Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԼՂՀ


Մայիսի 17-ը Բերդաձորի, 18-ը՝ Լաչին-Բերձորի ազատագրման օրն է

Եվ 1992 թ. այդ օրն իրականացավ Արցախյան շարժման մեր ժողովրդի երազանքը, կոչը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը

1991 թ. մայիսի կեսերին «Օղակ» ռազմագործողության շրջանակում խորհրդային 4-րդ բանակի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի միացյալ ուժերը շրջապատեցին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղ եւ անձնագրային ռեժիմի ստուգում կազմակերպեցին։ Սովորական դարձած այս երեւույթի ընթացքում միշտ էլ խուզարկում էին հայոց բնակարանները, կատարում ձերբակալություններ։ Սակայն 1991-ի մայիսի 15-ինը հատուկ ծրագրով էր՝ հայաթափել այս տարածքը, որը մայր հայրենիքին Արցախը կապող ամենամոտ տարածքներից էր։
Այս ռազմագործողության ընթացքում թուրքերն առավել էին ոգեւորվել՝ ստանալով Կրեմլի բարձր հովանավորությունը։ Մեծ շեն գյուղում իր հղի կնոջը պաշտպանելու համար Անուշավան Գրիգորյանը կյանքով հատուցեց։ Թուրքերը  նրան իջեցրել էին նկուղ եւ գնդակահարել։ Ձերբակալվեցին բոլոր տղամարդիկ, այդ թվում նաեւ Առնո Մկրտչյանը՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահը՝ Հին շեն գյուղի ֆիզիկայի ուսուցիչը։ Մինչ Արցախյան շարժումը՝ Առնոն Գորիսում ուսանելիս էր աչքի ընկել իր հայրենասիրությամբ եւ ՊԱԿ—ի ուշադրության կենտրոնում էր։ Բերդաձորի պաշտպանության տարիներին՝ 1988—91 թվականներին, տարածքի փաստացի հրամանատարն էր՝ գաղափարի մարտիկ, հզոր հոգու տեր։
Ձերբակալված տղամարդկանց տարել էին Լաչին եւ Շուշի՝ ենթարկել խոշտանգումների։ Կանանց, երեխաներին, ծերերին մի քանի օր պահել էին ահ ու սարսափի մեջ, թալանել եւ անցկացրել էին սահմանը, հասցրել Գորիսի շրջանի Տեղ գյուղ։ Այստեղ այդ օրերին հանդիպեցի բերդաձորցիներին, մարտական ընկերներիս։ Պատմեցին արհավիրքի մասին։ Հետագայում տղամարդկանց ազատեցին, սակայն Առնոն ու Եղցահող գյուղից Հրաչ Պետրոսյանը, 3 ազատամարտիկ, ովքեր մեղադրվում էին ադրբեջանցի լրագրողուհու եւ խորհրդային զինվորականների սպանության մեջ, Բաքվում դատապարտվել էին գնդակահարության։ Առնոն ու Հրաչը տանջամահ են արվել Բաքվի բանտերում, իսկ 3 ազատամարտիկը տարիներ անց ազատվեցին եւ տուն եկան։ Առնոյի դիակը հետ վերադարձրին, այսօր քաջորդին ամփոփված է հայրենի գյուղի հանգստարանում։ Հրաչը չունեցավ գերեզման։
1991 թ. մայիսի կեսերին նույն ռազմագործողության ընթացքում հայաթափ արվեց Հադրութի շրջանի 4 գյուղ։ Ուղիղ 1 տարի Բերդաձորը մնաց գերության մեջ։ Թուրքերը թալանեցին հայոց բնակավայրերը, քանդեցին Մեծ շեն գյուղի մոտակա Պարին պիժ եկեղեցիներից մեկը։ Թշնամին հավատացած էր՝ արդեն տեր է նաեւ Բերդաձորին, եւ վերջ, Արցախն այլեւս իրենն է։ Սակայն բերդաձորցի շատ ազատամարտիկներ շարունակեցին պայքարել թշնամու դեմ, մասնակից եղան Քարինտակի հերոսամարտին, եւ ընդամենը մեկ տարի անց, Շուշիի ազատագրումից 10 օր հետո՝ 1992 թ. ՄԱՅԻՍԻ 17—ին, Լիսագորն ազատագրելուց հետո, Հայոց ջոկատները մտան Բերդաձոր։ Ազատագրվեց Հայոց ոստանը։ Մյուս օրը թշնամին ճողոպրեց նաեւ Լաչինից ու Զաբուղից։ Մինչ այս՝ մայիսի 16—ին, Գորիսի շրջանի Տեղ գյուղից Մելիքսեթ Պողոսյանի՝ Սյունյաց Մելոյի հրամանատարությամբ գործող ռազմական ջոկատը վերացրեց Տեղի եւ Լաչինի մեջտեղում գործող թուրքական ռազմական հենակետերից մեկը «Թուրուսին խութ» կոչվող տեղանքում։ Եվ 1992 թ. մայիսի 18—ին իրականացավ Արցախյան շարժման՝ մեր ժողովրդի երազանքը, կոչը՝ ՄԻԱՑՈՒՄ—ը։
Այդ օրից հետո ուղիղ 2 տարի շարունակվեց արցախյան գոյամարտը։ Ռազմի ճամփաներին ընկան բերդաձորցի շատ ազատամարտիկներ, որոնց նվիրված հուշահամալիր կա Բերձոր—Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում՝ Եղցահող բարձրացող ճանապարհի մոտ։ Լաչինի ազատագրումը Շուշիից հետո մեծ կարեւորություն ունեցավ արցախյան գոյամարտի հետագա ընթացքի համար։ Վերջապես ցամաքային կապ հաստատվեց մեր հայրենիքի 2 հատվածի միջեւ։ 1993 թ. ձմռան սկզբին, Հակարի, Ողջի գետերի ավազաններն ազատագրելուց եւ թուրքից մաքրելուց հետո, կայացավ պատմական որոշում՝ Արցախի Հանրապետության կազմում ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր (Լաչին) շրջկենտրոնով։
1994 թ. գարնանը Բերձոր եկան շրջանի առաջին բնակիչները, ըստ տեղեկությունների՝ 13 հոգի։ Տարիների ընթացքում շրջանում բացվեցին դպրոցներ, կայացան բնակավայրերը, նոր շունչ ստացան ազատագրված հայոց եկեղեցիները։ Ստեղծվեցին բոլոր կառույցները, որոնք սպասարկում են բնակչությանը։ Յուրաքանչյուր տարի՝ մայիսի 18—ին, մեծ շուքով տոնում ենք Բերձորի ազատագրման օրը՝ որպես ՄԻԱՑՈՒՄ—ի խորհրդանիշ։ Այս տարի, կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ, բազմամարդ միջոցառումներ չկայացան։ Սակայն, ինչպես մայիսի 9—ին, այդ օրը նույնպես շրջվարչակազմի կողմից ծաղկեպսակ տեղադրվեց Բերձորի արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրի 3 խոնարհված պատերի մոտ։ Հասարակական կազմակերպությունների, դպրոցների անձնակազմերի, անհատների կողմից ծաղիկներ խոնարհվեցին հուշահամալիրի կոթողների մոտ։ Երկրագիտական թանգարանում կայացավ ոչ մարդաշատ միջոցառում՝ նվիրված նաեւ թանգարանների միջազգային օրվան։ Բերձորի ազատագրման օրվան նվիրված՝ շրջանի դպրոցներում կայացան բաց դասեր, հեռավար այլ միջոցառումներ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

19-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO