Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հասարակական տրանսպորտն աշխատում է

Կարեւորագույն խնդիրը կարգուկանոնի պահպանումն է

Երկուշաբթի օրը Երեւանում մեկնարկեց հասարակական տրանսպորտի՝ կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատված երթեւեկությունը։ Կանգառներում գրեթե բոլորը դիմակներով են եւ ձեռնոցներով։ Իրավիճակն է պահանջում։ Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում, վարորդներն իրենց հերթին են պահանջում տրանսպորտ բարձրանալ միայն դիմակներով ու ձեռնոցներով, իսկ մեքենաներում ալկոգելեր են դրված։ Կանգնած ու կռացած երթեւեկելն անթույլատրելի է։
Սա հասարակական համակեցության դրսեւորում է։ Պատկերացնում եք, այն Երեւանում, որտեղ տրանսպորտի խնդիրն ամենաարդիականներից ու դժվարիններից է, կանգնած երթեւեկողներ չկան, գրեթե բոլորը մեկ մարդու պես հետեւում են պարետատան պահանջին ու համապատասխան պաշտպանիչ միջոցներ են կիրառում։ Դա գին է, որը պետք է վճարել առողջությունը պահպանելու դիմաց։ Չնայած, ասում են՝ առողջությունն անգին է։ Բայց այսօր, պատկերացրեք, այդ անգին բանն ունենալու կամ պահպանելու համար սահմանված է որոշակի գին՝ դիմակ, ձեռնոց, սոցիալական հեռավորություն, հիգիենայի խստագույն պահպանում եւ այլն։ Դա այն նվազագույնն ու պարտադիրն է, որը բոլորս պարտավոր ենք ունենալ ու որին հետեւել։ Դա միայն մեր առողջության հարցը չէ, դա մեր դիմացինի ու մեր ընտանիքի անդամների առողջության հարցն է։
Կա մի մեծամտություն՝ իբր, մեզ հիվանդությունը չի հասնի, իբր, մենք ապահովագրված ենք, հասկանալի էլ չէ, թե որտեղից այդ վստահությունն ու դրա վնասների թերագնահատումը։ Բայց խնդիրը միայն մենք ինքներս չենք, այլ նաեւ մեր հարազատները։ Աստիճանաբար հայտնի է դառնում, որ կորոնավիրուսը չի խնայում ոչ միայն մեծահասակներին, այլեւ երիտասարդներին ու երեխաներին։ Տարբեր ասեկոսեներ են պտտվում։ Ու հենց ամենավատը դա է, որ չկան հստակ գիտելիքներ այդ հիվանդության մասին։ Անորոշ է՝ ով, որ պարագայում, ինչպես է տանում Covid 19—ի վիրուսը։
Ուրախալին այն է, որ օրերս ունեցել ենք կորոնավիրուսով հաստատված վարակակիր 94 տարեկան պացիենտի առողջացման դեպք։ Իհարկե՝ լավ է, ուրախալի է։ Բայց չունենք այն պատասխանը, թե որ դեպքում են մեծահասակները թեթեւ տանում վիրուսը, որ դեպքում՝ ոչ։ Ամենը ենթադրությունների ու հիպոթեզերի մակարդակում է։
Վերադառնանք տրանսպորտին ու սահմանված կարգուկանոնը պահելուն։ Անկախ այն բանից, թե ինչ է հայտնի այս համավարակի մասին ու կանխարգելիչ ինչպիսի մեթոդներ կան հայտնաբերված, միեւնույն է, կա մեկ առանցքային սկզբունք՝ համավարակը հաղթահարելի է կազմակերպվածության բարձր մակարդակի շնորհիվ։ Դա վկայում է նաեւ Չինաստանի փորձը, որը, չգիտես ինչու, մեզ մոտ առանձնապես չի քարոզվում, եւ մենք այդ մոդելը չենք փորձում կիրառել։ Այդ հսկա երկիրը, որտեղից տարածվել էր համավարակը, կարողացավ հասնել այն բանին, որ տարածումից ամիսներ անց՝ այսօր, այլեւս չունի նոր վարակման դեպքեր։ Դա՝ խիստ դիսցիպլինայի արդյունքում։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է առավելագույնս պահպանի պարետատան կամ լիազոր մարմնի կողմից սահմանվող պահանջները։ Դա է պահանջում իրավիճակը։ Միեւնույն ժամանակ՝ անխուսափելի է տրանսպորտի գործարկումը, քանի որ ոչ բոլորն են ի վիճակի անընդհատ երթեւեկել տաքսիներով, իսկ պետությունը պարտավոր է ապահովել տնտեսական լիարժեք շրջանառություն։
Այսպես՝ տրանսպորտը համավարակի տարածման տեսանկյունից ամենառիսկային ոլորտն է։ Այն պահանջում է բոլորիս աչալրջությունը։ Հատկապես այն պարագայում, երբ ունենում ենք օրական 2-3 հարյուր վարակման նոր դեպքեր ու արդեն ժամանակ առ ժամանակ լսում ենք մեր շրջապատում կամ անձամբ ճանաչած մարդկանց շրջանում վարակի հայտնվելու մասին, տրանսպորտում կարգուկանոնի պահպանումը դառնում է առաջնային խնդիր։ Խնդիր՝ դրված բոլորիս առաջ, թե՛ վարորդների, թե՛ ուղեւորների։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

20-05-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO