Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Մարդը եւ բնության հավասարակշռությունը պահպանելու խնդիրները

«ՀՀ»-ն շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի հետ զրուցում է բնության պահպանվող տարածքների, կենսաբազմազանությանը սպառնացող մերօրյա վտանգների ու դրանց կանխելուն ուղղված՝ մարդկանց ջանքերի մասին։
–Պարոն Աղասյան, ի՞նչ ասել է պահպանվող տարածք։
–Ողջ աշխարհում գոյություն ունի կենսաբազմազանություն։ Այսինքն՝ կան տարատեսակ բույսեր, կենդանիներ։ Կենսաբազմազանությունը պահպանելու համար կա «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիա, որը ստորագրել է նաեւ մեր երկիրը, այսինքն՝ ստանձնել է միջազգային պարտավորություն։ Իսկ կենսաբազմազանությունը պահպանվում է երեք հիմնական ուղղություններով՝ տարածքային, նորմատիվային եւ ռեպրոդուկտիվ (վերարտադրություն)։ Վերջին տարիներին ամրագրվել է նաեւ չորրորդ ուղղությունը՝ իրազեկության բարձրացման եւ էկոդաստիարակության միջոցով։ Տարածքային պահպանությունը, ըստ էության, բնության հատուկ պահպանվող տարածքներն են։ Այսինքն՝ իրականացվում է տեսակների պահպանությունն իրենց բնական միջավայրում։ Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում ԲՀՊՏ—ները, ըստ կատեգորիայի, դասակարգվում են պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի եւ բնության հուշարձանի։ Դրանք հիմնականում տարբերվում են պահպանության կիրառման ռեժիմի խստությամբ եւ առանձնահատկություններով։ Արգելոցում, օրինակ, ընդհանրապես արգելվում է մարդու գործունեությամբ ցանկացած միջամտություն։ Թույլատրվում են միայն գիտական ուսումնասիրություններ եւ ճանաչողական զբոսաշրջություն՝ սահմանված կարգով նախատեսված երթուղիներով։ Մյուս կատեգորիաների համար կիրառվում են համեմատաբար պահպանության մեղմ ռեժիմներ։ Մեր երկրում գոյություն ունեն երեք՝ «Խոսրովի անտառ», «Շիկահողի», «Էրեբունու» պետական արգելոցները։ Ունենք չորս ազգային պարկ, 27 պետական արգելավայր եւ 232 բնության հուշարձան, որոնց ցանկը հաստատել է ՀՀ կառավարությունը։
–Եթե համեմատենք աշխարհի հետ, Հայաստանը հարո՞ւստ է իր կենսաբազմազանությամբ։
–Շատ հարուստ է։ Բայց պետք է հարցը դիտարկենք ոչ թե առանձին վերցրած Հայաստանով, այլ ընդհանուր Կովկասով։ Որովհետեւ Կովկասը մտնում է այն 20 թիրախային տաք գոտիների մեջ, որ սահմանված է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից։ Այդ գոտիները, հարուստ լինելով կենսաբազմազանությամբ, միաժամանակ նույն այդ կենսաբազմազանության առումով վտանգված են։ Եթե Կովկասում կա շուրջ 6000 տեսակի անոթավոր բույս, ապա դրանցից 3800—ը Հայաստանի Հանրապետությունում են։ Հարուստ է նաեւ կենդանական աշխարհը՝ շուրջ 17 700 տեսակի անողնաշար եւ ողնաշարավոր կենդանիներ։ Եվ եթե դիտարկենք մեր պահպանվող տարածքները, ապա հարուստներից մեկը Խոսրովի պետական արգելոցն է։ Այստեղ պահպանվում է այդ բույսերի 1850 տեսակը։ Ընդհանրապես, գոյություն ունի ռեպրեզենտատիվության գաղափարը։ Այն խոսում է ընդգրկվածության աստիճանի մասին։ Այսինքն՝ Հայաստանը եթե ունի 3800 տեսակի բույս, ապա դրանցից որքա՞նն է տարածքային պահպանության տակ։ Եվ որքան մեծ է ընդգրկվածության աստիճանը, բնապահպանական առումով այնքան քաղաքակիրթ է համարվում երկիրը։ Ընդհանրապես, օրենսդրությամբ պահպանության է ենթակա ողջ կենսաբազմազանությունը, սակայն առաջնահերթ պահպանության կարիք ունեն բույսերի եւ կենդանիների՝ կրիտիկական վիճակում գտնվող եւ վտանգված տեսակները։
–Իսկ մեր երկրում պատկերն ինչպիսի՞ն է։
–Վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր կենսաբազմազանության 60—70 տոկոսը ներառված է տարածքային պահպանության մեջ։ Մեզ մնում է մտածել մնացած 30—40 տոկոսի մասին։ Այսինքն՝ դեռ անելիք ունենք։
–Ընդհանրապես, եթե այդ պահպանությունը չիրականացվի, որը, փաստորեն, բնությունը պահում է իր հավասարակշռության մեջ, ապա իրական վտանգ կսպառնա՞ մոլորակին։
–Բնության մեջ ամեն ինչ շաղկապված է։ Ողջ կենսաբազմազանությամբ շղթայաբար կապված են իրար հետ։ Սկսած սննդային կապերով, վերջացրած միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններով։ Այս ամենն էլ ձեւավորում ու կազմում է շրջակա մեր միջավայրը։ Այսինքն՝ շրջակա այդ միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը կախված է ինքնին յուրաքանչյուր տեսակի գոյությունից։ Էկոհամակարգերում կենդանի եւ անկենդան տարրերի փոխազդեցությունն այնքան բարդ եւ փոխկապակցված է, որ մենք անգամ չենք կարող կանխատեսել, թե շղթայի ո՞ր օղակը հանելու դեպքում ինչպիսի հետեւանքների կհանդիպենք։
–Իսկ այսօր աշխարհում կենսաբազմազանությունը շա՞տ է վնասված։
–Անշուշտ, բավականին տեսակներ կային, որոնք այլեւս գոյություն չունեն մարդու գործունեության հետեւանքով։ Ավստրալիայում կային պարկավոր գայլեր, որոնք լիովին վերացել են։ Կային ծովային կենդանիներ, որոնց տեսակը այլեւս չկա մոլորակի վրա։ Ավելին՝ բազմաթիվ տեսակներ կան, որոնք ոչնչանում են հենց մեր ժամանակներում, կարող ենք ասել՝ անգամ մեր աչքի առջեւ։ Չեմ խոսում նախկին հարյուրամյակների մասին։ Իսկ սա անթույլատրելի է։
–Կենսաբազմազանության պահպանության գործը կարողանո՞ւմ է հասնել ու ընթանալ գիտատեխնիկական, այսօր արդեն՝ տեխնոլոգիական առաջընթացի հետեւից։
–Անշուշտ, մարդկությունը զարգանում է։ Չենք կարող Կանաչների նման գոչել միայն ու միայն պահպանության մասին։ Ուստի երբ խոսում ենք կայուն զարգացման մասին, պետք է այնպես անենք, որպեսզի սոցիալ—տնտեսական զարգացման, տեխնիկայի առաջընթացի ազդեցությունը նվազագույնի հասցնենք կենսաբազմազանության վրա։ Ընդհանրապես գոյություն ունի «ազդեցության նվազեցում» հասկացությունը։ Յուրաքանչյուր նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բնապահպանական փորձաքննությունը հենց դրան պետք է ձգտի։
–Կորոնովիրուսային համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունն ինչ—որ չափով կանգ առավ։ Այս փաստն ինչպե՞ս է անդրադառնում բնության վրա, կա՞ն տվյալներ։
–Դեռեւս բնության վրա դրա ազդեցության վերաբերյալ հստակ տվյալներ չկան։ Սակայն կարելի է ենթադրել, որ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում այսուհետ անհրաժեշտ կլինի կիրառել նոր մոտեցումներ եւ մեթոդներ՝ մեղմելու էկոհամակարգերին եւ կենսաբազմազանության կարեւոր բաղադրիչներին սպառնացող հիմնական վտանգները։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

19-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO