոշիչ՝ վիրուսոլոգիական իրավիճակը, սահմանների հատման դեպքում սահմանափակումների պահպանման հնարավորությունը եւ սոցիալ—տնտեսական գործոնը։ Եվրահանձնաժողովը պնդում է «առանց խտրականության» սկզբունքը. մուտքը երկիր պետք է թույլատրվի բոլորին, ով կժամանի վիրուսոլոգիական նման իրավիճակ ունեցող տարածաշրջանից։
2. Տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելիս, կլինի ինքնաթիռ, գնացք, ավտոմեքենա կամ ջրային տրանսպորտ, կարեւոր է կրճատել ուղեւորների շփումները տրանսպորտային միջոցի աշխատողների ու միմյանց հետ, ինչպես նաեւ սկզբնական շրջանում սահմանափակել ուղեւորահոսքը։
3. Վերականգնելով հյուրանոցների եւ հանգստյան այլ վայրերի աշխատանքը՝ կարեւոր է հաշվի առնել վիրուսոլոգիական ցուցանիշները, տեղի բնակիչների եւ տուրիստների համար բժշկական օգնության մատչելիությունը, ինչպես նաեւ մոնիտորինգը, թեստավորումն ու «Covid—19»—ով վարակվածների հետ շփմանը հետեւելը։
4. Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ծրագրերի համատեղելիությունը, որոնք հետեւում են «Covid—19»—ով վարակվածների հետ կապին տարբեր երկրներում եւ գործառնական տարբեր համակարգերում։
5. Զբոսաշրջիկները, որոնց այցելությունները չեն կայացել կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխհատուցման իրավունք ունեն. նրանք կարող են ընտրություն կատարել փողի եւ 12 ամսով վաուչերի միջեւ։ Միեւնույն ժամանակ գերադասելի է երկրորդ տարբերակը, որովհետեւ այն կարող է նվազեցնել տուրօպերատորների ծանրաբեռնվածությունը։
Եվրահանձնաժողովը զբոսաշրջային բիզնեսի համար սահմանել է աջակցության հետեւյալ միջոցառումները.
ա) պետական երաշխիքների համակարգը՝ նույն վաուչերների սխեմայի ապահովման, ինչպես նաեւ ԵՄ—ի կողմից ներդրման համար. 100 հազար ձեռնարկության, որպես օգնություն, հատկացվել է 8 մլրդ եվրո։
բ) Տուրիզմի ընդգրկումը SURE (ժամանակավոր աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում գործազրկության ռիսկերի նվազեցման համար) ծրագրում, որն աշխատատեղերի պահպանման համար ենթադրում է 100 մլրդ եվրո։
գ) Բարեգործական վաուչերների համակարգի առաջմղում, որի օգնությամբ հաճախորդները կարող են աջակցել տեղի սերվիսներին՝ հյուրանոցներին, ռեստորաններին եւ այլն։
Մեկ օր անց Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել տեղի հյուրանոցների համար՝ հյուրերի թվի սահմանափակումից մինչեւ սոցիալական հեռավորության պահպանումը։
«Սահմաններն անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել, սակայն պայմանն այն է, որ հարեւանների մոտ վարակակիրների թիվը նվազի,–ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Կոսմա Զլոտովսկին։–Այդ որոշումները պետք է կայացնեն յուրաքանչյուր անդամ պետության սանիտարական իշխանությունները»։
Սահմանները բացելու վերաբերյալ իրենց որոշման մասին ԵՄ—ի որոշ անդամներ հայտարարել են դեռ մինչեւ Եվրահանձնաժողովի առաջարկները։ Առաջինը Լատվիան, Լիտվան ու Էստոնիան են, որոնք պայմանավորվել են դեռ մայիսի 15—ից հանել միմյանց միջեւ խոչընդոտները։ Միեւնույն ժամանակ Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսը նշել է, որ բալթյան երկրների միջեւ ազատ տեղաշարժի գոտուն կարող էին միանալ Ֆինլանդիան ու Լեհաստանը, որոնք, սակայն, չեն պաշտպանել այդ գաղափարը։ Հելսինկին սահմանները բացել է մայիսի 14—ին՝ միայն Շենգենի գոտում աշխատանքային այցելությունների համար, իսկ Վարշավան վերահսկողությունը երկարաձգել է մինչեւ հունիսի 12—ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում վիրուսի տարածումը բալթյան երկրներում զգալիորեն նվազել է։ Սակայն նրանք մյուսների հետ միասին միջոցառումների թուլացման շրջանում պետք է պաշտպանեն դիտարկման հուսալիություն ու զգույշ լինեն։ ԱՀԿ—ն հետեւում է, որպեսզի տեղաշարժման հարցում սահմանափակումների վերացման մասին որոշումն ընդունվի կոնկրետ փաստերի հիման վրա։
Պետությունների հաջորդ եռյակը, որոնք սկսել են խոսել ազատ տեղաշարժման մասին, Ավստրիան, Չեխիան ու Սլովակիան են։ Ինչպես հայտարարել է սլովակյան ԱԳՆ—ի ղեկավար Մարտին Կլյուսը, այդ երկրները կարող են «մինի Շենգենի պես մի բան ստեղծել»։ Այդուհանդերձ, առաջին հարեւանը, որի հետ Վիեննան ցանկանում է բացել սահմանը, Գերմանիան է. սահմանային վերահսկողությունը կհանվի հունիսի 15—ից։ Նման թուլացումներ են սպասվում նաեւ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի ու Եվրոպայի արեւելյան մասի հարեւանների հետ սահմաններում։
Գերմանիան մտադիր է այսօրվանից թուլացնել վերահսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի ու Շվեյցարիայի հետ սահմաններում։ Եթե իրադարձությունները բարեհաջող ընթացք ունենան, Շվեյցարիան այդ երկրների հետ սահմանները լիովին կբացի հունիսի 15—ից։
Զբոսաշրջիկների ներգրավման եվրոպական կարեւորագույն կենտրոնները՝ Իսպանիան ու Իտալիան, չեն շտապում բացել տուրիստական շրջանը, քանզի «Covid—19»—ի հիմնական հարվածը հենց այդ երկրներն են կրել։ Հռոմում ուշադրություն են դարձրել Եվրահանձնաժողովի՝ «առանց խտրականության» սկզբունքին։ Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ—ի շրջանակներում երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են ստեղծել զբոսաշրջային արտոնյալ ալիքներ, անընդունելի են այդ երկրի համար։ Նման քայլերը, ըստ քաղաքագետի, կարող են փլուզել եվրոպական միասնական շուկան։ Ուստի Իտալիան, որն առաջինը կընդունի եվրոպական տուրիստական խմբերին, դա կանի հուլիսին կամ նույնիսկ օգոստոսին։
Տուրիստական շրջանի՝ հուլիսի 1-ից բացման մասին խոսում են նաեւ Հունաստանում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման լավատեսական կանխատեսումը բացատրել է այն հանգամանքով, որ կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում անկում է ապրում։ Ի դեպ, հենց նա է առաջարկել «անվտանգ միջանցքի» ստեղծման գաղափարը 7 երկրի միջեւ, որոնք համեմատաբար հաջող են պայքարել վիրուսի դեմ։ Խոսքն Ավստրիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսրայելի, Սինգապուրի, Չեխիայի ու Ավստրալիայի մասին է։ Այդ նախաձեռնության ճակատագիրը, սակայն, դեռ պարզ չէ։
Պատրաստեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

16-05-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO