Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանրայնացվում են պատկերասրահի հավաքածուները

Հետեւորդների թիվը մեծանում է

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի շրջանակներում հռչակավոր նկարիչների կյանքի ուշագրավ մանրամասներ, հանրամատչելի նյութեր ցուցանմուշների ստեղծման մասին, վիկտորինաներ, խաղեր, ֆոնդերի, հավաքածուների, հոբելյանական առիթով արխիվային լուսանկարների հանրայնացում եւ այս ամենը՝ առցանց հարթակում։
Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը, ի տարբերություն էլեկտրոնային հարթակներում աշխատելու փորձ չունեցող թանգարանների, հանկարծակիի չբերեց Հայաստանի ազգային պատկերասրահին։ «Ֆեյսբուքյան» եւ այլ սոցիալական էջերին հետեւելիս տեսնում ենք, որ կարանտինային օրերին ՀԱՊ—ը վարպետորեն անցել է առցանց աշխատելու տարբերակին։ «Հայաստանի ազգային պատկերասրահը եկող տարի տոնում է հիմնադրման 100—ամյակը։ Այս առիթով յուրաքանչյուր օր տեղադրում ենք ՀԱՊ—ի շենքի հիմնադրման, ֆոնդերի, հավաքածուի, ինչպես նաեւ տարիների վաստակ ունեցող եւ ունեցած աշխատակիցների մասին համառոտ տեղեկատվություն, արխիվում պահվող լուսանկարների հրապարակում, ի դեպ, կան լուսանկարներ, որ առաջին անգամ են տեղադրվում։ Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են բերվել եւ ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին»,–այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀԱՊ—ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը։
Առցանց աշխատելու հետաքրքիր ձեւաչափ է մշակել նաեւ պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը։ Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս բաժինը տարիների փորձ ունի, ինտերակտիվ էքսկուրսիաները միշտ մեծ արձագանք են ունեցել թանգարանում. «Առցանց տեղադրվում են նկարներ մեր հավաքածուից՝ բնորոշ հարցերով, ապա սկսվում է քննարկում, հարցուպատասխան։ Հեռավար տարբերակով կրթական ծրագրեր են իրականացվում, լինում են վիկտորինաներ, սա շատ ավելի հետաքրքիր է դարձնում՝ ե՛ւ էջի դիտումներն են ավելանում, ե՛ւ բնականաբար դրանից ելնելով հանրության հետաքրքրվածությունն է մեծանում թանգարանի նկատմամբ»։ Այս տարի, հասկանալի պատճառներով, տեղի չունեցան մշակութասերների ամենասիրելի միջոցառումները՝ կապված Թանգարանների միջազգային օրվա եւ Թանգարանային գիշերվա հետ։ Առաջինի դեպքում օրը նշելու ձեւաչափը փոխվեց, եւ Ազգային պատկերասրահը Հայաստանի այլ թանգարանների հետ դրան մասնակցեց առցանց տարբերակով։
«Պատկերասրահը մայիսի 18—ի շրջանակներում ներկայացրեց մշտական հավաքածուի եւ ժամանակավոր ցուցահանդեսի (Դալի եւ Պիկասո) ցուցանմուշների պատմություն՝ ՀԱՊ էքսկուրսավարների եւ գիտաշխատողների կողմից, ունեցանք 2 ծրագրի ամփոփում՝ «Թանգարանային անկյուն» եւ «Աստղազարդ հեքիաթում»։ Թանգարանային անկյուն ասածը նամականիշների, մետաղադրամների, օրացույցների, թղթադրամների, գեղարվեստական արժեք ունեցող առարկաների հավաքածուներ են։ Մասնակիցները, ովքեր ունեին կամ զբաղվում են այսպիսի կոլեկցիաներով, կարող էին մասնակցել, եւ ստացվում է այս անգամ արդեն այցելուներն էին ցուցահանդես կազմակերպում։ «Աստղազարդ հեքիաթում»—ի խորագրին ընդառաջ ծրագիրն իրականացվում էր հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությամբ։ Նրանք կարող էին արտահայտել իրենց մտքերը նկարչության եւ արվեստի միջոցով»,–նշեց ՀԱՊ—ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։
Ա. Նիկողոսյանը նաեւ նշեց, ոչ զգալիորեն ավելացել է թանգարանի հետեւորդների թիվը. «Թեեւ, պետք է ասեմ, որ ՀԱՊ—ը իր սոցհարթակներում վաղուց հաստատված էր, առ այսօր շատ ակտիվ աշխատում են «Ֆեյսբուքի», «Ինստագրամի», «Յութուբի» եւ «Թվիթերի» էջերը, որոնց ավելանում է նաեւ պաշտոնական կայքէջը»։ Փաստում է՝ հանրության հետ օնլայն շփումը Հայաստանի ազգային պատկերասրահի համար նորություն չէր. «Առցանց աշխատելու օրերին ավելացել է էջերի հետեւողների թիվը, որը, վստահ եմ, դեռ էլի կավելանա»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

20-05-2020





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO