Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենակարեւորը՝ փոխել ենք մեր արժեքային համակարգը

Հայկական հեղափոխության «քննության» փորձ

Արվեստի քննադատ, Արվեստի քննադատների միջազգային ընկերակցության անդամ Վարդան Ջալոյանի հետ «ՀՀ»–ն զրուցում է երկրում առկա մշակութաբանական հիմքերի մասին, որոնք հնարավոր դարձրին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը։
–Պարոն Ջալոյան, սպասելի՞ էր մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը։
–Այո, սպասելի էր։ Որովհետեւ դրա համար որոշակի տեխնոլոգիական հիմք կար։ Եթե հիշենք՝ 2008 թվականին Լեւոն Տեր—Պետրոսյանը եւ մյուս ընդդիմադիրներն իրենց գաղափարները տարածում էին «Dividi» դիսկերի միջոցով։ Իսկ եթե գոյություն ունեն սոցցանցեր, ապա դուք ունեք տեխնոլոգիայի շատ ավելի հզոր միջոցներ մարդկանց մոբիլիզացիայի համար։ Ընդ որում, դուք մարդկանց չեք կենտրոնացնում հրապարակի մեջ, այլ արդեն այն ցանցային համակարգով տարածված է ամբողջ երկրով մեկ։
–Իսկ մշակութաբանական առումով նախադրյալներ կայի՞ն։
–Նախադրյալներն այն էին, որ Հայաստանում միջին խավը սկսեց քննադատական մոտեցում ցուցաբերել երկրում ձեւավորված համակարգի նկատմամբ։ Սա շատ կարեւոր հանգամանք էր։ Քանզի ի՞նչ է նշանակում միջին խավ. մարդիկ, որոնք ունեն կայուն եկամուտ, անկախ են պետական կառավարման համակարգից կամ այս կամ այն օլիգարխից։ Ուստի կարող են իրենց թույլ տալ ազատ գործողություններ։ Հաջորդ կարեւոր հանգամանքը հեղափոխությանը հասարակ խավի աջակցությունն էր։ Օրինակ՝ հասարակ խավը 2003—ին կամ 2008—ին չէր վստահում Լեւոն Տեր—Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի նման լիբերալներին։ Նրանք իշխանության ղեկին ցանկանում էին տեսնել իրենց մարդուն։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իրենց մարդն էր։ Չնայած շատերի կողմից սխալ գնահատվեց, թե նա, իբր, պոպուլիստ է. «պոպո» բառը նշանակում է ժողովուրդ. եթե ժողովուրդը նրան աջակցել է, ուրեմն դա վատ է եւ այլն։ Հետո մի հարց կա, որն ինքս ինձ հաճախ եմ տալիս, թե ինչո՞ւ ենք մենք աշխարհի ամենաբարդ ժողովուրդներից։ Օրինակ, բարդ՝ սոցիալական առումով կամ այն առումով, որ տարբեր մշակույթների կրող ենք. մեր մեջ կան ղարաբաղցիներ, ժողովրդական լեզվով ասած՝ «ախպարներ» եւ այլն։ Մշակութային բազմազանությունը հայերի մոտ շատ—շատ է, ասենք՝ համեմատած ռուսների, վրացիների, նաեւ այլ ժողովուրդների հետ։ Հայություն կոչվածը շատ տարբեր մարդկանց հավաքականություն է։ Հետեւաբար, մեր ազգային միասնության համար հեշտ դեղատոմսեր չեն կարող լինել։ Եվ այս հարցում մենք չենք կարող օգտվել այլ երկրների փորձից։ Մեր հայկական փորձը պետք է լինի եզակի։
–Եվ ի՞նչ ձեռքբերում ունենք այս պահին, ի՞նչ հանգրվանի ենք հասել հեղափոխությունից հետո։
–Առաջինը, որը շատ—շատ կարեւոր է, այն է, որ փոխել ենք մեր արժեքային համակարգը։ Բանն այն է, որ մեր երկրում նախկին ղեկավարների ժամանակներում միշտ էլ եղել են կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ, որոնք ֆինանսավորվում էին Արեւմուտքից։ Այդ միջոցառումների արդյունքը հետեւյալն էր լինում՝ նրանք կոռուպցիայի դեմ պայքարի «միջոցով» ազատվում էին իրենց անցանկալի անձանցից։ Իսկ ներկայում կոռուպցիայի դեմ պայքարը ձեռք է բերել արժեքային նշանակություն։ Իրականում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե կաշառակերներին բռնելն է, այլ տվյալ միջոցառումների շնորհիվ մեր ժողովրդի մեջ արդարությունը, որպես գլխավոր արժեք, արմատավորելը։ Անշուշտ, ես մասնագետ չեմ, որ դատեմ, թե շա՞տ կաշառակերներ են բռնվել, թե՞ քիչ է նրանց թիվը, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ կաշառակերության դեմ պայքարը տեղի է ունենում ոչ թե մենեջերային լոզունգներով, այլ արժեքային, այն է՝ արդարության արժեքի լոզունգով։
–Գուցե Ձեր ասածի տրամաբանության մե՞ջ դիտարկենք այն փաստը, որ հաճախ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, մինի դասախոսություններ է կարդում, կամ թող այսպես կոչվի՝ ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ է անցկացնում։
–Միանշանակ՝ այո՛։ Եվ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ այնպես, ինչպես խոսում է Նիկոլ Փաշինյանը, ընդունված չէ քաղաքականության մեջ։ Առավել ընդունված է ոչ էմոցիոնալ, չորուցամաք փորձագիտական խոսքը։ Իսկ խոսքի մեջ էմոցիան սովորաբար հայտնվում է այն ժամանակ, երբ մարդն ասում է՝ եկե՛ք փոխենք մեր արժեքային համակարգը։ Ես, օրինակ, կարող եմ Փաշինյանի բոլոր ելույթների հետ կապված՝ բովանդակային առումով վիճել։ Բայց կարեւորը նրա խոսքի միտումն է։ Եվ այդ միտումն եմ ես հավանում, երբ խոսակցություն է բացվում մեր արժեքային համակարգի մասին։
–Հեղափոխական արժեքները կյանքի կոչելու հարցում իշխանությունը եւ ժողովուրդը փոխլրացնո՞ւմ են միմյանց, իրար ընդառաջ գնալու քայլ կա՞։
–Դա արդիականացման հիմնական խնդիրն է։ Ինչպե՞ս Եվրոպայում արդիականացումը մեծ թափ ստացավ։ Հասարակության արդիականացումը, բարգավաճումը մեծ թափ ստացան, քանի որ իրենք կարողացան ազատվել արիստոկրատական, իսկ մեզ մոտ այն կարելի է կոչել օլիգարխիական արիստոկրատիա, նեղ շրջանակից։ Եվ դա հաջողվեց, երբ պրոցեսի մեջ ներգրավեցին նախ՝ միջին, ապա՝ աշխատավորական խավին։ Բանն այն է, որ ինչքան շատ մարդ է մասնակցում այդ պրոցեսներին, կամ որ նույնն է՝ ինչքան շատ մարդ է ներգրավվում փոփոխությունների մեջ, այնքան երկիրը կարդիականանա։ Եվ «Իմ քայլը», որպես նպատակ, հենց դա էր հրապարակել։
–Իսկ մենք այդ առումով ճանապարհ դուրս եկե՞լ ենք։
–Մեր խնդիրներն այնքան բարդ ու դժվարին են, որ դեռեւս պտտվում ենք երեք «սոսիների շուրջ»՝ փորձելով գտնել այդ ճանապարհը։ Ակնհայտ են «սոսիները»՝ մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. ինչպե՞ս ենք ըմբռնում նրա քաղաքականությունը։ Մեր վերաբերմունքը Արեւմուտքի նկատմամբ. ինչպե՞ս ենք ըմբռնում նրա քաղաքականությունը։ Եվ ղարաբաղյան խնդրի լուծումը, որն ինքնին ազգային ինքնության ու այդ ինքնության ըմբռնման խնդիր է։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

21-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO