Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես

Սննդի ընդունումը կարող է շատ ավելի ուրախ իրադարձություն լինել, քան պարզապես կերակրվելն է՝ կյանքը պահպանելու նպատակով։ Այս առումով առավել ցցուն օրինակ է խնջույքը, ոչ թե պարզապես կերակուրը, այլ շքեղ կերակուրը՝ տոնական եւ մարդկային շփման միջավայրում։ Աստվածաշնչում եւ այլ հին մշակույթներում մեծ նշանակություն է տրվում հյուրասիրությանը։ Հյուրասիրության հասկացության Աստվածաշնչյան գնահատականը կարելի է բերել Աբրահամի օրինակով, ով համեստորեն կանգնել էր հրեշտակ այցելուների կողքին, ում հյուրասիրություն էր արել շտապ, բայց հագեցնող ու առատ. «Եւ Եհովան երեւեցաւ նորան Մամբրեի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը. Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եշեւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, Եւ ասեց. Տեր, եթէ շնորհք գտայ քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր, Թող մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։ Եւ ես մի պատառ հաց բերեմ, եւ ձեր սրտերը զօրացրէք, յետոյ կգնաք. Որովհետեւ սորա համար ձեր ծառայի մօտ եկաք։ Եւ նորան ասեցին. Այնպէս արա ինչպէս ասեցիր։ Եւ Աբրահամը շտապեց գնաց վրանը Սարրայի մօտ, եւ ասեց. Շուտով արա՝ երեք գրիւ շարմաղ ալիւր շաղախիր, եւ քաթայ շինիր։ Եւ արջառների մօտ վազեց Աբրահամը եւ մի մատղաշ եւ լաւ որթ առաւ, ու պատանուն տուաւ. նա էլ շտապեց նորան պատրաստելու։ Եւ կոգի եւ կաթ եւ իր պատրաստած որթն առաւ եւ նորանց առաջին դրաւ. եւ ինքը ծառի տակին նորանց մօտ կանգնեց, եւ նորանք կերան» (Ծննդոց 18։ 1 —8)։
Նույնիսկ այն ժամանակ, երբ սնունդը համեմատաբար համեստ էր, նրանում արտահայտված էր փոխադարձ շփումների եւ վստահության հասարակական նշանակություն։ Նույնիսկ ամենահամեստ կերակուրը կարող է բավարարվածության աղբյուր լինել, ինչպես այդ մասին մի քանի անգամ գրված է Ժողովողում. «Սորանից լաւ բան չկայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ, բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։ Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան» (Ժող. 2։ 24 25)։ «Նա իր բոլոր օրերը խաւարումը կուտէ, մեծ վիշտով եւ ցաւով եւ բարկութիւնով» (Ժող. 5։ 17)։ «Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին» (Ժող. 9։ 7)։
Կերակուրի չարաշահումն ու շատակերությունը Աստվածաշնչում դիտարկվում է բարոյական տեսանկյունից. «Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ, Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։ Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են» (Առակաց 23։ 1 3)։
«Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։
Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կհագցնէ» (Առակաց 23։ 20 21)։
«Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կամաչեցնէ իր հօրը» (Առակաց 28։7)։
Պողոս առաքյալը դատապարտում է. «… Քրիստոսի խաչի թշնամիներն են. Որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածն իրանց որովայնն է. եւ փառքը՝ իրանց ամօթն է. որոնք երկրաւոր բաներն են մտածում» (Փիլիպպ. 3։ 19)։
Նոյի օրերից մինչեւ Հիսուսի ժամանակները զսպվածության առումով ոչինչ չի փոխվել. «Եւ ինչպէս եղաւ Նոյի օրերումն, այնպես էլ կլինի մարդի Որդու օրերումը։ Ուտում էին եւ խմում էին՝ կին էին առնում՝ եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն որ Նոյը մտաւ տապանը, եւ ջրհեղեղն եկաւ եւ ամենքին կորցրեց։ Նմանապէս էլ ինչպէս Ղովտի օրերումն եղաւ. ուտում էին, խմում էին, առնում էին, տնկում էին, շինում էին։ Եւ այն օրն որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկաւ, կրակ եւ ծծումբ տեղաց երկնքիցը եւ ամենքին կորցրեց։ Նոյն կերպովն էլ կլինի այն օրումը, որ մարդի Որդին կյայտնուր» (Ղուկ. / 17։ 26 30)։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

16-05-2020





04-12-2020
Մոռացվա՞ծ են, արդյոք, Շահումյանն ու Գետաշենը
Դառը պատմությունը կարող է կրկնվել Հադրութի եւ Արցախից զավթած ...


04-12-2020
Թուրքիային կհաջողվի՞ Սիրիայում ավարտին հասցնել քրդական հարցը
Համենայնդեպս, Ջո Բայդենի նախագահության օրոք Թուրքիային նման հնարավորություն դժվար ...


04-12-2020
Զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերածները աջակցություն կստանան
Խոսքը քաղաքացիական անձանց շրջանակին է վերաբերում

2020 թ. ...


04-12-2020
Թուրքիայի հիմնական նպատակն է օրինական մուտք գործել տարածաշրջան
Այն կյանքի կոչվեց միայն մասամբ

Թուրքիայի նախագահ ...


04-12-2020
Հայկական բոլոր ռեսուրսների մեկտեղումն օրախնդիր է
Մեկնարկել է վճռական՝ դիվանագիտական ճակատամարտը

Արցախյան երրորդ պատերազմում ...


04-12-2020
Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը
Եվ երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացել



04-12-2020
Նրա համար արգելանքը առ ոչինչ էր
Վիպասանը՝ ազգային ազատագրական պայքարի մարտիկ ու քարոզիչ

Հայ ...



04-12-2020
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ Արցախի ...

04-12-2020
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ
Ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը ...

04-12-2020
Արմատական փոփոխություններ են առաջարկվում
Բարձրագույն կրթության եւ գիտության ...

04-12-2020
Բայրամյանը ամսվա լավագույն ֆուտբոլիստն է պրեմիեր լիգայում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO