Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դեռահասների հետ աշխատանքի ընթացքում

Գրեթե միշտ անխուսափելի է հոգեբանի ներգրավվածությունը

Դպրոցներում հոգեբանի աշխատանքի եւ դրա կարեւորության վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է հոգեբան Լիլիթ Շահբազյանի հետ։
–Տիկին Շահբազյան, ի՞նչն եք հատկապես կարեւորում դպրոցում հոգեբանի աշխատանքում։
–Հոգեբանի աշխատանքը, դերը դպրոցում, կարծում եմ, կարեւոր են, հատկապես վերջին տարիներին։ Նա ունի գործառույթների լայն շրջանակ ցանկացած կրթական հաստատությունում։ Մասնակցում է կրթական գործընթացին, դիտարկում, հետազոտում, ուսումնասիրում է երեխաների անհատական հոգեբանական առանձնահատկությունները, միջանձնային փոխհարաբերությունները՝ բոլոր շրջանակներում (երեխա, մանկավարժ, ծնող)։ Վեր հանում եւ խորհրդատվության միջոցով օգնում է շտկել բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են երեխային, աշակերտին կայանալ որպես լիարժեք անձ, անհատականություն։
–Ի՞նչ խնդիրներ են ունենում աշակերտները, որոնց լուծման համար անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը։
–Աշակերտները կարող են տարբեր խնդիրներ ունենալ՝ սկսած որպես անհատ ձեւավորման խնդիրներից, վերջացրած միջանձնային փոխհարաբերություններում ծագած խնդիրներով։ Ինչ խոսք, այստեղ շատ կարեւոր են նաեւ աշակերտի տարիքային առանձնահատկությունները, մանկավարժի եւ ծնողի հեղինակության դերը։ Խնդիրները շատ բազմազան են, ցանկացած երեխա անհատականություն է իր բնավորությամբ, խառնվածքով, ընդունակություններով, դաստիարակության առավելություններով ու թերություններով։ Հոգեբանը պարզապես պետք է շատ արհեստավարժ լինի, որպեսզի նրբանկատ մոտենա ցանկացած երեխայի խնդրին, փորձի օգնել լուծելու դրանք՝ համագործակցության լայն շրջանակով։
–Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Ձեր խմբերում։
–Տարրական դասարանների աշակերտների հետ կիրառում եմ հիմնականում հոգեբանական խմբային աշխատանքներ, որոնք ներառում են արտթերապիայի տեսակներ. նկարչաթերապիա (բազմաթիվ նախագծեր՝ «Իմ հուզական աշխարհը», «Ես եւ իմ տիեզերքը» եւ այլն), երաժշտաթերապիա, հեքիաթաթերապիա, պարային թերապիա։
–Ի՞նչ պրակտիկ դեպք կհիշեք Ձեր փորձից, որտեղ հոգեբանի մասնակցությունը անխուսափելի է եղել։
–Աշխատել եմ տարբեր կրթական հաստատություններում, որտեղ հոգեբանի դերը եւ գործառույթները տարբեր են եղել, սակայն հիմնականում հոգեբանի մասնակցությունը կրթական գործընթացին ուղեկցվել է աշակերտների միջեւ փոխհարաբերությունների շտկումներով, առանձին դեպքերում նաեւ՝ ծնողների կամ մանկավարժների դիմումով՝ անհատական հոգեբանական խորհրդատվության ուղեկցությամբ։ Միջին դպրոցում, դեռահասների հետ աշխատանքի ընթացքում գրեթե միշտ էլ անխուսափելի է հոգեբանի ներգրավվածությունը։ Իմ պրակտիկայում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեռահասների հետ աշխատանքում օգնության եմ հասել թե՛ մանկավարժներին եւ թե՛ ծնողներին, քանի որ դա անձի կայացման այն ժամանակահատվածն է, որն ուղեկցվում է կոնֆլիկտներով, հուզական ու զգայական տարբեր երանգներով, եւ պահանջում է շատ նրբանկատ մոտեցում, որպեսզի չվնասես թե՛ երեխայի ներաշխարհը եւ թե՛ ծնողի ու մանկավարժի հեղինակությունն ու դերը երեխայի կյանքում։
–Ինչպե՞ս են վերաբերվում երեխաները հոգեբանի աշխատանքին։ Ընկալո՞ւմ են կարեւորությունը, չե՞ն կոմպլեքսավորվում։
–Ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում հանդիպել եմ միշտ շատ ադեկվատ վերաբերմունքի՝ թե՛ երեխաների, թե՛ ծնողների եւ թե՛ մանկավարժների կողմից։ Բոլոր կողմերն էլ գրեթե միշտ գիտակցել են հոգեբանի կարեւորությունը դպրոցում, նրանց դպրոցական կյանքում։ Ինչպես նշեցի արդեն, հոգեբանը պետք է արհեստավարժ եւ նրբանկատ լինի, որպեսզի ճիշտ աջակցություն ցույց տա երեխային, քանի որ երեխաների հոգեկան աշխարհը շատ նուրբ ու փխրուն է, եւ ցանկացած սխալ ասված խոսք, ժեստ կարող է խոր ազդեցություն ունենալ անձի ձեւավորման ու կայացման այդ դժվարին, բայց ամենալուսավոր ուղու վրա։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-05-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO