Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Շոգեկառքը պատի վրա՝ անհավանական ու սարսափելի

Համո Բեկնազարյան. հայ կինոյի կնքահայրը

Ուրիշ ո՞վ կարող է այնպես թեթեւ, պատկերավոր ու, թվում է, թե հպանցիկ պատմել մի առարկայի մասին, որ սեփական տարերքն ու կյանքն են, ինչպես հենց ինքը՝ Համո Բեկնազարյանը, եւ հենց այդ պատմության շնորհիվ է, որ այնքան հետաքրքիր ու բազմազան աշխարհ է բացվում ոչ միայն հանդիսատեսի, այլեւ ընթերցողի համար, երբ նրա սեղանին մեծ ռեժիսորի՝ «Հուշեր դերասանի եւ ռեժիսորի» ուշագրավ գիրքն է։
Երբեմն, կարծես, տաղանդն ու պատահականությունը հանդիպում են ճակատագրի բերումով, ու դժվար է այլեւս պատկերացնել, թե այդ հանդիպումը կարող էր եւ տեղի չունենալ, քանզի այն ոչ միայն անհատի կյանքում է դառնում որոշիչ, այլեւ սկիզբ է դնում մի ողջ էպոխայի, տվյալ դեպքում՝ մշակութային դարեմուտի։ Կինոն... զարմանահրաշ մի երեւույթ, որ նվաճեց, առանց վարանման կարելի է ասել՝ բոլորի սրտերը եւ առանց բացառության։ Այն հեղափոխություն էր ոչ միայն մշակութային առումով՝ մտածողության ու արտահայտման, ընկալման, այլեւ դարձավ կենցաղի մասնիկ, մարդուց անբաժան ու կարծես՝ դյուրամարս, հաճելի ժամանց, ժամանց, որ՝ նկատելի թե աննկատ, ցանցն է գցում իրենով զբաղվողին ու տանում ետեւից։  Հասարակությանը կարելի է կերակրել ամեն ինչով. շատ դեպքերում նա կարող է եւ գլխի չընկնել ստացած սննդի բաղադրության ու օգտակարության մասին, եթե այլ բան չի տեսել ու համտեսել։ Մեր բախտը բերեց, որ հայկինոյի կնքահայրը դարձավ Համո Բեկնազարյանը, եւ ի սկզբանե հասկանալի դարձան ճաշակի ու արվեստի փոխհարաբերության գերազանցությունն ու սննդի՝ հատկապես ինչ լինելու կարեւորությունը։ Համո Բեկնազարյանի մուտքը կինոաշխարհ՝ նման էր հեքիաթի ճամփաբաժանում հայտնված ծերունու խորհրդավոր ուղեցույցի, միայն թե ծերունու փոխարեն ճամփաբաժանում երիտասարդ էր հայտնվել։ «Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով,— գրում է Համո Բեկնազարյանն իր՝ «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» գրքում։— Իմ առջեւ այն կանգնեց մոտ երեսունհինգ տարեկան նիհարավուն, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպարով… եւ առաջարկեց նկարվել կինոյում։
Ես շփոթված հարցրի. «Իսկ ի՞նչ պետք է անեմ»։
«Ձեզ ամեն ինչ կասեն»։
Անծանոթն ինձ տվեց հասցեն ու անհետացավ»։
Ու նա 1914 թվականից սկսեց նկարահանվել կինոյում եւ դարձավ ռուսական համր կինոյի աստղերից մեկը՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմում։ Ռուսական մամուլը նրան անվանում էր «գեղեցկատես Բեկ». հանդիսականները նրան ծափահարում էին անգամ փողոցում՝ հիացած նրա առնական, մարզված ու հմայիչ արտաքինով, իսկ նրա էկրանային սխրանքները զարմացնում էին նույնիսկ կրկեսի արտիստներին։ Դերասան Բեկնազարյանի ամպլուան բազմազան էր՝ սալոնային սիրեկանից մինչեւ արկածային ու նաեւ ճակատագրական հերոս, այլ կերպ՝ նա տեղ ուներ ամենատարբեր ճաշակի ու պահանջի հանդիսականի սրտում, որ գրավեց այնպես, ինչպես մի ժամանակ, երբ դեռ պատանի էր, իր սիրտը գրավել էր ճերմակ պաստառով խորհրդավոր պատը, ուր կատարվում էին ամենաանհավանական թվացող երեւույթներ, որ կասկած, հիացք ու սարսափ էին պատճառում միաժամանակ։
Կինոյի հետ առաջին հանդիպումն էր, հանդիսականի փայտե աթոռին, ինչպես ներկայացնում է ինքը՝ կինոյի ապագա նվիրյալն ու արարողը։ Երեւանում բացվել էր «Իլյուզիոն», ուր «կենդանի պատկերներ» էին ցուցադրում եւ որը լեփ—լեցուն էր ամենատարբեր տարիքի հանդիսականներով։ Բոլորը հուզված էին, այդ թվում եւ պատանի Համոն։ Մարդիկ չէին հավատում տեսածին եւ հայտարարում, թե այն կեղծիք է. «...չի կարող պատահել, որ մարդը պատի վրայով ման գա…»։ Ավելին. մի կին, որ շոգեկառքի երեւալուց վախեցած՝ դահլիճից դուրս էր փախել, բոլորի վրա գոռում էր, թե այդ ամենը Ազրայիլի՝ չար ոգու մեքենայություններն են, եւ պահանջում էր վառել «Իլյուզիոնը»։ Իրարանցումը, սակայն, ավելի էր գրգռում մարդկանց հետաքրքրությունը, եւ դահլիճը լցվում էր նոր հանդիսականներով։ Պատանիները նույնպես ուզում էին պարզել հրաշքի էությունը եւ դիմեցին մի ուսուցչի, ով բացատրեց, թե այնտեղ ամեն ինչ նկարված է, սակայն դա բավարար չէր իսկությունը պարզելու համար, եւ պատանիները մի կողով խաղող վերցնելով՝ որպես նվեր, սողոսկեցին կինոմեխանիկի խցիկ, ով բացատրեց բանի էությունը եւ մի կտոր ժապավեն տվեց նրանց, ուր շոգեքարշ էր պատկերված. վիճակահանությամբ ժապավեն—մասունքը բաժին ընկավ Համոյին. վերցրեց ու փախավ, որը երկար ժամանակ դիտում էր երեկոյան՝ անկողնում, ճրագի լույսի տակ, փոքրիկ մի ժապավեն, որ ճակատագրական եղավ ոչ միայն նրա, այլեւ կինոյի մշակույթի համար առհասարակ։
Նույնիսկ երջանիկների բախտն այնքան չի բերում, որքան թվում է կամ կարելի է ենթադրել, եւ գալիս է մի պահ, երբ ազատ խոսքն ու արվեստը դառնում են անհանդուրժելի, հատկապես, երբ դրան խառնվում է ամենայն քաղաքականությունը։ Նա արդեն տասնյակ ֆիլմերի հեղինակ էր՝ գնահատված համաշխարհային մեծությունների կողմից, երբ ձեռնարկեց Հայաստանում՝ ճակատագրորեն վերջին ֆիլմը, որն այնպես էլ էկրան չբարձրացավ։ 1950 թվականն էր, նկարահանում էր «Երկրորդ քարավանը», որը Մեծ եղեռնը վերապրած եւ 1946 թվականին հայրենադարձված հայերի ճակատագիրն էր շոշափում։ Ֆիլմում հանդես էին գալիս տաղանդավոր դերասաններ Ռուբեն Սիմոնովը, Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Վերիկո Անջափարիձեն եւ ուրիշներ։ Մնացել էր նկարահանել վերջին տեսարանը, եւ հանկարծ Մոսկվայից հրաման է ստացվում, թե ֆիլմը հայտնվել է մոտ երկու տասնյակ արգելված ֆիլմերի շարքում. Ստալինին դուր չէր եկել վերնագիրը, եւ նրա հրամանով ֆիլմի բոլոր նեգատիվները ոչնչացվեցին։ Բեկնազարյանը հիշատակում է, որ առաջին անգամ լաց է եղել հասուն տարիքում։ Նա խոր ցավով լքում է «Հայֆիլմն» ու Հայաստանը եւ սկսում նկարահանել միջինասիական հանրապետություններում։ 1959 թվականին՝ Էրազմ Քարամյանի համագործակցությամբ, Տաջիկստանում նկարահանում է իր վերջին եւ միակ գունավոր ֆիլմը՝«Նասրեդինը Խոջենթում»՝ ստեղծագործական ուղին ավարտելով խորհրդանշական՝ արեւելյան իմաստունի զարմանահրաշ կյանքի մասին պատմությամբ։
Բեկնազարյանի հեռանալով չավարտվեց հայկինոյի սերտ կապը մեծ ռեժիսորի հետ եւ, որպես երախտիքի ու նրա արվեստի հանդեպ խոնարհումի խորհրդանիշ, «Հայֆիլմը» կոչվեց նրա անունով ու շարունակեց նրա սկսած գործը, ինչը, ցավոք, մեր օրերում վերածննդի կարիք է զգում։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

20-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO